Ալիևի խորամանկ, վտանգավոր քայլը` պատերազմի «դաբրո» ստանալու համար

Օրերս Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հանդես է եկել ընդդեմ Հայաստանի քննադատությամբ, ըստ էության, արձանագրել, որ Բաքուն չի ցանկանում մասնակցել բանակցությունների, որոնք չեն ընթանում ադրբեջանական պահանջներին համահունչ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է:

«Ես բացասական եմ գնահատում բանակցությունների ներկայիս վիճակը։ Բանակցություններ փաստացի չեն ընթանում։ Ես ասել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին հանուն տեսանելիության: Դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, իսկ դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում միանալ Հայաստանի խորամանկ քաղաքականությանը»,- շաբաթ օրը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով` Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով «լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին»։ «Եթե նա [Հայաստանի վարչապետը] կարծում է, որ Ղարաբաղը Հայաստան է, չնայած ողջ աշխարհը հերքում է այդ անհեթեթությունը, այդ դեպքում ի՞նչ խաղաղ համաձայնագրի մասին կարելի է խոսել։ Այսինքն` դա քաղաքական սադրանք էր»,- նաև հայտարարել է Ալիևը՝ «սպառնալով» Հայաստանի վարչապետին, որը ուժի դիրքերից է հանդես գալիս՝ քննադատելով Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ԱԺ-ում հայտարարել էր, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ, այլ այդ ուղղությամբ կան քննարկումներ: Փաշինյանն ասել էր, որ, իր ընկալմամբ, նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: «Ես այդպես եմ ընկալում և ասում եմ, որ համանախագահների հայտարարությունը համարում եմ տրամաբանական և կառուցողական»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ հուլիսյան մարտերից հետո բանակցային մթնոլորտը նույնն է, ինչ մարտերից առաջ: «Ադրբեջանից լսում էինք ռազմատենչ ու ռազմաշունչ հայտարարություններ, որոնք ընդհանրապես համահունչ չէին բանակցային տրամաբանությանը: Կարծում եմ՝ միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում: Իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը. մենք ասում էինք՝ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր՝ 24 ժամվա ընթացքում ուժով կլուծի Ղարաբաղի հարցը: Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք», հայտարարել էր Փաշինյանը:

Ալիևի նոր հոխորտանքներին արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն: Ալիևի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: «Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին, - նշել է խոսնակը ` հավելելով, - մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները»։

Ըստ նրա` որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի «ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը», հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։ Աննա Նաղդալյանը նաև շեշտել է, որ Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը: «Եվ հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - նշել է նա:

Ըստ էության, Փաշինյանի, «թավշյա հեղափոխությունից» երկու տարի անց կարող ենք արձանագրել, որ մտել ենք պատերազմի բռնկման ամենավտանգավոր փուլ: Ալիևը ակնհայտ ցույց է տալիս, որ բանակցությունները տապալված է համարում, այսինքն, նա միջազգային հանրությունից պատերազմ սկսելու «դաբրո» է փորձում ստանալ:
Այսինքն, Ալիևը խորամանկ խաղ է տանում՝ ասում է բանակցությունները «փակուղում» են, որպեսզի որ պահից ռազմական գործողություններ սադրի՝ իրեն չմեղադրեն պատերազմ բռնկելու համար:

Ալիևի հոխորտանքներին ու սպառնալիքներին հայկական կողմը պետք է պատասխանի ոչ միայն հայտարարություններով, այլև միջազգային հանրության հետ կոնկրետ աշխատանքով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2395 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am