Սկանդալային բացահայտում. Ինչպես են եվրոպական մայրաքաղաքում «ժպտադեմ» երիտասարդները ուղղորդել բողոքի ցույցեր այլ երկրում

Յուրի Դուձը, որը ռուսալեզու հեղինակային ինտերնետ-շոու է վարում՝ «вДудь»-ը, իրապես ցնցող հարցազրույց է վարել օրեր առաջ:

Նա բացահայտել է բելառուսական բողոքի ակցիաներ կազմակերպող «մեդիան»՝ իրականությունում:

Ահա, Յուրի Դուձը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում այցելել է երիտասարդ բելառուսներ, որոնք գործում են «Բելառուսական տանը», որը գտնվում է Վարշավայում:

Երիտասարդ ղեկավարը խոստովանում է, թե որտեղից են ֆինանսավորվում...
Բելառուսական NEXTA տելեգրամ ալիքի հիմնադիր, Մինսկի երբեմնի բնակիչ Ստեպան Սվետլովի (Պուտիլո-իրական ազգանունը) խոստովանությունները, իրապես, ցնցող են...

Նա արձանագրում է, որ «Բելառուսական տունը» մի յուրահատուկ դեսպանատուն է Լեհաստանում, որտեղ դասընթացներ են անցկանցվում, ակցիաներ կազմակերպվում: Բոլոր նրանք, ովքեր փախել են Բելառուսից, և հայտնվել են Լեհաստանում, նրանք այդտեղ կարող են հավաքվել, հարցեր քննարկել, ակցիաներ կազմակերպել Բելառուսի իրավիճակի առնչությամբ:

Պարզվում է, Լեհաստանի տարբեր կազմակերպություններ ու հիմնադրամներ ֆինանսավորում են այդ «Բելառուսական տունը», որտեղ աշխատում են բելառուս երիտասարդներ: Նրանք այդ մասին բացեիբաց հայտարարում են այդ մասին:

«Ռուսական սպեցնազն արդեն Մինսկում է», բոլորը հիշում են այս տեղեկությունը Մինսկում բողոքի ցույցերի թեժ պահին: Ահա, Դուձը հարցնում է, ո՞վ է հրապարակել այդ տեղեկությունը: Ստեպան Սվետլովը ժպտալով խոստովանում է՝ հենց ինքը:

Բայց ինչպե՞ս այդ տեղեկությունը ջրի երես դուրս եկավ ու տարածվեց աշխարհով մեկ որպես ռուսական միջամտության «վառ ապացույց»:

Ուղղակի անհավատալի է…

Պարզվում է Վարշավայում նստած բելառուս երիտասարդները «վստահել» են իրենց բելառուս բաժանորդներին, որոնք էլ Մինսկից ինչ-որ վատ որակի տեսանյութ են ուղարկել, որտեղ էլ իբր «ռուսական սպեցնազն» է եղել պատկերված:

Հիմա արդեն, Ստեպան Սվետլովը, երջանիկ հայացքով ներողություն է խնդրում կեղծ տեղեկատվություն տարածելու համար:

Իրականում ամեն ինչ ոչ թե ծիծաղելի է, այլ իսկապես ողբերգական: Մի խումբ բելառուս երիտասարդներ նստած Վարշավայում՝ լեհական գումարներով, և վստահաբար ոչ միայն, աշխատում են, համապատասխան քարոզչություն են իրականացնում ընդդեմ Բելառուսի իշխանությունների:

Այսինքն, երբ խոսք է գնում Սորոսի կողմից հետխորհրդային պետություններում կոնկրետ ծավալվող աշխատանքի մասին, պետք է հասկանալ, որ այդ ամենն իսկապես վերջին շրջանում ավելի դաժան քաղաքականություն է դարձել:

Այո, Լուկաշենկոն բազմամյա առաջնորդ է, շատ բնական է, որ իր երկրում հազարավոր, նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ հոգնել են նրա իշխանությունից, ցանկանում են, որ նա հեռանա:

Բայց մյուս կողմից մենք գործ ունենք մի փաստի հետ, որի հետ պետք է հաշվի նստել: Իսկ իրականությունը հետևյալն է. Արևմտյան ֆինանսավորմամբ շատ երկրներում, այդ թվում և Բելառուսում ուղղորդվում ու տարվում են գործընթացներ՝ կոնկրետ ֆինանսավորմամբ, կոնկրետ արևմտյան շահերին համահունչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4978 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am