«Օդային» նսեմացում. Ինչպես ռուսները որսացին ՆԱՏՕ-ի 2 ռազմական ինքնաթիռ

ԱՄՆ և Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում։ Մինչ այդ համատեղ զորախաղեր էին տեղի ունեցել նաև Ադրիատիկ ծովում։ Մանևրներին մասնակցել են ամերիկյան «Ռուզվելտ» մեծ ռազմանավը, P-8 ամերիկյան հետախույզ ինքնաթիռը, ինչպես նաև գերմանական E-3A ՆԱՏՕ-ական ինքնաթիռը, որը ունի վերահսկման և վաղ արձագանքման AWACS համակարգ։

Ռուսական Սու -27 կործանիչը Բալթիկ ծովի վրա «որսացել» է ամերիկյան ռազմածովային ուժերի P-8A «Պոսեյդոն» հականավային հետախուզական ինքնաթիռը: Տեսանյութը հրապարակել է RIA Novosti-ի Telagram-ի ալիքը:

Կադրերը նկարահանվել էին ռուս օդաչուի խցիկից: 30 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է ամերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք կատարում ամպերի միջով, իսկ ռուսական կործանիչը՝ հետապնդում աջից:

Ավելի վաղ ռուսական Սու -27 կործանիչը Սև ծովի չեզոք ջրերի տարածքում «որսացել» էր ՆԱՏՕ-ի երկու ռազմական ինքնաթիռ, որից մեկը պատկանել է ԱՄՆ-ին, մյուսը՝ Մեծ Բրիտանիային։

Ռուսական գերազանցությունը արևմուտքի նկատմամբ՝ անշուշտ կարևոր է այս օրերին:
Ուկրաինայում օրեր առաջ սկսվեցին ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները
Մոտ 4000 ռազմական անձնակազմ, ինչպես նաև ծանր ռազմական տեխնիկա և ինքնաթիռներ կմասնակցեն «Rapid Trident-2020» զորավարժություններին Լվովի մարզում`Յավորովի մարզադաշտում։ Վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 25-ին:
Բացման արարողության ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է ռազմավարական դասընթաց երկրի համար և ավելացրել, որ զորավարժություններն անհրաժեշտ են նաև ուկրաինական բանակը Հյուսիսատլանտյան դաշինքի կառույցներին հարմարեցնելու համար:

ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուկրաինական զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Բելառուսի «Սլավոնական եղբայրների» զորավարժությունների հետ միաժամանակ, որին մասնակցում է շուրջ 800 մարդ, և դրանք նույնպես կտևեն մինչև սեպտեմբերի 25-ը: Այս շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց զորավարժությունների երկրորդ փուլի մասին:

Զորավարժությունների շքերթ է կարծես Ռուսաստան-Արևմուտք՝ հնարավոր ավելի հզոր առճակատումից առաջ: Մոսկվան ցույց է տալիս, որ ցանկացած զորավարժությանն արևմուտքի կողմից՝ համարժեք կարձագանքի, եթե հարկ լինի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4599 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am