Ռոբերտ Քոչարյանի հենման կետն է՛լ ավելի է ընդգծում Փաշինյանի ու նրա իշխանության գաղափարական սնանկությունը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին հետաքրքիր ձևաչափ է ընտրել հանրությանը հրապարակավ իր գնահատականներն ու տեսակետները ներկայացնելու համար: Տնտեսական մեկնաբանների հետ զրույց-հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը վերջերս անդրադարձավ արդի տնտեսական խնդիրներին ու իր կառավարման շրջանում, որը անցած 30 տարվա մեջ տնտեսական թռիչքային վերելքի ժամանակահատված էր, եղած պրոբլեմների լուծման նրբերանգներին:

Իսկ նախօրեին էլ քաղաքագետների հետ զրույց-հանդիպման ընթեցքում միանգամայն մանրամասն խոսեց Արցախի հիմնախնդրի շուրջ թե՛ արդի մտահոգիչ զարգացումների, թե՛ անցյալում տեղի ունեցած կարևոր մի շարք իրադարձությունների մանրամասնությունների, թե՛ կարգավորման տարբերակների ու ձևաչափի վերաբերյալ իր անվան շուրջ հյուսված «փուչիկ» միֆերի մասին:

Հարկավ, կա տեսանյութը և այս հրապարակման մեջ էլ արդեն հղումը դրել ենք, յուրաքանչյուրը կարող է դիտել և «առանց միջնորդների» իր կարծիքն ու պատկերացումները կազմել կամ ամբողջացնել դրանք:

Ի՛նչն է հետաքրքիր: Քաղաքական դաշտում գլխավորապես օրվա իշխանության ներկայացուցիչների, մանավանդ Նիկոլ Փաշինյանի կողմից ու հետևողականորեն տարածվող և արմատավորվող մակերեսայնության ու ճղճիմության պայմաններում նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս ելույթները ոչ միայն արմատապես տարբերվում են այդ «ցածրունքից», ոչ միայն պարզորոշ ի ցույց են դնում պետական մտածողության բարձունքը, այլև թարմություն և առհասարակ թթվածին են ապահովում ներքաղաքական ընդհանուր միջավայրին: Այն միջավայրին, որ կարոտ է մնացել բազմակողմանի, կշռադատված, փաստարկված, հիմնավոր ու ծանրակշիռ քաղաքական մտքի, խոսքի, պետական մտածողության ու մոտեցման:

Եվ մինչ Փաշինյանն ու իր քայլաթիմն ամեն գնով ձգտում են վերջնականապես ապականել այդ միջավայրը՝ այն «լցոնելով» զազրախոսությամբ, գռեհկաբանությամբ, մաղձով ու ատելությամբ, մի խոսքով՝ այն ամենով, ինչն իրենց մեջ ծփում է, երկրորդ նախագահը որոշակի իմաստով փրկում է ընդհանուր «պատկերը» այս ելույթներով:

Տողերիս հեղինակի ընկալմամբ, նույնիսկ պետք է, որ վիրավորական լինի համեմատությունը, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի համար, բայց շատերն են ակամայից զուգահեռներ տանում:

Ահա պետության գործող ղեկավար Փաշինյանը, որ աջուձախ կոպտում, վիրավորում, մեղադրում, ծաղրում ու զազրախոսում է, «դիմակա-տուգանքահան» անում: Եվ ահա պետության նախկին ղեկավար, Արցախի ու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ ուղնուծուծով պետական մտածողություն ու գործունեություն է արտահայտում, որ հիմնավորված ու համոզիչ խոսում է առանցքային խնդիրների ու դրանց լուծման հնարավորության մասին, առավել ևս՝ գործնականում պետության առաջընթացի ու վերելքի առումով գրանցած իրական և անուրանալի ձեռքբերումների վաստակ ունենալով: Ու անում է դա պետության ղեկավարին վայել մակարդակով: Եթե կուզեք, ի լրումն ամենի, Ռոբերտ Քոչարյանի այդ ելույթները յուրօրինակ «բաց դաս» են օրվա ակամա իշխանավորներին, թե ինչպիսին պետք է լինի երկրի ղեկավարի հրապարակային խոսքը, պահվածքը, դրսևորումը:

Առանցքային մեկ-երկու դիտարկում ևս: Փաստորեն, ստացվում է այնպես, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, Արցախի հարցում ներկայացնում է մեր երկրի պետական դիրքորոշումը: Այսինքն, այն, թե ինչպիսին պետք է լինի այդ դիրքորոշումը՝ հիմնախնդրի էության, հաջորդած իրադարձությունների, բանակցային գործընթացի, տարածաշրջանային իրադրության և համանախագահ երկրների հարաբերությունների հիմնական առանձնահատկություններն ու ռեալ հնարավորությունները նկատի ունենալով:

Դա առավել ևս ընդգծում է այն իրողությունը, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ չունեն դիրքորոշում, այսինքն՝ Հայաստանն այսօր ներկայանում է որպես դիրքորոշում չունեցող: Այն, ինչը «թավշապետերը» փորձում են սաղացնել որպես դիրքորոշում («կարգավորումը պիտի բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին ու Ադրբեջանի ժողովրդին», «Արցախը Հայաստան է, և վերջ» ու նման այլ՝ «պլակատային» լոզունգներ), ոչ միայն դիրքորոշում չեն, այլև հիմքում արկածախնդրական կամ անընկալելի այնպիսի «էներգիա» ունեն, որ գործնականում կարող են հարցականի տակ դնել գործընթացն ինքնին:

Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանի հենման կետն է՛լ ավելի է ընդգծում Փաշինյանի ու նրա իշխանության գաղափարական սնանկությունը, ու ոչ միայն Արցախի խնդրի հետ կապված:

Մյուս կարևոր պահերից մեկը, որ արժե ընդգծել, այն է, որ նախագահ Քոչարյանը բավականին հանգամանորեն անդրադարձավ իր հակառակորդների, տասնամյակներ շարունակ զանազան «բարեկամական» քարոզչամիջոցների հորինած «միֆերին»՝ սկսած «Մեղրին ծախելուց», վերջացրած «Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելուց»: Ու ոչ միայն անդրադարձավ, այլև բավականին փաստարկված ու համոզիչ պայթեցրեց այդ «միֆերի» փուչիկները, որոնց դեռ հավատացողներ, իհարկե կան: Բայց դա արդեն այլ խոսակցության նյութ է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 896 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am