Սա իսկապես «վերջն» է` պետությունը զավթած խելագարի «անհանգիստ» հոգու վերջին ճիչը

«Միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս»:

«Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետեւից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»:

«Հեղափոխական իշխանության ամենամեծ սպառնալիքը «ճիշտ» լինելու մղումն է»:

«ՔՊ-ն պետք է շարունակի «հետեւողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին եւ նույնիսկ դրանից առաջ: Որովհետեւ դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը»:

Այսինքն թե` միայն սխալվելով է հնարավոր հաղթել։ Ինչքան շատ սխալվես, այնքան ավելի մոտ կլինես ճշմարտությանը, և այնքան շուտ կհայտնվես հաղթողի պատվանդանին։

Սա, ինչ խոսք, նոր խոսք է քաղաքականության, քաղաքագիտության, հասարակագիտության մեջ, որի հետ կարող է համեմատվել միայն Տեր-Պետրոսյանի թևավոր արտահայտությունը. էն, որ ասում էր` «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է»։ Հիվանդ ուղեղի «մորմոք»` բարբաջանք, որի վրա կարելի էր ծիծաղել ու անցնել, եթե հեղինակը դժբախտ հանգամանքների բերումով «պետությունը զավթած» վարչահրամայապետ Փաշինյանը չլիներ, այլ իր իսկ ստեղծած վիրտուալ իրականության խորխորատներում` «երկրի հակառակ կողմում» կամ «երկրի հակառակ կողմի» տակ մնացած ընդդիմադիր Փաշինյանը։

Մեկը, ում միակ (ոչ թե գլխավոր, այլ միակ.-Լ.Պ.) հաղթաթուղթն, իր ասելով`«սխալ քայլերի հետևողականությունն է» և «սխալվելու վճռականությունը»։

Ով ամեն ինչի պատրաստ է` իր ուզածին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, «բարդույթներ» չունի, բարոյական, հոգեբանական տաբուներ, կարմիր գծեր չի ճանաչում, առանց հետ նայելու տրորում է ամեն ինչ ու բոլորին, պարծենում է իր սխալներով, գլուխ գովում, թե` քաղաքականություն մտնելու առաջին պահից և անգամ դրանից առաջ «սխալը-սխալի հետեւից գործելով»`ինքն իրեն մեկընդմիշտ ազատագրել է «ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետեւ ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետեւ կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ», ու հաղթել (այսինքն` բռնազավթել իշխանությունը.-Լ.Պ.), մինչ մնացած բոլոր ընդդիմությունները մշտապես «ճիշտ են գործել» ու պարտվել են։

Օրինակ` նույն Տեր-Պետրոսյանը, որի հետ ուս ուսի, ձեռք ձեռքի, քիթ քթի, ժողովրդին վերածեց գազազած ամբոխի, մայրաքաղաքի կենտրոնը դարձրեց ռազմական գործողությունների պոլիգոն, հայի ձեռքով հայի արյուն թափել տվեց ու... թռավ անհայտ ուղղությամբ։

«Քաղաքացիական պայմանագիրը Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Բայց պարադոքսն այն է, որ դա արել է բացառապես «սխալ քայլերի հետևողականության» շնորհիվ»,-անթաքույց հպարտությամբ ասում է «սխալվելով հաղթելու» գաղափարախոսը` իրեն հաշիվ չտալով, որ երջանիկ պատահականությամբ` Նազարի բախտով է ձեռքը գցել իշխանությունը` ճիշտ պահին հայտնվելով ճիշտ տեղում։

Ելնել ի սկզբանե կեղծ այն մեկնակետից, թե` եթե բախտը մի անգամ «սխալմամբ» ժպտացել է քեզ` քաղաքագիտական, քաղաքական բոլոր կանոններին, մարդկային, բարոյական բոլոր գրված ու չգրված օրենքներին հակառակ, հայտնվել ես այնտեղ, որտեղ անելիք չունեիր, ապա միշտ այդպես է լինելու, ամենաքիչը արկածախնդրություն է։

Սա չհասկանալու կամ չիմանալու տալու դեպքում կարելի է հայտնվել «ճանապարհորդ գորտի» վիճակում, որ բախտի բերմամբ ուրիշի ուսերի վրա իր իսկ համար անսպասելի հանգրվանել էր իր երազած «դրախտում» և անասելի գոհ էր իրենի՛ց, երկնքի մանանայի պես իր գլխին թափված վայլելքների՛ց ու վայելում էր կյանքը, ինչպես կարող էր։ Մինչև այն ճակատագրական պահը, երբ էլի իր կամքից անկախ` վերջին անգամ օդ բարձրացավ... ոչ թե ինչ-որ մեկի ուսերին, այլ` կտուցից կառչած։ Ու, չիմանալով` ուր է ընկել, շարունակում էր հրճվել, ըմբոշխնում թռչելու, ամեն ինչին ու բոլորին վերևից նայելու բերկրանքը, և ինքն իրենով զարմացած` կրկնում. «я лечу, лечу... лечу»... Եվ` վարագույր։

Մե՛նք էլ կարող ենք «թուլանալ» ու վայելել Նիկոլի «սխալվելով` հաղթելու» կատակերգության տխուր վերջաբանը, բայց երկի՛րն է ափսոս։ Եթե ինքը սխալվելուց չի վախենում` «սխալը սխալի հետևից գործելով» դուխո՛վ վարի է տալիս պետությունը, պարտվելով հաղթելու մտայնությամբ նստում բանակցությունների սեղանի մոտ ու Աժ ամբիոնից հաթաթա տալիս, հոխորտում, թե`«ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք», թո՛ղ որևէ մեկը չփորձի կաշկանդել մեզ, վախեցնել, որ «ձեռքներս դողա` վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն», ապա, կներե՛ք` սա արդեն միայն ի՛ր խնդիրը չէ, բոլորի՛ս խնդիրն է։

Այսպես շարունակվելու դեպքում մի գեղեցիկ օր էլ հանրությանը դեմ կտա իր «բանակցած» լուծումը, որ, ինչպես բազմիցս ասել է, «պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար», ու դուխ կտա, թե`չվախենա՛ք, գուցե սխալվել եմ, ընդունելով փուլային կապիտուլյացիայի վերջնագիրը, բայց սրտներդ լե՛ն պահեք` ով չի սխալվում, նա շամպայն չի խմում` մի քիչ էլ համբերեք, և կտեսնեք` ոնց եմ թիակների վրա իջեցնում Ադրբեջանին սխալվելու իմ հետևողականությամբ և Ղարաբաղը սկուտեղի վրա «իր օրինական տերերին վերադարձնելու» անսասան վճռականությամբ. նույնիսկ եթե հարցը «ճշտով լուծելու» կողմնակիցներն ինձ մեղադրեն դավաճանության մեջ, մեկ է` վերջը լավ է լինելու, քանզի միայն պարտվելով են հաղթում, և միայն սխալվելով են առաջ գնում ու առաջ տանում (հակ)ազգային, (հակա)պետական շահերը...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 3731 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am