Այս իշխանության նպատակն է դաստիարակել անսեռ, անդեմ, անհայրենիք սերունդ.Արման Աբովյան. video

Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ իշխանությունն անճարությունից անցել է տեղեկատվական «խուժանության»: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արման Աբովյանն՝ անդրադառնալով՝ Նաիրա Զոհրաբյան-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան բանավեճին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:


Ըստ պատգամավորի՝ այսօր չունենք քաղաքական բանավեճ, փոխարենն ունենք «պլենդուզից ներքև» ակնարկներ. «Ես զարմանում եմ, որովհետև մինչ օրս համոզված էի, որ իշխանությանը քննադատելիս, պետք է իշխանությունը հակադարձեր քեզ, բայց այսօր տեսնում ենք՝ իշխանությունը «Հոռոմ տատու» հեքիաթներն է պատմում»:

Արման Աբովյանը չի հասկանում՝ ի՞նչ նկատի ունի իշխանությունը, երբ ասում է, որ այս աշխատելաոճն իրենց թիմի կոնցեպտն է. «Ի՞նչն է Ձեր թիմի կոնցեպտը, երբ ազատականության անվան տակ՝ ինչքան լկտի բան կա քարոզում եք»:


Պատգամավորը նշում է, որ իրենք մինչ օրս չեն կարողացել հստակ պատասխանել՝ ինչու՞ օրինակ «Հայ եկեղեցու պատմությունը» ձուլվեց ու միացվեց ընդհանուր պատմությանը. «Այս իշխանության նպատակն է դաստիարակել անսեռ, անդեմ, անհայրենիք սերունդ»:

Հարցին՝ Ձեր քննադատությունն ուղղված է միայն ԿԳՄՍ նախարարի՞ն, Արման Աբովյանը պատասխանել է. «Մենք ունենք մի համակարգ, որը ղեկավարում է վարչապետը: Երբ վարչապետն ասում է՝ ԿԳՄՍ նախարարն իմ գաղափարակիցն է, հարց եմ տալիս՝ ի՞նչն եք Դուք նախարարի ասածներից պաշտպանում»:

Արման Աբովյանը համոզված է, որ Հայաստանում ընթանում է պայքար. «Պայքարողների մի մասն ասում է, որ ազատությունը գոտկատեղից ներքև է, մյուս մասն էլ ասում է՝ ազատությունը իրականում մտքում է, ոչ թե ներքև»:

Արման Աբովյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց խմբակցության ղեկավարը դեռ ամիսներ առաջ է ասել, որ համակարգն ամբողջությամբ պետք է փոխել. «Մեզ համար ամենակարևորը պետությունն ու մեր քաղաքացու շահերն են»:

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել «Կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնը կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ է կռվում. փաստաբան Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am