Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է․ հարկերը բարձրացում է, որ աշխատատեղերը փակվեն

 

Արդեն մեկ շաբաթ է, ինչ հագուստի ներկրմամբ և առևտրով զբաղվող ձեռներեցները բողոքում են հագուստի մաքսազերծման նոր կարգից, որով մաքսատուրքը կտրուկ բարձրանում է։ Կառավարության շենքի դիմաց հավաքված առևտրականները պնդում են, որ մաքսային վճարը թանկացել է 4-5 անգամ։ Պետական եկամուտների ծառայության ղեկավերները պնդում են, որ մաքասատուրքը թանկացել է երկու անգամ և դա արվել է դաշտը կարգավորելու նպատակով։
Թե կոնկրետ քանի անգամ է թանկացել մաքսավճարը, թերևս մաթեմատիկական հաշվարկի խնդիր է, բայց փաստ է, որ թանկացել է։ Եթե անգամ իրականությունն այն է, որ հագուստի ներմուծման մաքսատուրքը, ինչպես ՊԵԿ-ն է ասում, բարձրացել է երկու անգամ, ապա պետք է արձանագրել, որ տեղի ունեցել անհեռատես քայլ։
Համավարակի և արտակարգ իրավիճակների պայմաններում հարկեր բարձրացնելը, նշանակում է այդ ոլորտում գործող աշխատատեղերը միտումնավոր փակել։ Կառավարությունն այս պարագայում ուղակի չի հասկանում, որ ամենամեծ հակաճգնաժամային քայլը, որ կարող է իրագործել, գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանումն է։ Եթե հագուստի վաճառքով զբաղվողները դառնան գործազուրկ, ապա կառավարությունն ստիպված է լինելու սոցիալական ապահովության միջոցառումների շրջանակում նրանց հատուցումներ տալ, ինչպես որ տալիս է համավարակի ժամանակահատվածում գործազուրկ դարձած  կամ պարապուրդի մատնված բազմաթիվ քաղաքացիների։ Թվաբանական շատ լուրջ հաշվարկ անելու դեպքում, ՊԵԿ-ը թերևս կհամոզվի, որ պետական բյուջեից ավելի շատ սոցիալական հատուցում կվճարի աշխատանքից զրկված հագուստի առևտրականներին, քան այն հավելյալ գումարները, որ հագուստի մաքսատուրքի թանկացման արդյունքում մուտք է արվելու բյուջե։
Իսկ որ առևտրականներից շատերը լրջագույն խնդիր կունենան, կասկածից դուրս է, որովհետև մաքսազերծման գնի բարձրացումը բերելու է վաճառքի գնի թանկացման։ Իսկ բնակչության սոցիալական ներկա պայմաններում գների թանկացումը արդեն իսկ ձախողում է։ Սրանով, ընդամենը Հայաստանի առանց այդ էլ փոքր սպառողական շուկան, կառավարությունն ուղղակի նվիրում է օնլայն վաճառքի խոշոր կենտրոններին, որոնք մեծ մասամբ գործում են Հայաստանից դուրս։ 
Նման վերլուծություններ անելու փոխարեն, ՊԵԿ-ը, մեր տեղեկություններով հանդիպման է հրավիրել բողոքի դուրս եկած հագուստի գործով զբաղվողներին և հաթաթա տվել, թե ինչքան էլ բողոքեն, միևնույնն է՝ ոչինչ չի փոխվելու։ Հավանաբար, իշխանություններին և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե տնտեսական հեղափոխություն իրականացնելու ուղիղ ճանապարհը հարկերը բարձրացնելն է։ Ինչ արած՝ սա կարանտինային Հայաստանն է՝ հեղափոխությունից հետո։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1684 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am