Ռուսական շահերի սպառնալիք, ազդեցության կռիվ. Ի՞նչն է սահմանափակում Երևանի ընտրությունն անվտանգության հարցում

Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամը հրապարակել է վերլուծաբան Փոլ Սթրոնսկու ՛՛There Goes the Neighborhood: The Limits of Russian Integration in Eurasia՛՛ վերնագրով զեկույցը հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին:

Ռուսաստանի հավակնությունները եվրասիական տարածաշրջանում և վարած կոշտ քաղաքականությունը հանգեցնում են տարածաշրջանային անկայունությանը, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասված է Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու հրապարակած վերջին զեկույցում հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին: Այս ջանքերն էլ ավելի ուժեղացան 2014-ին Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի զավթողական գործողություններից հետո: Որդեգրելով «մենք» ընդդեմ «նրանց» մոտեցումը՝ Ռուսաստանը փորձում է հստակ սահմանագիծ քաշել իր ազդեցության գոտու երկայնքով և խափանել հետխորհրդային երկրների մերձեցումը Արևմուտքի հետ:

Այս քաղաքականությունը նոր երևույթ չէ, ասվում է զեկույցում: Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զգալիորեն զիջեց իր դիրքերը Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, սակայն 1991 թվականից ի վեր անմիջապես ձեռնամուխ եղավ իր ազդեցության գոտիների վերականգնմանը: Դրա մասին են վկայում Մոսկվայի մի շարք նախաձեռնություններ, ներառյալ ԱՊՀ-ի ստեղծումը, Միութենական պայմանագրի կնքումը, Մաքսային միության, Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի ձևավորումն ու այլ նախաձեռնություններ: Այս ուղղությամբ Մոսկվան օգտագործում էր նաև տարածաշրջանային հակամարտությունները:

Ռուսաստանի այս հավակնությունները մտահոգություն են առաջացնում հետխորհրդային շատ երկրներում: Ռուսական նեոիմպերիալիզմի նկատմամբ վախը դարձել է Եվրասիայում անվտանգության միջավայրի գնահատման գերիշխող խնդիր: Ուկրաինայի ու այլ հետխորհրդային երկրների հանդեպ ագրեսիան և կոշտ քաղաքականությունը ցուցադրում է, թե որքան հեռու կարող է գնալ Մոսկվան անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անտեսման հարցում:

Ռուսաստանի երկար տարիների դաշնակից Հայաստանը, օրինակ, այսօր որոշակի վերապահումներ ունի Մոսկվայի հուսալի դաշնակից լինելու հարցում, նշված է զեկույցում: Այս միտումը հատկապես սրվեց «թավշյա հեղափոխությունից» հետո: 2018 թ. ապրիլյան զարգացումների ընթացքում Մոսկվան ակտիվ միջամտություն չցուցաբերեց՝ ճիշտ հաշվարկելով, ըստ զեկույցի, որ ունի բավարար լծակներ՝ Երևանի՝ ռուսամետ ուղեգիծը պահպանելու համար: Հեղափոխությունն այդպես էլ չկարգավորեց հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները, ներառյալ էներգակիրների մատակարարման հարցը: Ռուսաստանը շարունակում է ստիպել հայկական կողմին վճարել գազի դիմաց նախահամավարակային գներով, որոնք ավելի թանկ են, քան այսօր շուկայում առկա գինը: Դա ստիպում է Երևանին փորձել դիվերսիֆիկացնել իր էներգակիրների ներկրումը՝ երկխոսություն ծավալելով չինական ընկերությունների, Իրանի ու Վրաստանի հետ:

Զեկույցում մատնանշված հայ-ռուսական այլ խնդիրների շարքում են ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին, Ռուսաստանի նկատմամբ աճող անվստահությունը Հայաստանի բնակչության շրջանում` կապված ապրիլյան պատերազմի, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության և ռուսական տնտեսական քաղաքականության հետ: Դրա հետ մեկտեղ, զեկույցն ընդգծում է՝ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության առկայությունն ու Հայաստանի հակառակորդ Թուրքիայի դիրքորոշումը սահմանափակում են Երևանի ընտրությունն անվտանգության հարցում՝ ստիպելով ամուր հարաբերություններ պահպանել իր «ավանդական, բայց ոչ միշտ հուսալի դաշնակցի ու պաշտպանի հետ»:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի սահմանափակ տնտեսական ռեսուրսները, մեղմ քաղաքական գծի բացակայությունը, տարածաշրջանում այլ տերությունների ներգրավվածությունը, ինչպես նաև հետխորհրդային երկրների հասարակություններում ընթացող փոփոխությունները լուրջ խոչընդոտներ են ռուսական այս հավակնությունների ճանապարհին: Ըստ զեկույցի հեղինակների՝ հետխորդային երկրները պետք է ուշադիր կշռադատեն իրենց քայլերն ու զգուշորեն զարգացնեն իրենց կապերը Արևմուտքի հետ: Ռուսաստանը նման քայլը դիտարկում է որպես իր շահերի սպառնալիք:

Իսկ ԱՄՆ-ն ըստ զեկույցի հեղինակների՝ պետք է շարունակի ներգրավվել Եվրասիայում, քանի որ Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում Վաշինգտոնն ունի ավելի մեծ շահեր և ազդեցություն: Զեկույցի հեղինակի կարծիքով՝ «Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան շարունակում են մնալ առաջնահերթություններ, սակայն անհրաժեշտ է օգնել Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարությանը` իր քաղաքական և տնտեսական բարեփոխումներն իրականացնելու հարցում: Այս օգնության տրամադրումը պետք է իրականացվի առանց ակնկալիքի, որ Երևանը կվտանգի իր հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունն ու անվտանգության մարտահրավերները: Ադրբեջանի ու Հայաստանի հետ զուգահեռ գործակցությունը կօգնի Արևմուտքին ավելի արդյունավետ կերպով նպաստել այս հակամարտության կարգավորմանը»:

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս ամերիկյան կողմին հետխորհրդային երկրների հարցում՝ «հաշվի առնել ոչ միայն Մոսկվայի ագրեսիվ քաղաքականության գործոնն, այլև այդ երկրների խոցելի ու թույլ լինելու հանգամանքը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2804 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am