Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ

ԵՄ առաջնորդները պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ՝ քննարկելու Թուրքիայի հարցը:

Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ շրջադարձային փուլում են, ասել է դաշինքի գլխավոր դիվանագետը՝ հորդորելով Անկարային հետ կանգնել Միջերկրական ծովի արեւելքում հակամարտությունից և երկրում պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորել Բորելի խոսքով՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կախված են նրանից, թե ինչ կլինի հաջորդ օրերին. «Թուրքիայի հետ հարաբերությունը շարունակվում է՝ հուսալով, որ դրանում Եվրախորհուրդը կկարողանա կառուցողական մոտեցում զարգացնել: Հաստատ կարող եմ ասել, որ այդ հարաբերությունների պատմության մեջ ջրբաժանային պահ է: Գնդակը կհայտնվի այս կամ այն կողմում՝ կախված նրանից, թե ինչ տեղի կունենա առաջիկայում»:

Տարածաշրջանում լարվածություն առաջացավ բնական գազով պոտենցիալ հարուստ ծովային տարածքների շուրջ Թուրքիայի հետաքրքրվածության պատճառով, ինչը հակասում է Հունաստանի և Կիպրոսի շահերին: Մի քանի երկրներ ծովային զորավարժություններ են անցկացրել այնտեղ, իսկ Թուրքիան Կիպրոսի մերձակայքում նավթ և գազ է որոնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան իր միակողմանի գործողությունները չդադարեցնի: Եթե Թուրքիան Հունաստանի և Կիպրոսի հետ ունեցած խնդիրները լուծելու նպատակով բանակցությունների սեղանի շուրջ չնստի, ապա սեպտեմբերի վերջին Եվրամիությունը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի։

Միջերկրական ծովի ափերին գտնվող ԵՄ անդամ յոթ երկրներ Կորսիկայում հրավիրված նիստից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «Եթե երկխոսության հաստատման հարցում Թուրքիան առաջընթաց չգրանցի և վերջ չդնի իր միակողմանի գործողություններին, Եվրամիությունը կսկսի նախապատրաստել հավելյալ սահմանափակումների ցանկը, որը քննարկման կդրվի սեպտեմբերի 24-25-ին», - ասված է հայտարարության մեջ։ ԵՄ անդամ 7 երկրները նաև իրենց լիակատար աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Հունաստանին ու Կիպրոսին՝ վերջիններիս ինքնիշխանության դեմ Թուրքիայի պարբերական ոտնձգությունների դեմ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանս է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Ըստ Ermenihaber.am-ի՝ Էրդողանը համոզմունք է հայտնել է, որ քանի դեռ Արևելյան Միջերկրականի հարցում կա «կառուցողական և արդարացի մոտեցում», վեճերը կարող են լուծվել բանակցությունների և փոխզիջումների միջոցով։ Նա շեշտել է, որ ԵՄ անդամ պետություններն այդ հարցում պետք է արդար ու հետևողական լինեն և պնդել, որ Թուրքիան շարունակելու է իր իրավունքների հարցում մինչև վերջ վճռական և ակտիվ քաղաքականություն վարել։
Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը։

Իսկ սեպտեմբերի 16-ին Անկարայում ավարտվեցին Սիրիայի ու Լիբիայի հարցով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների 4-րդ փուլը: Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե՛ Լիբիայի, թե՛ սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել:

Ermenihaber.am-ը հաղորդում է, որ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ գնտվում են Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին:

Բանակցությունների ավարտից առաջ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիական համազգեստով անձանց մի քանի խմբեր մոտեցել են Իդլիբի թուրքական հենակետերից մի քանիսին, ապա հարձակվել 7-րդ հենակետի վրա:

Թուրքական կողմի պնդմամբ այդ խմբերը ուղղորդվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության կողմից: Հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Ռուսական «Sputnik» գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանը Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հետազոտության հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհերիոն էլ իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան և վերջինիս հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը Սիրիայի քրդաբնակ վայրերում պատերազմական ոճրագործություններ են անում։

Ըստ Ermenihaber.am-ի՝ Պինհերիոն հրավիրել է մամուլի ասուլիս և ներկայացրել 2020-ի առաջին կիսամյակում Սիրիայում արված հետազոտությունների 25 էջանոց զեկույցը, որտեղ կոշտ քննադատություն է հասցեագրված Թուրքիային։ Ըստ այդմ՝ Սիրիայի տարածք ներխուժած թուրքական զինուժը, քրդաբնակ շրջաններում կողոպտում ու ավերում է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, որոնք ներառված ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4311 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am