Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած

Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կրկին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է հանդիպել Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով, ըստ Տիխանովսկայայի, ոչ լեգիտիմ նախագահ է:

«Բելառուս ժողովրդի աչքերում Լուկաշենկոն այլևս լեգիտիմ չէ: Մարդիկ նրան չեն վստահում ու չեն ընկալում որպես Բելառուսի նախագահ: Դա հիմք է տալիս մեզ պնդելու, որ բոլոր համաձայնությունները և բանակցություններն ապագայում կվերանայվեն նոր կառավարության կողմից, որը կձևավորվի, երբ իշխանության կգա արդար նախագահական ընտրությունների միջոցով ընտրված նոր նախագահը»,- նշել է Սվետլանա Տիխանովսկայան:

Ըստ Տիխանովսկայայի, հետդարձի ճանապարհ չկա, քանի որ իշխանությունները հատել են բոլոր սահմանները դեռևս հետընտրական առաջին օրերին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: «Մենք հիշում ենք Լուկաշենկոյի հայտնի առաջարկը` էջը շրջելու մասին, սակայն մեր պատասխանն է՝ ոչ: Մեր բելառուս ժողովուրդը երբեք չի շրջի այս էջը»,- ասում է Բելառուս ընդդիմադիր առաջնորդը:

Դրա հետ մեկտեղ Սվետլանա Տիխանովսկայան գտնում է, որ Լուկաշենկոյի համար դեռևս ուշ չէ հեռանալ նախագահի պաշտոնից: Այս քայլը, ըստ նրա, խնդրի լուծման միակ ճիշտ տարբերակն է: «Դրա համար պետք է ընդամենը կամ հրաժարական տալ կամ սկսել երկխոսություն Համակարգող խորհրդի շրջանակում ու կազմակերպել ազատ արդար նոր ընտրություններ: Միգուցե այդ ժամանակ նա մարդկանց հիշողության մեջ մնա միայն որպես առաջին նախագահ, այլ ոչ թե որպես մարդասպան»,- ասում է Տիխանովսկայան:
Մինչդեռ Բելառուսում իշխանությունները չեն ցուցաբերում հեռացման որևէ նշաններ: Այս օրերին շարունակվում են խաղաղ ցուցարարների ու ընդդիմության ակտիվիստների բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Վերջին օրերին, ըստ լրատվամիջոցների, բելառուս իրավապահները սկսել են թիրախավորել նաև կին ցուցարարների, որոնք ևս բերման են ենթարկվում ոստիկանական բաժիններ ու ենթարկվում բռնաճնշման:

Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի իրավապահները պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային, ով Լուկաշենկոյի դեմ շարժման առաջնորդներից է: Վերջինիս ուժով երկրից արտաքսելու փորձը տապալվեց, քանի որ Կոլեսնիկովան Ուկրաինայի սահմանին պատռել էր իր անձնագիրը: Այժմ նա մեղադրվում է Բելառուսի ազգային անվտանգությանը սպառնացող կոչեր հնչեցնելու մեջ: Մեղադրանքը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում: Ըստ նրա փաստաբանի, սեպտեմբերի 12- ին Կոլեսնիկովային տեղափոխել են Ժոդինա քաղաքի կալանավայր:

Այս պահին Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի գրեթե բոլոր անդամները, բացառությամբ Նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալիքսևիչի կամ անազատության մեջ են կամ գտնվում են երկրից դուրս: Իշխանությունները հույս ունեին այս միջոցով ճնշել Լուկաշենկոյի դեմ բողոքի այս շարժումը, սակայն ընդդիմադիր առաջնորդներին թիրախավորելու քաղաքականությունը չի տալիս Լուկաշենկոյի վարչակարգին սպասվող արդյունքներ, քանի որ բելառուսցիները շարունակում են դուրս գալ փողոց՝ պահանջելով Լուկաշենկոյի հեռացումը իշխանությունից և նոր ընտրությունների անցկացում:
Իսկ ԱՄՆ Սենատում ներկայացվել է Բելառուսի հետընտրական բռնությունները դատապարտող բանաձև..

ԱՄՆ 13 սենատորներ ներկայացրել են բանաձև, ուր կոչ են անում նպատակային պատժամիջոցներ սահմանել բելառուսական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են երկրում խաղաղ ցուցարարների դեմ բռնաճնշումների համար:
Բանաձևը ներկայացրած սենատորների թվում են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը և նույն հանձնաժողովի բարձրաստիճան սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Այստեղ նշվում է, որ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները «ազատ և արդար չէին», իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները՝սխալ:
Բանաձևը նաև պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և նրանց, ովքեր ձերբակալվել են խաղաղ բողոքի ցույցերի ժամանակ, ներառյալ ընտրություններից առաջ ձերբակալվածներին: Ըստ բանաձևի, պատժամիջոցները պետք է իրականացվեն Եվրամիության և այլ միջազգային գործընկերների հետ համաձայնեցված, որը սենատոր Ռիշը ներկայացրեց որպես ԱՄՆ-ի աջակցություն Բելառուսի ժողովրդին, ազատ հավաքներ անցկացնելու իրավունքին և օրենքի գերակայությանը:

Իր հերթին սենատոր Մենենդեսը հիացմունք է հայտնել բելառուս ժողովրդի ցուցաբերած արիության հանդեպ՝ կոչ անելով միջազգային հանրությանը աջակցել ազատության և ժողովրդավարության ձգտող ժողովրդին: Նա նշել է, որ Լուկաշենկոն պետք է հեռանա իշխանությունից, իսկ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է շտապ քայլեր ձեռնարկեն վերջինիս և նրա վարչակարգին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՝ Բելառուսի ժողովրդի դեմ հանցագործությունների համար:

Բանաձևում նշվում է, որ Բելառուսի ավելի քան 7000 քաղաքացի ձերբակալվել են իրավապահների կողմից ՝ հիմնականում խաղաղ ցույցերին մասնակցելու համար: Այդ ձերբակալություններից շատերը ուղղորդվել են ծեծով ու խոշտանգումներով Բելառուսի իրավապահ մարմինների կողմից: Բանաձևում ասվում է, որ Բելառուսի իշխանությունները հետևողականորեն սահմանափակել են մամուլի ազատությունը և ճնշում գործադրել լրատվամիջոցների նկատմամբ տասնյակ լրագրողների ձերբակալություններով: Բացի այդ, արգելափակվել են բողոքի ակցիաները լուսաբանող ավելի քան 50 լրատվական կայքեր, արգելվել է երկու անկախ թերթի տպագրությունը, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների մի շարք լրագրողներ զրկվել են հավատարմագրերից:

Բանաձևը առաջ է քաշվել այն բանից հետո, երբ Human Rights Watch-ը կոչ արեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և ԵԱՀԿ-ին «արագորեն հետաքննություն սկսել» Բելառուսում հետընտրական հետապնդումների վերաբերյալ:

Օգոստոսի 9-ի ընտրություններին հաջորդող օրերին անվտանգության ուժերը «կամայականորեն բերման էին ենթարկել հազարավոր մարդկանց և համակարգված ենթարկել խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի», - սեպտեմբերի 15-ին հայտարարել է Նյու Յորքում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս կառույցը: HRW- ն ասել է, որ հարցազրույց է վերցրել նախկին կալանավորներից, ովքեր նկարագրել են այն բոլոր բռնաճնշումները, որոնք կիրառել են բելառուս իրավապահները: Ըստ HRW- ի, այս գործողությունները ցույց են տալիս, թե որքան հեռու կարող են գնալ Բելառուսի իշխանությունները խաղաղ ցուցարարները լռեցնելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5878 անգամ
Լրահոս
«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am