Նիկոլ Փաշինյանը հուշում է, որ պետք է իր հրաժարականը պահանջել

Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան բախումն անցնում է վտանգավոր եզրագծերը։ Իշխող թիմը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չի հանդարտվում։ Մեկը մյուսին ուղղված «բռնաբար», «հոգեկան հիվանդ» մեղադրանքներից հետո, Փաշինյանը նոր տողից սկսեց առճակատումը։ Նա ի պատասխան Ծառուկյանի առաջարկի, որ ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել հոգեկան հիվանդների՝ պետական բարձր պաշտոններ չզբաղեցնելու հարցը, հայտարարեց․ «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»։

Հետաքրքիր է՝ եթե Գագիկ Ծառուկյանը գրել չգիտի, ով էր Նիկոլ Փաշինյանի հետ թավշյա հեղափոխությունից հետո հուշագիր ստորագրում։ Եթե Ծառուկյանը գրել չգիտի, կամ պարզ ասած՝ անգրագետ է, ինչը վարչապետի հարցադրման տողատակում է, ապա ինչու էր Նիկոլ Փաշինյանը նրան օլիգարխից մաքրում՝ դարձնելով խոշոր սեփականատեր, բա եթե Ծառուկյանն անգրագետ էր, կնշանակի իր ուժի միջոցով վարչապետ դարձած մարդն ու իշխանությունն էլ են անգրագետ, էլ ինչ սպասել «անգրագետների» ձեւավորած իշխանությունից։ Եթե Ծառուկյանը անգրագետ է, դու էլ ինչպես դասականը կասեր՝ «կուլտուրական» մարդ, ինչ գործ ունեիր նրա գործարանների բացմանը։ Եւ վերջապես, ով խոսի անգրագիտությունից, Նիկոլ Փաշինյանը պետք է լռի։ Երկուսուկես տարվա վարչապետը մի քանի օր առաջ Բելառուսին տարավ ու անդամակցեց Եվրոպայի խորհրդին, սա արդեն տգիտություն է, մարտնչող տգիտություն, պարզապես չենք հիշեցնում նախկինում արված անգրագետ հայտարարությունները։

Իսկ ընդհանրապես ամբողջ ազգին Փաշինյանի անգրագետ պատգամավորներն են զվարճացնում, ինքն եկել, ընկել է ուրիշների ետեւից։
Հա, երեւի իր ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն է գրագետ, ով լինելով կրթական ոլորտի պատասխանատու մեկ քառյակ անգամ անգիր չի կարողանում ասել։
Իրեն այս աստիճան խայտառակելու, շրիշակից ցածր մակարդակի իջնելու եւ Արայիկ Հարությունյանի դեմ ալիքը իր վրա վերցնելու համար մարդն առնվազն լուրջ պատճառներ պետք է ունենար, իսկ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքն ունի եւ պատճառն այն է, որ կրթական խայտառակ չափորոշիչների, ապազգային բոլոր ծրագրերի, տրանսգենտերների առջեւ կանաչ լույս վառելու ծրագրերի իդեոլոգն ու դրանք կյանքի կոչելու առաջամարտիկը հենց ինքն է, ոչ թե «պեշկա» նախարարը։

Ուստի Արայիկ Հարությունյանի հրաժարականի փոխարեն, պետք է պահանջել իր հրաժարականը։

Անի Սահակյան

դիտվել է 2687 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am