«Արյունալի» կրքեր. Աննա Հակոբյանն ընդվզում է Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ

Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի շուրջ աննախադեպ զարգացումներ են ընթանում։ Հոկտեմբերի 1-ին ավարտվում է պրոֆեսոր տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը։ Վերջերս առողջապահության նախարարությունը հայտնեց, թե մտադիր չէ երկարացնել պայմանագիրը։ Նկատենք, որ Սամվել Դանիելյանը ոչ միայն Հայաստանի, ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի մասշտաբով բարձրակարգ մասնագետ է, ավելին՝ եթե կուզեք նրա անձով է պայմանավորված ողջ ինստիտուտի արդյունավետ գործունեությունը եւ նախարարության դիրքորոշումը բնական է, որ ընդվզման պատճառ պետք է դառնար։ Եւ այդպես էլ եղավ։

Այդ հայտարարությանը հաջորդեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի և մի շարք աշխատակիցների ազատման դիմումները։ Նրանք բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը՝ հնարավորություն ընձեռելով շարունակել «ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը»։

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին՝ նշելով, որ «ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունը․ ուղղակի լրացել է տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը»։

Միքանիօրյա խմորումներից հետո, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում բարի լուր ավետեց․ «Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:
Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:
Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները»:

Իհարկե, տարակուսելի է, թե ինչու է անձնակազմին հաթաթա տալիս, փոխանակ դա անի այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում էին ինստիտուտը դարձնել իրենց բոստանը եւ դրանով էր պայմանավորված նաեւ անվանի բժշկի հետ պայմանագիրը չերկարացնելու մտադրությունը։ Պատահական չէ, որ նույն օրը, երբ Փաշինյանը հայտարարեց պայմանագիրը երկարացնելու հանձնարարականի մասին, տիկինը՝ Աննա Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ դադարեցրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի հայրենակիցներ, Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել է նա։

Իրականում խոսում են, որ Աննա Հակոբյանը այս ինստիտուտի ղեկավարի պաշտոնում իր «մարդուն» է ցանկացել նշանակել, բավականին եկամտաբեր մեխանիզմներով հետագայում գումար աշխատելու նպատակով։ Նա է նախարարին հանձնարարել չերկարացնել պայմանագիրը, ինչից հետո առաջացել է այս «բոլոլան», արդյոք հիմնադրամում իր գործունեությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն չէ ամուսնու որոշման հետ, հստակ պնդել չենք կարող, բայց ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։

Անի Սահակյան

դիտվել է 10492 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am