Թուրքիայի անվտանգության աշխատակիցները մասնակցել են Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքին (տեսանյութ)

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տեղի ունեցած բռնությունն անընդունելի է, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը. «Դա մի բան է, որը մենք չենք հանդուրժելու այստեղ, Վաշինգտոնում: Մեր քաղաքում մարդիկ պետք է ազատ լինեն խաղաղ բողոքելու»: Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել միջադեպի կապակցությամբ նշելով, որ բռնության մասնակիցներն էին նաեւ Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները: «Մենք փոխանցում ենք մեր մտահոգությունը թուրքական կողմին հնարավոր ամենախիստ ձեւով», – նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուսերն իր հայտարարության մեջ տեղի ունեցածը որակել է որպես «խաղաղ ցուցարարների վրա բռնի հարձակում» եւ խոստացել միջադեպի հետաքննություն ավարտի հասցնել: Նույն խոստումն է տվել նաեւ Վաշինգտոնի ոստիկանապետը. «Հնարավոր է դիվանագիտական անձեռնմխելիության խնդիրներ լինեն, սակայն, դա մեզ չի խանգարելու կատարել մեր աշխատանքը»: Միջադեպի ականատես դարձած Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով նաեւ հեռարձակել է տեղի ունեցածը Ֆեյսբուկ սոցցանցի միջոցով, պատմում է, որ իր տպավորությամբ ցուցարարների վրա հարձակվողները թուրքական անվտանգության աշխատակիցներ էին. «Ես տեսա, թե ինչպես թուրքական կողմի անվտանգության ուժերը հատեցին ոստիկանության գիծն ու հարձակվեցին շրջանում գտնվող ցուցարարների վրա, որոնց թիվը 20-30 հոգի էր»: Համբարյանի խոսքով, հարձակվողներից մի քանիսը զինված էին, ինչը երեւում է նաեւ տեսագրության վրա: Ոստիկանությունն ավելի ուշ կհայտնի, որ ոստիկանների նախնական զգույշ արձագանքը պայմանավորված էր հենց զենքի առկայությամբ, քանի որ ոստիկանները փորձում էին բացառել հնարավոր հրաձգությունը: Ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա նրանց մեծ մասը քրդեր էին, նշում է Արամ Համբարյանը. «Ցուցարարների մեծամասնությունը քուրդ էին, ոմանք սատարում էին Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը, մյուսները պահանջում ազատ արձակել Դեմիրտաշին, եւս մի քանիսը հայ եւ քուրդ իրավապաշտպաններ»: Թուրքական դեսպանություն այդպես էլ չարձագանքեց «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանը: Վաշինգտոնի թուրքական համայնքն իր կողմից ներկայացնում է իրադարձությունների իր տարբերակը: Վաշինգտոնում Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի ղեկավար Գունայ Էվինչի խոսքով, ցուցարարները հատել էին Թուրքիայի դեսպանի նստավայրի թույլատրված սահմանը եւ քանի որ այդ պահին նստավայրում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, թուրքական կողմը ստիպված էր միջամտել: Միջադեպն արդեն քաղաքական լուրջ արձագանք է ստացել: Սենատի միջազգային կոմիտեի ղեկավար հանրապետական Ջոն Մքքեյնը խիստ քննադատելով տեղի ունեցածը նշել է. «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Այստեղ մենք նման բաներ չենք անում: Նման ավազակային պահվածքը ներում չունի»: Դեմոկրատների առաջնորդներից մեկը, սենատոր Փեթրիք Լիհին նշել է, որ Ամերիկայիմ նման կերպ գործել չի կարելի: Իր հայտարարության մեջ Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ բռնությունը երբեք ազատ խոսքի համարժեք պատասխանը չէ եւ աջակցությունն է հայտնել մարդկանց ազատ խոսքի իրավունքի դրսեւորմանն ամենուրեք:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am