«Ես Վազգենը չեմ». Արամ Զ. Սարգսյան

«Իրատես» -ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ: -Փետրվարի 12-ին, հակառակ սպասումների, Սերժ Սարգսյանը հանդես եկավ բոլորովին այլ՝ ծավալուն ծրագրային ելույթով, ինչի՞ հետ եք համաձայն և ինչի՞ հետ` ոչ: -Համաձայն եմ, որ Հայաստանին փոփոխություններ և առաջընթաց են պետք, ավելին՝ տեսել եմ, թե ինչպես մի քանի տարում մեր հարևան Վրաստանը կարողացավ իրագործել այդ փոփոխությունները Միխեիլ Սաակաշվիլու «Վարդերի հեղափոխությունից» հետո: Բայց Սերժ Սարգսյանը դեմ է հեղափոխությանը ու հեղափոխականությանը, հետևաբար այդ ելույթը ելույթ էլ կմնա, և մի երեք օր հետո անգամ ինքը կմոռանա, կանցնի, կգնա: -ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ապագային միտված են համարում իրենց համագործակցությունը, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում: -Ես Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին միտված եմ համարում այդ համագործակցությունը, հետևաբար՝ անպտուղ ու հետադիմական: Ինչքան սեփական ոտնահետքերով պտտվես, վերադառնալու ես նույն կետին: -Փետրվարի 12-ին Հայաստանը նաև ԱԱԾ նոր տնօրեն ստացավ՝ հասարակությանը անհայտ ու անծանոթ մեկին, որ համակարգից չէր: Ինչո՞վ դա բացատրել: -Համակարգը կապ չունի, պարզապես Սերժ Սարգսյանը սկսեց ավելի բաց գործել` ի ցույց դնելով ապագայի իր ծրագրերը իշխանության և իրավահաջորդի առումով: -Եվ ո՞վ է այդ իրավահաջորդը: -Այդ հարցին կգերադասեի չպատասխանել, ավելին՝ կարծում եմ, ճիշտ կլիներ, որ այդ մասին խոսեր ապագայի համար այդ ծրագիրն ունեցողը: Ես հակված եմ խոսել բացառապես մեր և իմ ծրագրերի մասին: -Ի՞նչ եք պատրաստվում անել Դուք: -«Մեր» ասելով` նկատի ունեմ «Հանրապետություն» կուսակցությունը, իհարկե: Մենք համարում ենք, որ իրավիճակ փոխելու հիմնական հնարավորությունն ընդդիմադիր ուժերի միավորման միջոցով հասարակական լայն զանգվածներին քաղաքական գործընթացներում ներգրավելն է: 2003-ից սկսած մենք Հայաստանում ձևավորված բոլոր դաշինքների կազմակերպողը և առաջատար կուսակցություններից մեկն ենք եղել: Վայելել ենք դաշինքի ապահոված ձեռքբերումներն ու բերկրանքը, կիսել անհաջողության պատասխանատվությունն ու հիասթափությունը: Մեր կարծիքով՝ անհաջողությունների և ձևավորված դաշինքների փլուզման հիմնական պատճառը եղել է գաղափարական անհամատեղելիությունը և տարբեր աշխարհաքաղաքական մոդելների կողմնակից լինելը: Հետևաբար, «Հանրապետություն» կուսակցությունը հակված է համախմբելու և համախմբվելու նույն գաղափարական արժեքները կրող քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և բազմահազար անհատ քաղաքացիների հետ, ովքեր կուսակցական չեն ու ցանկություն էլ չունեն կուսակցական դառնալու, բայց համոզված են, որ իրենց բարեկեցության, ապահովության, առողջության և կրթության խնդիրները պետք է լուծվեն ոչ թե Պուտինի Ռուսաստանի, Լուկաշենկոյի Բելառուսի և Նազարբաևի Ղազախստանի նմանությամբ, այլ Արևմուտքի և զարգացած եվրոպական երկրների մոդելով ու օրինակով: Չի կարելի անվերջ խարխափել ու հավատացնել, որ ճանապարհը լավն է, պարզապես դու քայլել չես սովորել: Վերջապես պետք է գնահատել և պետության, և մարդկանց ու նրանց տրված հնարավորությունների ժամանակը, պետք է պարզ ու կոնկրետ ասել՝ կա պետության շահ, կա իշխանության շահ և այնպես չէ, որ հանուն իշխանության շահի կարելի է զոհել պետության ու ժողովրդի շահը: Աշխարհը հարափոփոխ է ու հնարավորություններով լի, երբ դու հարգում ես քեզ ու քո ինքնիշխանությունը, երբ ճանաչում ես քեզ ու գիտես քո իրական հնարավորությունները, միայն այդ դեպքում է աշխարհը բացվում քո առաջ: ….Հոկտեմբերի 27-ից հետո Դուք վարչապետ էիք և ունեիք բոլոր լծակները գործը վերջնական բացահայտելու համար, ինչո՞ւ չստացվեց: -Մտածել, որ չուզեցի, անհեթեթ է, հետևաբար չկարողացա: Ինչո՞ւ չկարողացա, ո՞վ էր խանգարում: Ո՞վ էր Դեմիրճյանի և Վազգենի շրջապատին հնարավոր և անհնարին միջոցներով փորձում իրենով անել, պաշտոններ և զինվորական կոչումներ տալով՝ գայթակղել, ո՞վ գործը քննող դատախազին հրամանով արգելեց ԱԺ գնալ և պատասխանել պատգամավորների հարցերին: Ճշմարտությունը բացահայտելու և այդ նույն դատախազի խնդրանքով ու ապահով զգալու պահանջով էր, որ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը և ես մարտի 3-ին հանդես եկանք հայտարարությամբ: Ո՞Ւմ հրահանգով էր դատավոր Սամվել ՈՒզունյանն ամիսներով հիվանդանում, ո՞ւմ հրահանգով էր արագացված դատական գործընթաց տանում` չհարցաքննելով պետության համար այդքան կարևոր գործով վկաների մեկ երրորդին: Եվ՝ հիմնական հարցը՝ ինչո՞ւ էր անում: Ինչո՞ւ ինքը կարողացավ, իսկ ես` ոչ, արդյունքի տեսակետից երկրորդական է: Ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները ավելի շատ էին, քան վարչապետինը, այլ, իմ կարծիքով, նաև այն, որ թե եղբորս շրջապատը, թե հանրությունը իմ մեջ ուզում էր տեսնել Վազգենին, բայց ես Վազգենի անցած ուղին և վաստակը չունեի: Ես Վազգենը չեմ, ես ես եմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am