ՀՀ սահմանին լարվածությունը կրկնապատկվել է, Բաքուն փորձում է ամրապնդվել, բանակցություններից էլ լուր չկա

Երեկ Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց սահմանային իրավիճակից:

Պնախարարը պատասխանեց` ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները աշխատանքներ են տանում չեզոքացնելու մեր դիրքապահների գերակայությունն ու առավելությունը, այդ պատճառով տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործում:

«Այս իրավիճակը արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ այսօր չունենք, ցավոք»,-ասաց Տոնոյանը` հավելելով, որ Հայաստանի զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկում են:

Դավիթ Տոնոյանը նաև ընդգծեց, որ հուլիսյան մարտական գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: «Հույս ունենք, որ որոշակի գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- եզրափակեց նա:

Փաստորեն, Տավուշի ուղղությամբ լարվածությունը կրկնապատկվել է, արձանագրում է Դավիթ Տոնոյանը, հույս հայտնելով, որ ՀՀ զինված ուժերի համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին

Այսինքն, ՊՆախարարի մակարդակով փաստում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները իրականացնում են շինարարական աշխատանքներ, որպեսզի որոշակի չեզոքացնեն մեր դիրքապահների ու մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը:

Նշված գործողությունների արդյունքում հայկական կողմը, նշենք, որ երեկ ցավոք, զոհ ունեցավ: Տոնոյանը վստահեցնում է, որ հայկական ԶՈՒ–ն համապատասխան միջոցներ է ձեռնարկել, ինչի առնչությամբ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունն ու բանակի զգոնությունը բարձրացրել։

Նիկոլ Փաշինյանը ևս երեկ ԱԺ-ում անդրադարձել է ղարաբաղյան բանակցություններին: Նա կառուցողական է համարել ԼՂ-ի հարցով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ տեղեկություններին. «Այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, կան քննարկումներ, և ես կարող եմ ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական, այն համապատասխանում է բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին: Մենք ունենք սկզբունքներ բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց մենք ասել ենք, որ դրանք չենք համարում նախապայման, որովհետև եթե բանակցելուց առաջ էդ հարցերը լուծվեն, էլ բանակցելու բան չի մնա»։

Ըստ նրա՝ նախապայման ունի Ադրբեջանը, երբ ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այն պայմանով, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս:
ԱԺ պատգամավորներից մեկի հարցին, թե Փաշինյանի կարծիքով հուլիսյան մարտերից հետո մթնոլորտը բանակցության համար որքանո՞վ է հարիր, Փաշինյանը պատասխանել էր. «Եթե անկեղծ ասեմ՝ հուլիսյան դեպքերից հետո բանակցությունների համար մթնոլորտը հարիր է այնքան, ինչքան առաջ, որովհետև մենք մարտերից առաջ էլ Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ և ռազմաշունչ հայտարարություններ, որոնք ընդհանրապես համահունչ չէին բանակցային տրամաբանությանը: Բայց կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է, որ Ղարաբաղի հարցը ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը. մենք ասում էինք, որ Հայաստանի ու Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր՝ 24 ժամում կլուծենք Արցախի հարցը: Պարզվեց Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»:

Այսինքն, պաշտոնական Երևանը նշում է, որ ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման անցկացման մասին հստակություն չկա: Բացի այդ՝ Տավուշի ուղղությամբ լարվածությունը կրկնապատկվել է, Ադրբեջանն էլ, այսպես ասած՝ դիրքային «պայքար» է տանում սահմաններին՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները իրականացնում են շինարարական աշխատանքներ:

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ եթե անգամ բանակցություններ ընթանան՝ Ադրբեջանը միևնույն է, շարունակում է սահմանին նախապատրաստվել ռազմական հնարավոր գործողությունների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2272 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am