Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սարսափած են․ «դիշովի տրյուկի» հակառակ էֆեկտը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում բոլոր ժամանակների դեղին մամուլի խմբագրին բնորոշ ոճով ու բառապաշարով մի գրառում է արել։ <<Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն։Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա այս գրառումը կատարել է Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության քվեարկությունից րոպեներ առաջ։ Թերևս նա մտավախություն է ունեցել, որ հանկարծ յուրայի պատգամավորներից որոշները կմիանան ընդդիմության պահանջին և որոշել է նման <<դիշովի տրյուկով>> սաստել նրանց, որ հանկարծ չսխալվեն։ Հակառակ պարագայում դժվար է անգամ երևակայել, որ երկրի ղեկավարը քաղքական պայքարը և բովանդակային քննարկումը կտեղափոխեր այսքան էժան դաշտ։ Դեռ մեկ օր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ ամբիոնից, ի պատասխան ԲՀԿ պտգամավորի իրեն ուղղված քննադատությանը, հայտարարեց․ « Այս չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորացնելու սա»: Նրա ակնարկն ուղղված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ավելի հստակ՝ նախկինում նրան վերագրվող հայտնի քրեական գործին։ Ընդամնեը մեկ օր անց պարզ դարձավ, որ Արայիկ Հարությունյանի խորհրդատուն այս հարցում սիրելի շեֆն է եղել՝ Նիկոլ Փաշինյանը, որը չկարողանալով զսպել ինքն ինքն իրեն, բոլորին առաջարկեց համաձայնվել Արայիկ Հարությունյանի հետ և աջակցել նրան։
Հետաքրքիր է, երբ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռը գրավելու համար համագործակցության հուշագիր էր կնքում ԲՀԿ առաջնրոդ Գագիկ Ծառուկյանի հետ, նրա անցյալի հետ կապված այդ դրվագի մասին չգիտե՞ր, թե ՞ այն ժամանակ կարևորը Ծառուկյանի խմբակցության աջակցությամբ իշխանությունը ստանալն էր։ Նիկոլ Փաշինյանն արդեն ապացուցել է, որ արժեհամակարգային թեմաների մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ մանիպուլիացիայի դիմելու կարիք կա: Իսկ երբ քաղաքական շահն է պահանջում, նա կարող է անգամ սատանայի հետ էլ համագործակցել։ Քաղաքական պայքարը երբեք բարոյականության արվեստ չի եղել, սակայն կարմիր գծեր ու չգրված օրենքներ միշտ եղել են։ Կյանքը վաղուց ցույց է տվել, որ գոտկատեղից ներքև հարվածները հարվածողին ավելի շատ են վնասում։ Փաշինյանն այդպես էլ մնաց պատվերով նյութ գրող խմբագիր․ ով գիտի, թե նրա երբեմնի պատվիրատուները նրան այդ մասին երբ և ինչ հանգամանքներում կհիշեցնեն։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սարսափում են ընդդիմադիր դաշտի ակտիվացումից և առաջիկա հանրահավաքներից։ Հակառակ պարագայում հոգեխանգարմունքի նման նոպաներ չէին լինի։

Հայկ Դավթյան

Հ․Գ․ 

Փաշինյանի գրառմանը հաջորդել էր Գագիկ Ծառուկյանի գրառումը. «Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,-գրել է նա:

 

 

դիտվել է 6715 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am