Ստի ու կեղծիքի արքան

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից աշնանային նստաշրջանի անդրանիկ հարցուպատասխանը նշանավորեց ստերի շարանով, կամ անադեկվատ հայտարարություններով, ակնհայտ էր նաեւ մի բան, սույն պարոնը կարծես ամնեզիայով է տառապում, կամ իր աչքի գերանը մոռացած ուրիշների չեղած չոփն էր մատնանշում: Այսպիսով՝ մինչ չպարզաբանված են մնում իր եւ իր ընտանիքի տարբեր բիզնեսներին առնչությունը՝ մաքսանենգ ծխախոտից սկսած, զենքի բիզնեսով վերջացած, այս մարդը կրկին մերկապարանոց մեղադրանքներ է ուղղում նախկիննեի ուղղությամբ,նրանց մեղադրում չաշխատող գործարաններում փայ ունենալու մեջ, թե բա իրենք ժամանակին մասնակցել են այն գործարանների բացմանը, որտեղ փայ են ունեցել, իսկ ինքը պարզապես է մասնակցում եւ չի կարող պատասխանատվություն կրել, թե ինչու այդ գործարանները չեն աշխատում, աշխատատեղ ու արտադրանք ստեղծում: Նա իր վիճակագրության նկարած չոր թվերի տերն է. «Ինչ վերաբերվում է տնտեսական թռիչքին 2019 թվականի արդյունքներով Հայաստանը վերջին, կարծեմ, 13 տարվա ընթացքում աննախադեպ տնտեսական աճ է ունեցել։ Հայաստանը հունվար-փետրվար ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշի 9 տոկոսը գերազանցել է, իսկ հետո եկել է կորոնավիրուսը, և հիմա ամբողջ աշխարհը կորոնավիրուսի պատճառով տնտեսական անկում է արձանագրում։ Հիմա Դուք այսպիսի բան եք անում, թե ի՞նչն է պատճառը, գնացեք այդ գործարանների տերերին հարցրեք։ Օրինակ՝ կարող է պատճառներից մեկը լինի այն, որ այդ գործարանների սեփականատերերից մեկը մի շատ հայտնի կոռուպցիոն գործով հետախուզման մեջ է և Հայաստանը լքել է»։

Հետո հայտարարեց, թե «ՍԴ ճգնաժամը» վերջացել է: Մինչդեռ ՍԴ ճգնաժամ չկար մինչ այն պահը, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող սույն պարոնը չորոշեց, որ իրեն իր վնգստացող դատավորներն են պետք: Ըստ էության՝ ոչ թե ՍԴ ճգնաժամն է վերացել, այլ ՍԴ-ն ինքնին, մի քանի ամիս է այստեղ ոչ նիստեր են գումարվում, ոչ աշխատանքներ են իրականացվում, դժվար է ասել, թե առաջիկայում այն կգործի բնականոն հունով եւ կարելի է ասել ՍԴ ճգնաժամը դեռ նոր է սկսվելու:

Հաջորդը՝ հայտարարեց, թե «ասում էին՝ կորոնավիրուսն ու՞մ շունն է, բարի մարդկանց չի կպնում..»: Հասկանալի է, որ ակնարկը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին էր ուղղված, ընդհանրապես իշխանականների վերջին օրերի ելույթներում կարմիր թելի պես անցնում է Ծառուկյանին քննադատելու մոլուցքը, սակայն Փաշինյանը մոռանում է, որ առաջինը ինքն ու իր թիմն էին ծաղրում ու հեգում կորոնովիրուսը, իր առողջապահության նախարարն ասում էր՝ սովորական վիրուս է, դիմակ կրել պետք չէ, ինքն էլ անտեսելով վիրուստ լծվել էր ԱՅՈ-ի քարոզարշավին ու հենց այդ արշավի ընթացքում էր, որ հայտարարեց, թե կորոնավիրուսն ում շունն է, պինցետով ու արաղով արմատախիլ կանեենք:
Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ժողովուրդը բացարձակ հիշոողություն կամ տեսողություն չունի, ոչ տեսնում, ոչ էլ հիշում է ով ինչ է ասում, ով ինչ է անում:

Անի Սահակյան

դիտվել է 3033 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am