Իշխանության միակ «զենքը» շառ անելն է մնացել

Իշխանությունն ի դեմս ԿԳՍՄ նախարար աշխատող Արայիկ Հարությունյանի այսօր հանրությանը ցույց տվեց իր իրական դեմքը՝ մարտնչող ցինիզմ ու տգիտություն, սա է այն բնորոշումը, որը կարելի է տալ այս անձնավորությանն ու առհասարակ իշխանությանը։ Ինչպես հայտնի է ընդդիմադիր Լուսավոր Հայաստանը նախարարի անվստահության նախագիծ է ներկայացրել, պատճառները բազում են, նրանք այդ համոզմանն են եկել ԿԳՍՄ-ին ուղարկված իրենց հարցապնդման պատասխանը ստանալիս։
«Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ»,- խորհրդարանում ինքնավստահ հայտարարեց սույն նախարարը՝ նշելով, որ ինքը՝ հեղափոխության առաջնորդներից մեկն է եւ չի վախենում նման պահանջներից։ Փաստորեն կրթական ապազգային չափորոշիչները, սեռափոխված Մել Դալուզյանի մասին ֆիլմի ֆինանսավորումը, տրանսվեստիտ Կարաբինայի հետ հանդիպումը, ընդունելության քննությունների խայտառակությունը չեն կարող հրաժարականի հիմք դառնան, քանզի սույն պարոնը հեղափոխության ռահվիրաներից է։ «Այդ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննդատող, վերլուծող: Իսկ եթե քննադատող, վերլուծող սերունդը եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը այլևս զրկվելու են հասարակության մեջ որևէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն: Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»:

Փաստորեն, ըստ Հարությունյանի՝ իր հրաժարականը պահանջողները վախենում են, որ իր ռեֆորմների արդյունքում այնպիսի մի սերունդ կդաստիարակվի, որ կմերժի նրանց: Իսկ դա նշանակում է, որ իր ռեֆորմների արդյունքում առնվազն արայիկհարությունյաններ կբուծվեն, որոնք կմերժեն նաեւ ազգային արժեհամակարգը։
Բայց քանի որ իր արժեհամակարգն այնքան ընդունելի է ողջ իշխանության համար, սույն պարոնն իրեն թույլ է տալիս նաեւ վիրավորել քաղաքական հակառակորդներին, զրպարտել նրանց, շահարկել Ծառուկյանի առնչությամբ բռնաբարության գործը, որով ի դեպ նա 22 տարի անց արդարացվել է։
«Գիտե՞ք թե չափորոշիչները ինչի մասին են, էս չափորոշիչները ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:
Արայիկ Հարությունյանը ակնհայտորեն ակնարկեց տարիներ առաջ ԲՀԿ ներկայիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճիռը։

Հիշեցնենք, որ ըստ դատավճռի՝ Գագիկ Ծառուկյանը եւ մի քանի այլ անձինք դատապարտվել են ազատազրկման՝ ռուս զբոսաշրջիկներին Աբովյանի շրջանի Առինջ գյուղի մոտ գտնվող «Գետարգել» կոչվող եկեղեցուն կից կիսախարխուլ կառույցի սենյակներում բռնաբարելու համար, բայց ինչպես նշեցինք 22 տարի անց Ծառուկյանն արդարացվել է։
Իմքայլականները Հարությունյանին ծափողջյուններով ճանապարհեցին ԱԺ ամբիոնից՝ ցույց տալով, որ զրպարտելը, մարդուն վարկաբեկելը ոչ միայն նախարարի, այլեւ իրենց բոլորի սիրած զբաղմունքն է։ Այս տեսարանը խղճահարության զգացողություններ էր արթնացնում, քանզի Փաշինյանի միակ զենքը մնացել է դիմացինին շառ անելը։

Անի Սահակյան

դիտվել է 1484 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am