Դուք արտոնյալ եք, մնացածը կարևոր չի

Երեկ Գյումրիում Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացմանը մասնակցող Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանում արտոնյալ գործարարներ չկան:

«Հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել և բազմիցս հիմնավորել ենք: ՊԵԿ-ը գործառույթներ է իրականացնում առհասարակ էն տնտեսվարողների նկատմամբ, որոնք վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք, համապատասխան առիթներ: Այս կամ այն շարժառիթով կապելով գործարարի անձը և այլն` Պետական եկամուտների կոմիտեում վաղուց միջոցառումներ, ստուգումներ չեն նախաձեռնվում: Դա ես ձեզ վստահեցնում եմ», - ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ-ը իր կազմում քննչական վարչություն ունի, որը բացահայտում է տնտեսական բնույթի հանցագործություններ։ Հարցին, թե արդյոք առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ, Էդվարդ Հովհաննիսյանը հակիրճ պատասխան տվեց. – «Սպասենք»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործի մասին, որը վերաբերում է 2012 և 2017թթ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելուն։

ՊԵԿ-ը քրեական գործ էր հարուցել նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հատկանիշներով: Այս դեպքում էլ պաշտոնյան միայն նշեց, որ գործը արդեն այլ մարմինների տիրույթում է. – «Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը այս պահին դատարանների քննության տիրույթում է գտնվում: Սպասենք, կունենանք գնահատական»:

Փաստորեն, ըստ իշխանության՝ Հայաստանում արտոնյալ գործարարներ չկան...

Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը ձգտում է ապացուցել մի բան, որը որևէ տրամաբանության չի դիմանում: Հայաստանում կա իշխանություն, որն իրեն արտոնյալ պայմանների մեջ է դրել: Սա մեկ:

Հաջորդը, Հայաստանում բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետ, կամ քննադատում են իշխանության այս, կամ այն քայլը՝ հետապնդվում են իշխանության կողմից:

Հետևաբար, ցանկացած երբեմնի «արտոնյալ», կարող է հայտնվել «հետապնդվողի» կարգավիճակում:

Ու այս պայմաններում իշխանությունը ցանկանում է, որ Հայաստանում ներդրումնե՞ր իրականացվեն...

Երբ իշխանությունը ցանկացած այլախոհ «արտոնյալ» գործարար կարող է հայտնվել հետապնդվողի կարգավիճակում՝ ինչի՞ մասին է խոսքը:

Կարևորը, որ իշխանության ներկայացուցիչները մնան արտոնյալ պայմաններում: Այ, նրանց ոչինչ չի սպառնում. Պարգևավճարները ստանում են ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին, ծախսերն անում են, իսկ մնացածն արդեն կարևոր չի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3121 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am