Մոսկվան զորավարժություններ կանցկացնի Բելառուսում. Կոշտ հակաքայլ ընդդեմ Արևմուտքի

Պաշտոնական Մինսկը երեկ սպառնացել է ռազմական հակահարված տալ, եթե Արևմուտքը փորձի ագրեսիա իրականացնել Բելառուսի դեմ: Ընդ որում, Պաշտպանության նախարարությունը պնդել է, որ այդ գործում կարող է օգտագործվել նաև ՀԱՊԿ-ի ներուժը, որին Ռուսաստանից ու Կենտրոնական Ասիայի երկրներից բացի անդամակցում է նաև Հայաստանը:

«Մենք չենք բացառում ուժային արձագանքը Ռուսաստանի հետ դաշնակցային պետության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - երեկ հայտարարեց Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը:

Ժամեր անց Մոսկվան հայտարարեց, թե մեկ ամսից` հոկտեմբերի 12-16-ը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում: Այս պահին էլ Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ վարժանքներ են անցկացնում Բրեստում` Լեհաստանի հետ սահմանին:

Զորավարժությունների ժամկետներն ու աշխարհագրությունը պատահական չէ. Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի շաբաթ է պնդում է, թե իր հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս դրսի թելադրանքով, և Լեհաստանն իբր այդ քայլերով փորձում է ապակայունացնել իրավիճակն ու իրեն բռնակցել Բելառուսի մի մասը:

«Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն ցուցադրաբար տանկերով զորավարժություններ անցկացնում մեր Միութենական միության սահմանին», - Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը տարակուսում էր նա` զուգահեռներ տանելով, ոչ ավել, ոչ պակաս, Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: «Նրանք մեզ հետ հաշվի չեն նստում և զորավարժություններ են անում երբ կամենան: Մենք ևս պետք է պատրաստենք մեր բանակները, որպեսզի, եթե Աստված չանի, կարիք լինի, կարողանանք դիմակայել: Չպետք է կրկնենք Մեծ հայրենականի սխալները, երբ մեզ հանգստացնում էին, թե սադրանքներ չեն լինի, պատերազմ չի լինի, իսկ վերջում կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ»:
Արևմուտքում անհեթեթություն են որակում Լուկաշենկոյի այս մեղադրանքները:

Փորձագետները պնդում են, թե այսկերպ նա փորձում է շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից ու իր հրաժարականը պահանջող ցույցերից, որ շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս: «Մենք արդեն հաղթել ենք, իշխանությունն ուղղակի փորձում է մեզնից խլել այդ հաղթանակը», - ամերիկյան Washington Post-ում գրել է վերջին ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան` ընդգծելով. – «Բելառուսի ժողովուրդը հասել է այն կետին, որից հետդարձ այլևս հնարավոր չէ»:

Ընդդիմադիր թեկնածուն կրկին պնդել է, որ չի ճանաչում օգոստոսին տեղի ունեցած քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Լուկաշենկոն վեցերորդ անգամ անընդմեջ հռչակվել էր նախագահ` ձայների ավելի քան ութսուն տոկոսով: «Կոչ եմ անում միջազգային հանրությանը դադարեցնել համագործակցությունն այդ ռեժիմի հետ և պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք կեղծել են ընտրություններն ու հանցագործություններ իրականացրել Բելառուսի ժողովրդի դեմ», - գրել է Սվետլանա Տիխանովսկայան:

Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում նա կշտամբել էր Կրեմլին` Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած Լուկաշենկոյին աջակցելու համար. - «Շատ ենք ցավում, որ Ռուսաստանը որոշեց կանգնել բռնապետի կողքին, և ոչ թե Բելառուսի ժողովրդի: Եվ իհարկե, անհանգստացնող է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Լուկաշենկոյին զորքով կամ այլ կերպ: Բայց, միևնույն է, դրան կարևորություն չենք տալիս, քանի որ մեր բողոքը միանգամայն խաղաղ է, սա լիովին ներքին հարց է, և արտաքին որևէ միջամտության կարիք չկա»:

Ընդդիմադիր գործիչը իր երկու երեխաների հետ արդեն մեկ ամիս ապրում է Լիտվայում, նա հայրենիքը լքել է ընտրություններից մի քանի օր անց, ուժայինների հետ ժամեր շարունակված դռնփակ հանդիպումից հետո: Թե ինչու` Տիխանովսկայան առայժմ չի հստակեցնում, հայտնի է, որ նրա ամուսինը` Լուկաշենկոյի կոշտ քննադատ, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին այժմ գտնվում է բանտում: Նույն ճակատագրին են արժանացել, կամ երկրից վտարվել են Լուկաշենկոյի դեմ դուրս եկած գրեթե բոլոր ընդդիմադիր առաջնորդները: Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության յոթ անդամներից այս պահին Մինսկում ազատության մեջ է միայն մեկը` Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ գրող Սվետլանա Ալեքսիևիչը:

Այսպես, Արևմուտք-Ռուսաստան առճակատումը Բելառուսի հետընտրական իրադարձությունների ֆոնին առճակատումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև էլ ավելի ցցուն դարձավ:

Պուտինը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ինչպես է վերաբերվում Լուկեշնկոյին՝ հետխորհրդային տարածքի պետությունների վրա արևմտյան ազդեցություն թույլ չի տալու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1555 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am