Կրթում են անկիրթները

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ընդունված չէ ընդդիմախոսներին բարեկիրթ հակադարձելը։ Կա՛մ հեգնում են, կա՛մ վիրավորում, կա՛մ պատասխանում՝ «բա որ դու էլ․․․» ոճով։ Մարդիկ մտահոգված են փոքրահասակ երեխաներին դիմակներ պարտադրելու հանգամանքով, օրեր շարունակ վկայակոչում են բժշկական կարծիքներ, այլ երկրների փորձը՝ ապացուցելու համար, որ երեխաների դիմակ կրելը վնասակար է և անիմաստ։

Սակայն մեր «գիտունիկ» իշխանությունները վստահ են, որ ճիշտը դիմակն է։ Ոչ միայն վստահ են, այլև հեգնում և վիրավորում են այլ բան ասողներին։ Երեկ կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր էջում հեգնել ու նախատել էր դիմակների թեման բարձրացնողներին, թե՝ այցելել է դպրոցներ և «թախծախեղդ» ծնողներ չի տեսել, ուստի առաջարկում է «լալահառաչ պատումներ չհյուսել»։ Բայց սա միակ հեգնախառն գրառումը չէ կրթության համակարգը կառավարող դե-ֆակտո «նախարարի» կողմից։

Մի քանի օր առաջ էլ նա մի մեծ գրառում էր նվիրել կրթության չափորոշիչների հետ կապված մի քննարկմանը, որտեղ քննադատություն է հնչել նախարարության հասցեին։ Ոչինչ, որ այս լարված օրերին փոխնախարարը ժամանակ ունի Ֆեյսբուքում «լավաշ» գրառումներ անելու, ավելի էականը ոճն է, որով արտահայտվում է կրթության ոլորտի այն մասնագետների հասցեին, որոնք համակարծիք չեն նախարարության ձեռնարկած փոփոխություններին։

Նա կոնֆերանս բառը չակերտների մեջ է առել ու դաս տվել իրենից բազմապատիկ վաստակով անձանց․ «Առաջարկում եմ կրթության նախկին պատասխանատուներին՝ ամեն կերպ զերծ մնալ կրթության մասին խոսելուց, դուք էնպիսի ժառանգություն եք թողել, որ լռելն ամենաճիշտ որոշումը կլինի»։ Նրանց տեսակետն էլ անվանել է «սակավագիտության մեջ փորձագիտացողների վայ-վերլուծություններ»։ Ահա այսպիսի կրթություն և դաստիարակություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ 2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ Ասեմ 3 պատճառ՝ ինչու է Փաշինյանն անցել այս հարձակումներին․ Սուրեն Սուրենյանց (video) Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Ռուբեն Ռուբինյան, արի պապայիցդ խոսենք․ Արմինե Ադիբեկյան (video) Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Պաշտպանները բողոքարկելու են Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը, հենց որ ստանան այն. Արամ Օրբելյան Արա՛, Քոչարյանին էլ կալանավորել ես, բայց մեկ է՝ Պուտինը էդ քայլը չի անելու․ Սամվելյան (video) Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Շևչենկովսկոյեն. ՊՆ #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ ասեմ՝ ինչու հենց հիմա․ Սուրենյանց (video) Նիկոլի հորը տեսե՞լ եք․ Արմինե Ադիբեկյան (video) Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ Իրինա Յոլյանին չընտրեցին Ռոբերտ Քոչարյանին այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ես ok եմ, թող մեզ կախաղան հանեն․ Փաշինյան (video) Լեզվակռիվ լրագրողի ու Փաշինյանի միջև․ «Ալիևին ինչի՞ չեք կզացնում» (video) Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am