Լենա Նազարյանի սենսացիոն բացահայտումը

Իշխանությունը կամ ադեկվատության պակաս ունի, կամ այնքան է կտրվել իրականությունից, որ չի տիրապետում իրավիճակին, կամ էլ ինչպես հին ժողովդրական խոսքն է՝ իրեն <<շլանգի>> տեղ է դրել եւ ամեն ինչ շրջում է ընդդիմության դեմ: Խորհրդարանում կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը զավեշտի մթնոլորտում անցավ: Ինչպես հայտնի է ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով,որը կուսումնասիրի կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։ Հանձնաժողովի կազմը կհաստատվի վաղը, այն կազմված կլինի 12 անդամից, որից 7 –ը «Իմ քայլի» ներկայացուցիչների կլինեն, «Բարգավաճ Հայաստան» ներկայացված կլինի 3 , «Լուսավոր Հայաստանը»՝ 2 պատգամավորով:

Կողմնակի հիվանդություններից մահվան դեպքերը չհաշված՝ համավարակից մեր երկրում 921 մարդ է մահացել, բոլորն են տեսել իշխանության՝ այս պատերազմում դրսեւորած անլրջություն՝ պինցետով եւ արաղով կորոնավիրուսը քաշելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունից սկսած վերջացրած առողջապահության նախարարի ապակողմնորոշող, հակասական հայտարարություներով, թե դիմակը չի պաշտպանում վիրուսից:
Բայց այսքանից հետո իշխանությունների երեսն այնքան պինդ է, որ նրանք դեռ խոսում են ընդդիմության սխալների,թերացումների մասին։ Մասնավորապես, այսօր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք կքննվեն ընդդիմության իրարամերժ հայտարարություններն այս ընթացքում:
«Մասնավորապես ընդդիմության կողմից ասվել է, որ պետք է փակվի Իրանի և Իտալիաjի հետ ՀՀ սահմանը, հետո ասվել է, որ կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն։ Առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում պետք է դիմակ չկրեն պատգամավորները։ Ասվել է, որ անհրաժեշտ սահմանափակումները կարող են կիրառվել այլ իրավական ակտով, բայց դեմ եք քվեարկել կարանտին սահմանելու որոշմանը։ Երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, երբ վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ»,- նշել է Նազարյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը ավելի շատ վնասել է համաճարակի հաղթահարմանը, քան նպաստել դրան։
Այսպիսի հայտարարություն անելու համար առվազն կամ Լենա Նազարյան պետք է լինել, կամ Գալուստ Սահակյան: Ով ով՝իշխանություը չպիտի խոսի հակասական հայտարարություններից:
Նաիրա Զոհրաբյանը իշխանությանը հիշեցրեց իր պահվածքը:Զոհրաբյանը նշեց, որ պետք է քննարկել՝ ինչպես բողոքի ակցիաների ժամանակ վարակվածների, այնպես էլ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների հարցը։ «Ձեզ հետ միասին կքննարկենք Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով և արաղով ախտահանելու հարցը։ Ձեք հետ միասին կքննարկենք լեռներում մագլցող նախարարի բազմաթիվ հայտարարությունները՝ դիմակ դրեք, դիմակ մի դրեք, վայ, հեսա եկել եմ, լրագրողներ, ձեզ կվարակեմ, խա-խա-խա։ Այդ ամենը ձեզ հետ միասին կքննարկենք։ Կքննարկենք, թե ինչպես եղավ, որ Գյումրիում մահացած տատիկի դիակը կորավ, հետո հայտնվեց Նոր Հաճնում ուրիշի գերեզմանոցում։ Կքննարկենք օրերս մի քաղաքացու հայտարարություն, որ իր հարազատի դիակը տվել են՝ ամբողջ ատամնաշարը ջարդված։ Կքննարկենք հարգարժան վարչապետի մտահոգությունը, որ որոշ դեպքերում, այո, մարդիկ մահացել են, որովհետև շտապօգնության մեքենան չի հասցրել հիվանդանոց։ Կքննարկենք, թե ինչի վրա են ծախսվել Covid հիմնադրամի գումարները, թե ինչու տնային պայմաններում բուժում ստացողները որևէ դեղորայք պետությունից չեն ստացել, երբ Covid հիմնադրամին անընդհատ մատակարարվել են գումարներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց՝ միգուցե արդյունքում կպարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է, առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը վերջում ներկայացնի արիության մեդալի կամ ազգային հերոսի կոչման։
Եւ, այդուհանդերձ, իսկ ինչու պետք է ընդդիմությունը օգներ, խնայեր իշխանությանը, եթե «Իմ քայլը» ընդդիմություն լիներ՝ սպասելո՞ւ էր համավարակից մի քանի տարի անցներ, նոր սկսեր քննադատել։
Եւ, վերջապես, եթե ընդդիմադիրների մի քանի ելույթները կարողացել են այս պայքարում իրավիճակ փոխել, ապա հալալ է մեր ընդդիմադիրներին, իշխանությունը այսուհետ թող գլուխ չգովի, որ ժողովրդի վստահությունն է վայելում, որ մարդիկ իրենց ընդունում են:

Անի Սահակյան

դիտվել է 4064 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am