Ալիևի` «հորս արևին» ե՞նք հավատալու

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից հետո հնարավոր է նախարարների հանդիպում տեղի ունենա: Մամեդյարովն ասել է, որ հանդիպումը սկզբունքորեն հնարավոր է: Ավելին, Մամեդյարովը, կարծիք է հայտնել, թե «Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների հանդիպման տրամաբանությանը հետևելով՝ ձևավորվել է այնպիսի տպավորություն, որ զորքերի դուրսբերումը խաղաղության փոխարեն, կամ տարածքները խաղաղության փոխարեն հնարավոր է»: Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հունիսին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, իսկ դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Պաշտոնական Բաքուն որդեգրել է մի կեցվածք, որի հիմքում բացառապես ինչ-որ բան ասելն է, և կապ չունի, որ ասածը` 1000-րդ անգամ կրկնություն և որ ամենակարևորն է` կապ չունի կարգավորման գործընթացի սկզբունքների ու կարգավորման փիլիսոփայության հետ: Ինչ է թաքնված` «զորքերի դուրսբերումը խաղաղության փոխարեն, կամ տարածքները խաղաղության փոխարեն հնարավոր է» նախադասության տակ: Այն ամենն ինչ ասում է պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ` ««գրավյալ տարածքներն ազատենք», որից հետո նստենք բանակցենք...»: Սա ասվում է անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ Ադրբեջանը, որպես բանակցող գիտի, որ տարածքների վերադարձի հարց այն ձևով, ինչպես պատկերացնում է պաշտոնական Բաքուն` չի լինելու: Ինչի՞ դիմաց պետք է հայկական կողմը զիջի տարածքներ` խոստման, որ Բաքուն այլևս սադրանքների չի՞ դիմելու, թե՞ Ալիևի երդումներ են ավելի արժանահավատ լինելու: Ավելին, Բաքվին ձեռնտու չէ խոստովանել ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ոչ ինքնորոշման սկզբունքների մասին: Պաշտոնական Երևանը երեկ արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը: «Ապրիլի 28-ին արտգործնախարարների եռակողմ հանդիպման բովանդակությունը ներկայացված է Հայաստանի և ՌԴ արտգործնախարարների կողմից հրապարակված հաղորդագրության մեջ: Ակնկալվում էր, որ նույն բովանդակությամբ հաղորդագրություն պետք է հրապարակի նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը, որը տեղի չունեցավ, և տրամաբանական է, որ նրանք պետք է հանդես գային այլևայլ մեկնաբանություններով»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը խոսում է տարածքների վերադարձի մասին: Տ. Բալայանն այս առումով նշել է, որ երբ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները խոսում են բանակցությունների մասին, այնպիսի տպավորություն է, որ իրենք իրենց հետ բանակցել են, համաձայնության են եկել, եզրահանգումներ կատարել: Թամար Բագրատունի

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am