Բախտակիցները` ճակատագրով

Օրերս Մոսկվան պարզվեց, որ Ռուսաստանը չպետք է մեծ հույսեր կապի Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունները ջերմացնելու հարցում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը: Անտարակույս»,- պատասխանել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե Լավրովը հանդիպմանը փոխանցել է արդյոք Պուտինի ուղերձը Թրամփին: Պեսկովը նշել է, որ «արտաքին գործերի նախարար Լավրովի շփումներն իրականացվել են ի շարունակումն այն հեռախոսազրույցի, որը վերջերս կայացել է երկու նախագահների միջև»: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը Թրամփի և Լավրովի զրույցից հետո: «Դա դրական երևույթ է (Լավրովի հետ Թրամփի հանդիպումը), միևնույն ժամանակ այստեղ անհրաժեշտ է առայժմ զուսպ լավատեսություն, որովհետև առջևում մեծ աշխատանք է սպասում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: Ռուս-ամերիկյան հարաբերություններում այդ «զուսպ լավատեսության» պայմաններում Պուտինը գնաց պատասխան քայլի, ավելի ճիշտ` «հակընդդեմ» հայտարարությամբ հանդես եկավ: Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի մոտ 50 պետություններ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Վստահորեն ընդլայնվում են ԵՏՄ-ի արտաքին կապերը։ Նրա հետ համագործակցության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում մոտ 50 երկրներ Եվրոպայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից»,-ասել է Պուտինը Պեկինում ընթացող «Մեկ գոտի-մեկ ուղի» ֆորումի երկրորդ օրը՝ «կլոր սեղան» հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ բանակցություններ են տարվում ԵՏՄ-ի և Չինաստանի առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի, Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ։ Ռուսաստանի շուրջ ստեղված իրավիճակը, Արևմուտքի հետ չկարգավորվող հարաբերությունները ստիպում են Պուտինին անել հայտարարություններ, որոնք կարող են «փրկել» Ռուսաստանի իմիջը, գոնե առայժմ հայտարարությունների և բարի ցանկությունների մակարդակով: Խնդիրն այն է, որ Հայաստանն էլ իր հերթին` ԵՏՄ-ում ստիպված է լինելու անվերջ սպասել` «բախտը» կապելով այդ կառույցի հետ: Իրականում, սակայն, անգամ փոքր Հայաստանը ԵՏՄ-ի «բարիքներից» չի օգտվել, ինչպե՞ս է Պուտինը մի քանի տասնյակ երկրներին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում, ապացուցելու այդ կառույցի կենսունակությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am