Նոր գործարք, թե կատարյալ անսկզբունքայնություն

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները մոտենում են հանգուցալուծման։ Խորհրդարանն ընտրեց ՍԴ դատավորի թեկնածուներ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին եւ Էդգար Շաթիրյանին։ Իշխանության հորինած ճգնաժամը արդյոք այսուհետ կարելի է հաղթահարված համարել, թե գործ ենք ունենալու իրական ճգնաժամի հետ, ցույց կտան առաջիկա զարգացումները։ Սակայն, որ այս ընտրությամբ եւ քննարկումներով հերթական անգամ ի ցույց դրվեց այս խորհրդարանի, ի մասնավորի, իշխող ուժի սննակությունը, դրանում խոսք լինել չի կարող։ Բացի այն բանից, որ այս մարդիկ Սահմանադրական դատարան գործուղեցին այսպես կոչված նախկին ռեժիմի դատական իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին, խոսքը Երվանդ Խունդկարյանի մասին է, մինչդեռ հայտարարում էին, թե նոր Հայաստանի ՍԴ-ում տեղ չունեն նախկինների «ժառանգները», Իմ Քայլը մեկ օրում այնպես 360 աստիճանով փոխեց դիրքորոշումը նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանի նկատմամբ եւ փակ քվեարկության արդյունքներով նա ամենաշատ ձայները ստացավ՝ 86 կողմ։

Վաղարշյանի հետ իշխող ֆրակցիան նախապես հանդիպելու ցանկություն էլ չդրսեւորեց, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոստովանում էր՝ իրենց համար անհասկանալի է, ինչու է Հանրապետության նախագահը կրկին ներկայացրել Վաղարշյանի թեկնածությունը այն պարագայում, երբ անցած տարի իրենք մեկ անգամ մերժել են։ Երեկ Վաղարշյանին խորհրդարանում «ծանրութեթեւ» անելիս իմքայլական պատգամավորները ընդգծված հեգնանք ու քամահրանք դրսեւորեցին, Իմ Քայլի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը խոստովանեց անգամ ․ «Երբ լսեցի, որ Արթուր Վաղարշյանը երկրորդ անգամ է առաջադրվել, ինձ թվաց՝ կատակ է»։ Իհարկե, հարցի մյուս կողմն է՝ արդարացված էր արդյոք իշխանականների վրդովմունքը, հատկապես, երբ նրանք մեկ անգամ բախվել էին նման խնդրի, երբ նախագահը կրկին մի քանի փորձեր էր արել իրենց սրտի դատավոր Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելով։ Այն ժամանակ որեւէ մեկը չըմբոստացավ նախագահի դեմ, չհարցրեց՝ ինչու է նորից նույն թեկնածուին առաջադրում։ Սակայն այսպիսի հոգեթով ելույթներից հետո պարզվեց, որ Իմ Քայլում գրեթե բոլորը, բացառությամբ երկուսի կողմ են իրենց կողմից մերժված Վաղարշյանի թեկնածությանը։ Ինչ փոխվեց, որ Վաղարշյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց ՍԴ անդամ, հարցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց
«Շատ լուրջ քննարկվել է ելույթը, հարցազրույցը, մոտեցումները և բավականին դրական բաներ ենք տեսել, որն ազդել է որոշում կայացնելու վրա: Եթե դուք դնեք համեմատեք նրա նախկին ելույթը այսօրվա, վերջին օրերի ելույթների անկեղծությունը: Մենք քվեարկությամբ մեր գնահատականը տվեցինք»,-նշեց նա:

Փաստորեն, Իմ Քայլը ոչ թե գաղափարներով առաջնորդվող կուսակցություն է, այլեւ դեռատի աղջնակ, որը սիրում է ականջներով։

Անի Սահակյան

դիտվել է 1098 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am