Օղակը նեղանում է,իշխանությունը նախազգուշացնող կրակոցներ է արձակում

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ բերման էր ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, նրա որդուն եւ եղբորը եւ մի քանի ազգականի: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ: Ապա հայտնի դարավ, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Բայց թե ինչու ծանուցագրով չեն հրավիրել և ինչու են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկել, պարզ չէ:

Որպեսզի հասկանանք՝ ինչու են այդպես գործել եւ առհասարակ, ինչու են Զաքարյանն ու իր մերձավորները հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, պետք է հիշել կենսագրական որոշ դրվագներ, հատկապես այն, որ Իշխան Զաքարյանը 1997-ից՝ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալուն պես, նրա հետ սերտ համագործակցած, նրա ամենամտերիմներից մեկն է։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան վերադառնալուն պես նա բարձր աշտոններ է զբաղեցրել պետական ապարատում: 1997-ին, Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ ու այդ կարգավիճակում պաշտոնավարել է վեց տարի, այնուհետև դարձել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծման նախաձեռնողն էլ Իշխան Զաքարյանն է եղել, ով ժամանակին Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական հենարան է որոշել ձեւավորել, ապաեւ իր առաջարկով է Ծառուկյանը ստանձնել կուսակցության ղեկը՝ որպես ֆինանսներ տնօրինողի:

Իշխան Զաքարյանը նախորդ ընտրություններին էլ ԲՀԿ-ի կազմակերպչական ողջ աշխատանքներն իր վրա վերցրեց՝ արձանագրելով հաջողություններ: Այս օրերին, երբ իշխանությունը բացահայտ պատերազմ է հայտարարել նախկիններին եւ սեփականության վերաբաշխման գործընթաց է սկսել, հատկապես առավել դաժան է քաղաքական ամբիցիաներ ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, և այսպիսով, Իշխան Զաքարյանը հետապնդումներից չէր կարող անմասն մնալ, քանի որ հանրությունը լսում է նաև այլոց բիզնեսներում Փաշինյանի ընտանիքի ներգրավված լինելու մասին, մարդկանց ունեզրկելու մասին:

Շանգրիլան զրկվեց լիցենզիայից, այն ամիսներ շարունակ չի գործում, քրեական գործեր են հարուցվել այլ ուղղություններով, միլիարդավոր տուգանքներ են սահմանել, իրավապահները հետաքրքրություն են դրսեւորում նաեւ նրա կուսակիցների նկատմամբ, Վանիկ Ասատրյանին ու Աբրահամ Մանուկյանին կալանավորեցին: Ծառուկյանին այլ բան չի մնում, քան հանրահավաքներով պայքարել գործող ռեժիմի դեմ: Իսկ Իշխան Զաքարյանը իր հարաբերությունները պահպանում է թե Ծառուկյանի, թե Քոչարյանի, թե անգամ Սերժ Սարգսյանի հետ, թերեւս սա է պատճառը, որ իշխանությունը որոշել է վախեցնել Զաքարյանին, որպեզսզի մտքով չանցնի ակտիվ գործընթացներում ներգրավվել:

Անի Սահակյան

դիտվել է 1644 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am