«Ավագ եղբոր» քաղցրությունը. «Բատկայի» շողոքորթության մաստեր-կլասը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես հայտնել ենք, ժամանել էր Սոչի, որտեղ Ռուսաստանի նախագահի Սոչիի նստավայրում երեկ կայացան Պուտինի հետ բանակցությունները։

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, որը տարածվեց մինչև հանդիպումը, նշվում էր, որ բանակցությունների ընթացքում «հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական, էներգետիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում խոշորածավալ համատեղ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին»։

Ահա, երեկ Բելառուսում իր պաշտոնավարման դեմ ավելի քան մեկ ամիս շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին կայացավ Պուտին-Լուկաշենկո առաջին հանդիպումը։
Փակ դռների հետևում դեմ առ դեմ ձևաչափով նախատեսված հանդիպումից առաջ երկու առաջնորդները, այնուամենայնիվ, հանդես եկան հայտարարություններով:

Մասնավորապես, Կրեմլի ղեկավարը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Բելառուսին մեկ ու կես միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրել։

Անդրադառնալով Բելառուսում Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով շարունակվող բազմահազարանոց ցույցերին` Ռուսաստանի նախագահը, ով հետընտրական այդ զարգացումների ֆոնին ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել ոստիկանական զորք ուղարկել հարևան երկիր, համոզմունք է հայտնել, թե ստեղծված իրավիճակը բելառուսներն իրենք պետք է կարգավորեն՝ շեշտելով՝ «առանց արտաքին հուշումների և միջամտության»:

Պուտինը միևնույն ժամանակ չի թաքցրել, որ աջակցում է Բելառուսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գաղափարին, որի մանրամասներն ու բուն նպատակը առայժմ հայտնի չէ։ Ավելին, նա հայտարարել է, թե ԲԵլառուսի մայր oրենքը փոխելու հարցում որոշակի առաջարկներ ունի: Ռուսաստանի նախագահը նաև ազդարարել է Բելառուսում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, որոնք իբր պլանավորված էին վաղուց։

Նախագահական ընտրություններում իր վեցերորդ հաղթանակով երկրում աննախադեպ ներքաղաքական ճգնաժամ հարուցած Լուկաշենկոն իր հերթին Պուտինի հասցեին երախտիքի խոսքեր չի խնայել․ շնորհակալություն է հայտնել ոչ միայն Ռուսաստանի նախագահին, ով մեկն է աշխարհի այն սակավաթիվ առաջնորդներից, որոնք պաշտոնապես ընդունել են Բելառուսի նախագահական ընտրությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական արդյունքները, այլ նաև «բոլոր ռուսաստանցիներին», որոնք, Լուկաշենկոյի համոզմամբ, նույնպես իրեն աջակցում են։

«Ես ձեզ մանրամասն կպատմեմ, թե ինչ է կատարվել: Իրականում դա այնպես չէ, ինչպես երևում է», - ըստ «Ազատության»՝ նկատի ունենալով հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցերը, երկրով մեկ շարունակվող գործադուլները` ասել է Լուկաշենկոն և հերթական անգամ ակնարկել արտաքին ուժերի միջամտության մասին. - «Մենք մեր վճռականությունն ենք ցույց տվել, որ եթե բելառուսական սահմաններից այն կողմ ինչ-որ մեկը ցանկանում է քորել ձեռքերը, մենք կարող ենք քորել ցանկացած պահի։ Եվ ինձ շատ հաճելի է և ես դրա համար շատ շնորհակալ եմ, որ դուք ցույց եք տվել, որ բելառուսական սահմանները Միութենական պետության սահմաններն են»։ Ինչպես հայտարարել է Լուկաշենկոն, Բելառուսի իրադարձությունները լրջագույն դաս է, որը սերտել են Մոսկվան և Մինսկը։ Նրա խոսքերով, այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Բելառուսը պետք է ավելի ամուր կառչի «ավագ եղբորը» և համագործակցի բոլոր հարցերում։

Ռուսաստանին շարունակաբար, պարբերաբար քննադատությունների ենթարկող Լուկաշենկոն կարծես մոռացել է ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ Ռուսաստանին ուղղված հերթական կշտամբանքների շարքը:

Նա վերջերս էր «ավագ եղբորը» մեղադրում էր ոչ միայն Բելառուսի նախընտրական գործընթացներին միջամտելու, այլև երկրում զինված հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Այժմ «Բատկայի» միակ աջակիցը, փաստորեն, Պուտինն է... Նա, այսպես ասած՝ հենց «նեղն ընկավ»՝ ընտրություններին հաջորդած աննախադեպ բողոքի ցույցերի պատճառով՝ շտապեց խնդրել Պուտինի աջակցությունը:

Սա փաստորեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակվելուց ի վեր սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունն է: Այցի նախաշեմին նրա ղեկավարած ուժայինները հերթական անգամ ուժ գործադրեցին խաղաղ ցուցարարների դեմ։

Նախօրեին, տարբեր գնահատականներով, միայն Մինսկում շուրջ 150 հազար մարդ, չնայած զանգվածային ձերբակալությունների և ոստիկանական բռնությունների վտանգին, կրկին փողոցում էր՝ պահանջելով ավելի քան քառորդ դար երկրի իշխանության ղեկը ձեռքում պահող Լուկաշենկոյի հրաժարականը։ Ի պատասխան ուժայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել, օդ կրակել և շուրջ ութ հարյուր ցուցարարների, այդ թվում երեք լրագրողների, ձերբակալել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հայտարարել է առաջիկա օրերին Բելառուսում իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող աննախադեպ բռնաճնշումների հարցով արտահերթ քննարկումներ նախաձեռնելու մասին: Այդ առաջարկը ավելի վաղ ներկայացրել էր Եվրամիությունը։ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը նշել է, որ Բելառուսում ցուցարարների նկատմամբ խոշտանգումների, կտտանքների, անհավասար ուժի կիրառման, առևանգումների մասին բոլոր հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Բելառուս վերադառնալուց հետո Լուկաշենկոյի առաջիկա քայլերը կհուշեն, թե ինչ են կոնկրետ քննարկել Պուտինի հետ: Եթե Պուտինը նրան վստահեցրել է, որ Բատկան պետք է հեռանա՝ դա կնկատվի Լուկաշենկոյի առաջիկա քայլերից, իսկ եթե ոչ, ապա Լուկաշենկոն կգնա ավելի խիստ քայլերի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1458 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am