Արայիկ Հարությունյանն անոնսում է Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ փուլային տարբերակը

Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ու Արցախին ծուղակն է գցել։ Արդյունքում՝ Հայաստանի ու Արցախի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ոմանք պնդում են, որ նրան դրսի ուժերն «էն գլխից» իշխանության են բերել հենց այդ՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու առաքելությամբ։ Ոմանք կարծում են, որ արտաքին քաղաքական ու անվտանգային ոլորտներում մեր ստացած հարվածները և տխուր հեռանկարը նիկոլենց անգրագիտության հետևանք են։

Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք իրականում, արդեն էական չէ, քանզի բանը բանից անցել է։ Նիկոլն այնպիսի ճանապարհով գնաց, որ արդեն ընտրություն պետք է կատարի լայնամասշտաբ պատերազմ վարելու և միակողմանի զիջումների, այսինքն՝ կապիտուլյացիայի միջև։ Բայց չէ՞ որ հրապարակում հավաքվածները նման բանի համար չէին «Նիկո՛լ, վարչապե՛տ» գոռում, չէ՞ որ հրապարակը նման մանդատ չի տվել Փաշինյանին։

Պատերա՞զմ, թե՞ կապիտուլյացիա․ Տեր–Պետրոսյանի իրական կոդը

Պատերա՞զմ, թե՞ կապիտուլյացիա․ սա՛ է «ժողովրդի» վարչապետի առաջարկած դիլեման։ Ընդորում՝ երկու սցենարի համար էլ նա պատասխանատվություն չի ուզում վերցնել։ Երկուսից առնվազն մեկը նա ուզում է գցել ժողովրդի «գրպանը»՝ ընտանեկան թերթով քարոզելով, թե բա եթե ուզում եք չզիջել, ուրեմն գնացեք ինքներդ էլ կռվեք ու զոհվեք։

Մյուս տարբերակի՝ կապիտուլյացիայի (դրա անունը դրել են հակամարտության կարգավորման «փուլային» տարբերակ) քաղաքական փաստաբանությունը ստանձնել է Լևոն Տեր–Պետրոսյանը, ում գործիքներից մեկը թուրքամետ կայքերից մեկում մի հոդված էր հրապարակել, թե բա փուլային տարբերակը Մադրիդյան սկզբունքներից լավն էր, քանզի նախատեսում էր Ղարաբաղի անկախացում Ադրբեջանի կազմից դուրս, իսկ ահա կարգավորման մյուս փաթեթները նախատեսում էին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնել։ Ինտելեկտուալ ազնվությունից ճամարտակող սույն տղան չի պատասխանել, սակայն, այն հարցին, որ եթե փուլայինն այդքան հայանպաստ էր, իսկ մյուսները՝ ոչ, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը մինչև այժմ կողմ արտահայտվում Տեր–Պետրոսյանի փուլային տարբերակին ու կտրականապես մերժում մյուս տարբերակները (մադրիդյան սկզբունքները, բնականաբար, մեր երազածը չէ, բայց այն շահեկանորեն տարբերվում է փուլայինից)։

Լևոնական գործչի կողմից ակնհայտ սուտն ու կեղծիքն արվում են մեկ նպատակով՝ փորձել Նիկոլին առաջարկել սեփական ծառայությունները, թե բա եթե ուզենաս հանձնելու ճանապարհով գնալ, ապա մենք պատրաստ ենք դրա հարվածները մեզ վրա վերցնել ու քաղաքական գիծը պահել։

Թե ի՞նչ որոշման է ի վերջո հանգելու «ժողովրդի» վարչապետը, դեռ ինքն էլ չգիտի։ Բայց ամեն դեպքում Արցախի կամազուրկ և դիմազուրկ նախագահ Արայիկ Հարությունյանի շուրթերով հայտարարել է, որ Արցախի համար անվտանգության երաշխիքներն ավելի կարևոր են, քան ինքնորոշման իրավունքի իրացումն ու անկախությունը։

Նիկոլի ոտնամանները լիզող Ա․ Հարությունյանը, փաստացի, բարձրաձայնել է Տեր–Պետրոսյանի քարոզած տխրահռչակ «փուլային» տարբերակը, որն Արցախի ինքնորոշումն ու անկախությունը ստորադասում էր անվտանգությանը։ Անվտանգություն, որը զուտ թղթի վրա էր լինելու փուլային տարբերակում։ Անվտանգություն, որը լինելու էր ընդամենը խոստում՝ տարածքային ռեալ զիջումների և Արցախի կարգավիճակի հարցն անորոշության մեջ թողնելու դիմաց։

«Փուլային» տարբերակը հայկական կողմի զիջումներն էր՝ խաղաղության դիմաց, ինչը փաստացի նշանակում էր կապիտուլյացիա։ Ասել է թե՝ Տեր–Պետրոսյանը 1997–ին առաջարկում էր ոչ թե ընտրել պատերազմի ու խաղաղության միջև, այլ պատերազմի ու կապիտուլյացիայի՝ նախապատվությունը տալով վերջինին։

Օրերս հանդիպելով ՀՀ–ում ՌԴ դեսպանի հետ՝ Տեր–Պետրոսյանը փաստացի վերահաստատել է Արցախի հարցում փուլային տարբերակով զիջումների գնալու և այդ գործում իր դերակատարումն ունենալու պատրաստակամությունը։

Ի՞նչ է սպասվում Արցախի ուղղությամբ

Տավուշյան դեպքերից հետո ՌԴ–ն մեծ դերակատարում է ստանձնել մեր տարածաշրջանում։ Թուրքիան ագրեսիվացել է։ Բաքուն լուծում է պահանջում Մոսկվայից՝ սպառնալով լայնամասշտաբ պատերազմով։

Հայաստանի ղեկավարության հետ որևէ մեկը չի խոսում։ Փաշինյանը զրկվել է անգամ Պուտինին զանգելու հնարավորությունից։

Ինչ վերաբերում է ներսին, ապա նիկոլենց տիրույթից աչքի է ընկել Տեր–Պետրոսյանը՝ կողմ արտահայտվելով զիջումներին։ Իր թիմակցի միջոցով վերաթարմացնելով և այլ վերնագրի տակ նորովի շրջանառության մեջ դնելով իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը՝ ՀՀ 1–ին նախագահը կրկին բարձրացրել է քիրվայական դրոշը, այս անգամ՝ Նիկոլի գլխավերևում։

Սրան ի հակակշիռ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «РБК»–ին տված հարցազրույցում և Սևանում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ լևոնենցից 180 աստիճանով տարբերվող կոդերով է հանդես եկել՝ շեշտելով, որ տեսանելի ապագայում հակամարտության լուծման հնարավորություն չի տեսնում՝ կողմերի իրարամերժ դիրքորոշման պատճառով։ Քոչարյանը պնդել է 1998–ին իշխանափոխության հանգեցրած թեզերը, ըստ որի՝ կարելի է երկիրը զարգացնել երկնիշ ցուցանիշներով՝ առանց ազգային անվտանգության հարցերում վտանգավոր զիջումների։

Նիկոլ Փաշինյանը այս փուլում լռում է։ Նա ինչպես միշտ թաքնվում է այլոց մեջքի հետևում ու խուսափում պատասխանատվությունից։ Նիկոլն Արցախի նախագահի շուրթերով է անոնսել Տեր–Պետրոսյանի հակապետական ծրագրին իր կողմ լինելու մասին։

Եթե դեպքերը 1997–ի սցենարով զարգանան, ապա քաղաքական հանգուցալուծումը 1998–ի սցենարով է լինելու։ Բայց այս անգամ ներում-բեկում չի լինելու։ Քանզի նոր իշխանությանը, ի տարբերություն 1998–ից հետո եղած զարգացումների, ոչինչ չի խանգարելու թուրքական 5–րդ շարասյան ու քիրվայական գաղափարախոսության վերջը տալու համար։ Ամբողջությամբ ու ընդմիշտ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 753 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am