Ով ինչ է արել հանուն Տարոն Մարգարյանի

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների ՀՀԿ-ն հավաքել է 70,96 տոկոս, "Ելք" կուսակցությունների դաշինքը՝ 21,21 տոկոս, իսկ "Երկիր Ծիրանի" կուսակցությունը՝ 7, 84 տոկոս: Հետաքրքիր է պարզել, թե Երեւանի վարչական շրջանները ինչպես են մասնակցել ընտրությանը։Ի տարբերություն խորհրդարանականի, ավագանու ընտրությունները բազում շահեր չէր հետապնդում եւ բոլորի աշխատանքի արդյունքում, ի վերջո, ընտրվելու էր ՀՀԿ-ի քաղաքապետը: Այս կոնտեքստում հետաքրքիր է, թե ովքեր են իրենց ազդեցության տակ գտնվող համայնքներում հավատարիմ մնացել կուսակցությանը՝ անկախ անձնական շահի եւ բարձր ցուցանիշներ ապահովել Տարոն Մարգարյանի համար: Նախ մասնակցության պատկերը՝Աջափնյակ վարչական շրջանում քվեարկությանը մասնակցել է 38,279 ընտրող կամ 45.29 տոկոսը: Ավանում՝ 21,021 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 52.75 տոկոսը, Արաբկիրում ՝ 37,105 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38.82 տոկոսը: Դավթաշեն վարչական շրջանում՝ 14,131 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 43.67 տոկոսը: Էրեբունի վարչական շրջանում 37,916 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 40.70 տոկոսը: Կենտրոն վարչական շրջանում՝ 36,925 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38.52 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 35,874 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.28 տոկոսը: Նոր Նորքում՝ 41,236 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 41.04 տոկոսը: Նորք-Մարաշում՝ 5,422 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50.67 տոկոսը: Նուբարաշենում՝ 4,283 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 52.66 տոկոսը: Շենգավիթում ամենաբարձր մասնակցությունն է՝ 53,493 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 46.54 տոկոսը: Քանաքեռ-Զեյթունում՝ 19,541 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.23 տոկոսը: Ինչպես տեսանք ընտրություններին, ՀՀԿ-ի աջակիցները ողջ օրը զբաղված էին ընտրողին ընտրատեղամաս ուղեկցելու գործին, բերվում էին տարեց տատիկ-պապիկներ, որոնց մի ոտքը այն աշխարհում էր, քանի որ մասնակցությունից էր կախված նաեւ հաղթանակը: Արդյունքներից պարզ է դառնում, որ Երեւանում խորհրդարանական ընտրություններին ամենաշատ ձայն հավաքած Սամվել Ալեքսանյանի տարածքում՝ Մալաթիայում առանձնապես ջանքեր չեն թափվել, սա երկրորդ ամենացածր մասնակցություն ունեցող համայնքն է ու Տարոն Մարգարյանի օգտին կրկնակի պակաս ձայն է ստացվել , քան Ալեքսանյանի խորհրդարանի ընտրության ժամանակ: Մալաթիայում ընդամենը 24 հազար կողմ է գրանցվել ՀՀԿ-ի թեկնածուի համար: Ավելի վատ է եղել վիճակը Միհրան Պողոսյանի տարածքում՝ Քանաքեռ Զեյթունում: Պողոսյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատաղի պայքարի մեջ էր Տարոն Մարգարյանի ու հատկապես նույն տարածքում թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարսյանի հետ, ով Մարգարյանի բարեկամն է: Բնական է, որ նրա կողմից աջակցություն չէր լինելու: Բավականին լավ է աշխատել Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ում ՀՀԿ-ն թույլ չտվեց մանդատը վերցնել, չնայած այն բանի, որ Աջափնյակում ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայն ստացած թեկնածուն է: Ավագանու դեպքում եւ մասնակցության ցուցանիշն է բարձր, եւ կողմ ձայների, Տարոն Մարգարյանը Աջափնյակում ստացել է 27 հազարից ավելի ձայն, կամ ընտրողների 73 տոկոսի ձայները: Ընդամենը մեկ ամիս առաջ պատգամավորության թեկնածու եղբոր համար Երեւանի Կենտրոն համայնքը ոտքի հանած Գագիկ Բեգլարյանն էլ առանձնապես մեծ ջանք չի գործադրել: Մոտ հարյուր հազար բնակչություն ունեցող համայնքը ընդամենը 25 հազար ձայն է տվել Տարոն Մարգարյանին, սակայն սա չի կարելի վերագրել Բեգլարյանին, որովհետեւ Կենտրոնում քիչ չեն թաղաքյին հեղինակությունները: Դավիթաշենը 32 հազար ընտրող ունի, բայց մասնակցել են 14 հազարը, 9 հազարն է կողմ քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին, այս համայնքը գտնվում է Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գգեւորգյանի ազդեցության ներքո, թաղապետը նրա զարմիկն է:Ինչպես խորհրդարանական ընտրություններին Արթուր Գեւորգյանը քիչ ձայն ստացավ, այնպես էլ հիմա ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն, ինչը նշանակում է, որ համայնքում այս մարդիկ առանձնապես մեծ հեղինակություն չեն վայելում: Ենթադրվում է, որ կուսակցությունը անհետեւանք չի թողնի այս ամենը եւ բոլորի հետ շատ շուտով հաշիվները կմաքրվեն: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am