ԱՄՆ-ից գովում են, բայց փող չեն դնում ՀՀ տնտեսության մեջ. Քաղաքական-լիրիկական զեկույց

Օրեր առաջ Պետքարտուղարությունը հրապարակեց բիզնես և ներդրումային միջավայրի մասին 2020թ. զեկույցը, որտեղ առանձին ծավալուն անդրադարձել էր կատարվել Հայաստանի ներդրումային միջավայրին:

Հայաստանում բարելավվում է մրցակցային միջավայրը, ընդգծվում էր ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ 2020 հայտարարություն-զեկույցում:

Հենվելով մի շարք ընկերությունների տեղեկության վրա, զեկույցում նշվել էր ձեռքբերումները զարգացնելու համար Հայաստանը պետք է խորացնի բարեփոխումները մի շարք ոլորտներում, մասնավորապես դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ:

Զեկույցում մատնանշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային ցուցանիշներում ստացել է բիզնես և ներդրումային միջավայրի պատկառելի վարկանիշներ: «Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ստեղծում, իսկ երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներգրավել ներդրումներ», - ասված է զեկույցում:

Սակայն ներդրումային դաշտը զերծ չէ խնդիրներից: Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը մեծ չեն: Պետքարտուղարության առանձնացրած հիմնական խոչընդոտներից են հայկական փոքր շուկան, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները, օրենքի գերակայության և դատական համակարգի թույլ կողմերն ու կոռուպցիայի ժառանգությունը:

Զեկույցում պետքարտուղարությունը նշել էր ներդրողների պնդումները, որ՝ «չնայած կոռուպցիայի դեմ պայքարում առկա առաջընթացի և որոշ բարելավումների, դեռևս առկա են բազմաթիվ մտահոգություններ և խնդիրներ թափանցիկ, արդարացի և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու հարցում: Կոռուպցիայի դեմ պայքարը ապագայում պետք է կրի ավելի համակարգային բնույթ, նշված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում»:

Ասում էր նաև, որ օտարերկրյա ներդրողները շարունակում են մտահոգված մնալ հավասար պայմանների ապահովման խնդրով:

Անդրադառնալով երկկողմանի տնտեսական հարաբերություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծում է, որ Երևանի ու Վաշինգտոնի միջև չկա ազատ առևտրի մասին պայմանագիր: Կողմերը 2015 թ-ի մայիսին ստորագրեցին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր (TIFA), որի հիման վրա ստեղծվում է ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրի և ներդրումների խորհուրդ: Այն պետք է քննարկի երկկողմ առևտրի, ներդրումների և այլ խնդիրների հետ կապված հարցեր, ինչպես նաև առևտրային և ներդրումային կապերի ամրապնդման հնարավորություններ:

Ուշագրավն այն է, որ Միացյալ Նահանգներից, ըստ նշյալ զեկույցի, ասում են, 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի «տնտեսության մեծ մասը ավելի բաց է դարձել մրցակցության համար», ապա հավելում, թե՝ «խոշոր օլիգարխիկ շրջանակների ազդեցությունը կառավարության վրա իրենց դիրքերը շուկայում ուժեղացնելու համար զգալիորեն նվազել է», բայց միևնույն ժամանակ արձանագրում, որ ներդրողները շարունակում են մտահոգված մնալ հավասար պայմանների ապահովման խնդրով:

Ու դա պարզ է, այլապես ամերիկյան ներդրումները մեր երկրում կմեծանային, ինչը տեղի չի ունենում:

Այսպես, Հայաստանում այսօր առկա են ամերիկյան ներդրումներ, մասնավորապես բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում: Ամերիկյան խոշոր ներդրումային ծրագրերից են ContourGlobal-ի կողմից Որոտանի հիդրոէլեկտրական կասկադի ձեռքբերումը և Lydian International ընկերության ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ծրագիրը:

Եթե Միացյալ Նահանգներում համարում են, որ Հայաստանում լավ ներդրումային միջավայր է, այդ դեպքում՝ ինչու՞ ամերիկացի ներդրողները ներդրում չեն իրականացնում Հայաստանի տնտեսության մեջ... Սա պարզ հարց է, որն իրականում նույն հարցի պատասխանն էլ իր մեջ պարունակում է:

Պարզ է, որ այս զեկույցն առավելապես քաղաքական է, քան տնտեսական: Այսպես ասած՝ ամերիկյան փոքրիկ աջակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Իհարկե, նաև որոշ վերապահումներով:

Իսկ ինչո՞ւ ոչ ամերիկացիները, ոչ այլ երկրի ձեռներեցները ներդրումներ չեն իրականացնում Հայաստանում...

Միթե միայն Հայաստանի փակ սահմաններն են դրա պատճառը: Միթե հենց քաղաքական չե՞ն պատճառները:

Քաղաքական ցնցումները, հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները, օտարերկրյա ներդրողների մոտ վախերը, երբ վստահ չեն, թե իրենց հետ ինչպես կվարվեն Հայաստանում, երբ մտահոգ են, թե արդյոք իրենց հետևից չեն ընկնի...

Սրանք խնդիրներ են, որոնց համար պատասխանատու է հենց գործող իշխանությունը:
Իսկ մնացածն, ինչպես ասում են՝ լիրիկա է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 960 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am