Լուկաշենկոն ընտանիքով իր ինքնաթիռով Սոչի է մեկնել, Մինսկում օդ են կրակել. Պուտինի որոշումից ժամեր առաջ

Այսօր Սոչիում տեղի կունենա Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո Պուտինի և Լուկաշենկոյի առաջին հանդիպումը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երեկ հազարավոր մարդիկ կրկին փողոց դուրս եկան՝ պահանջելով չեղարկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Այսօրվա ակցիան կազմակերպիչները անվանել են «Հերոսների երթ»։

Վաղ առավոտվանից Մինսկի կենտրոնում ոստիկանության և ներքին զորքերի ստորաբաժանումները ուժեղացված հսկողություն են սահմանել, քաղաքի մի շարք կենտրոնական հրապարակներն, ինչպես նաև նախագահ Լուկաշենկոյի նստավայրի մատույցները արգելափակված են։ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ փակում է քաղաքի կենտրոնում գտնվող կայարաններից յոթը՝ «ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Երեկոյան արդեն բելառուսական աղբյուրները հաղորդում էին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած առաջին բախումների մասին, նաև տեղեկություններ հաղորդում, բերման ենթարկվածների մասին:

Ըստ «Ինտերֆաքսի՝ երթի մասնակիցները միանգամից մի քանի բազմահազարանոց շարասյուներ են կազմել: Գործակալության տվյալներով, ցուցարարների մի մասը սկսել է բարիկադներ կառուցել: Ակտիվիստները ջրով լցված բլոկներ և այլ ինքնաշեն նյութեր են բերել Տիմիրյազևի փողոց և բարիկադներ են կառուցում ճանապարհի երթևեկելի հատվածում: Փողոցում երթևեկություն չկար: Երթևեկելի հատվածը լցված էր ցուցարարներով:

Հաղորդվում էր, որ Մինսկում ռազմական բեռնատարների շարասյունով արգելափակված Պոբեդիտելեյ պողոտայով տասնյակ հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի Դրոզդի շրջան, որտեղ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ բացի ռազմական բեռնատարներից, տարածքում նաև ջրցան մեքենաներ էին տեղակայվել, նաև ուժեղացված ջոկատները:

Բրեստում անվտանգության ուժերը ջրցան մեքենա էին օգտագործել ցուցարարների դեմ: Nexta Live-ը հայտնում է, որ ուժայինները սկսել են արգելափակել փողոցները:
Մինչդեռ «Ինտերֆաքսը» երեկոյան հայտնեց, որ իրավապահները Մինսկում օդ են կրակել՝ փորձելով կանխել ցուցարարների կուտակումները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցավայր հանդիսացող «Դռոզդի» պետական ամառանոցի հարևանությամբ։ «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով Մինսկում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը, հայտնել էր, որ որոշ գնահատականներով, երեկոյան կողմ հասել է 150 հազարի։

Փաստորեն, երեկ օրվա ընթացքում Մինսկի ոստիկանությունը փորձում էր կանխել ընդդիմադիրների մեծ շարասյան ձևավորումը, բերման է ենթարկվել բողոքի ակցիաների առնվազն 250 մասնակից։ Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հերքում է զենքի օգտագործման փաստը:

Միաժամանակ, Корреспондент-ը՝ վկայակոչելով NEXTA Live Telegram ալիքի հաղորդագրությունը հայտնում էին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը մեկնել է Սոչի: Telegram ալիքի հաղորդմամբ՝ օդանավում գտնվում են նաև բելառուս առաջնորդի ընտանիքի անդամները:

Մինչ այդ տեղի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել ուժայինների հետ: Նա այսօր հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ցանկանում է հետ կանչել զորքերը երկրի հյուսիսային սահմանից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արդեն հայտնի էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Լուկաշենկոյի հանդիպման նպատակով Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան, և նրանք Պուտինի հետ փակ հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 14-ին Սոչիում:

Հայտնի է դարձել Բելառուսում բողոքի ցույցերի վերաբերյալ Պուտինի կանխատեսումը: Վլադիմիր Պուտինն ապշած է բելառուսական բողոքների մասշտաբից, բայց չի հավատում, որ ընդդիմությունը կկարողանա փողոցային գործողությունների միջոցով պաշտոնանկ անել Լուկաշենկոյին: Ռուսաստանի նախագահի տեսակետը Bloomberg-ին են փոխանցել Կրեմլին մոտ կանգնած հինգ աղբյուրներ՝ անանուն մնալու պայմանով: Զրուցակիցները փոխանցել են, որ Մոսկվան չի վստահում Լուկաշենկոյին, բայց փողոցային ակցիաների շնորհիվ ընդդիմության իշխանության գալը չի կարող ընդունել:

Այդ պատճառով Ռուսաստանը կշարունակի սատարել Բելառուսի նախագահին՝ խրախուսելով իշխանության հաջորդական փոխանցմանն ուղղված քայլերը:

Պարզ է, որ այսօր Սոչիում կարևոր որոշումներ կկայացվեն՝ ոչ միայն անձամբ Լուկաշենկոյի, այլև Բելառուսի ճակատագրի համար: Հստակ է, որ Լուկաշենկոյի մնալը իշխանության ղեկին նշանակում է շարունակել լարել իրավիճակը երկրում:

Պուտինը, թերևս, որոշում կկայացնի հանդարտ իշխանափոխության մասին: Թե ինչ է սպասում Լուկաշենկոյին՝ նույնպես Պուտինի որոշելիքն է: Այսպես ասած՝ «Բատկայի» ճակատագիրը Պուտինի ձեռքում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5902 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am