Տիգրան Սարգսյանի «գրեֆը» Նիկոլ Փաշինյանին

 

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2020 թվականին ՀՆԱ–ի 4,8% աճ է կանխատեսում: Մինչ ԵԱԶԲ վերլուծական դեպարտամենտի կողմից պատրաստված զեկույցի մանրամասներին անդրադառնալը՝ նկատենք, որ ի տարբերություն Համաշխարհային բանկի ակնկալիքների, ԵԱԶԲ կանխատեսումներն Հայաստանի համար առավել քան լավատեսական են։ Համաշխարհային բանկը, հիշեցնենք, հունիս ամսվա իր զեկույոցւմ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 2,8 տոկոս անկում էր կանխատեսել։  Ուշագրավ է, որ անգամ Հայաստանի Կենտրանական բանկի գնահատկաններով` ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական։

Ընդհանրապես ըստ ՀԲ Համաշխարհային տնտեսական հեռանկարների՝ այս տարի մոլորակի ողջ տնտեսությունը կնվազի 5,2% -ով: Այս անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ մասնաբաժնի վրա:

ՀԲ վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսությունը կվերականգնվի՝ հասնելով 4,9 տոկոս աճ միայն 2021 թվականին կունենա։ Այս իմաստով ԵԱԶԲ-ի կանխատեսման այսպիսի կտրուկ լավատեսությունը տարակուսելի է։ ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այն նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: Բանկի նախագահը, հիշեցնենք, Հայասատանի նախկին վարչապետ, ԵԱՏՄ խորհրդի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն է։ ԵԱԶԲ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։Բանակի կանխատեսումները լավատեսական են անդամ երկրների համար ընդհանարպես, իսկ Հայաստանի համար ՀՆԱ-ի ամենամեծ աճն է ակնկալվում՝ Տաջիկստանից հետո։ Սա թերևս Տիգրան Սարգսյանի յուրօրինակ նվերն է Հայաստանի ներկա իշխանությանը։ Սա հրաշալի ՊՌ թեմա է Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նա հպարտորեն հայտարարի, թե Հայաստանը ԵԱՏՄ երկների շարքում ամենալավ ցուցանիշներից մեկն ունի։
COVID-19–ը համավարակի ազդեցությունը Բանկի անդամ երկրների մակրոտնտեսական առանցքային ցուցանիշների դինամիկայի վրա։, ինչպռդ նշվում է զեկույցում բացասական է եղել։ 2020 թվականի առաջին կիսամյակում համավարակը խիստ անդրադարձել է այն երկրների ցիկլային զարգացման վրա, որտեղ գործում է ԵԱԶԲ–ն։
Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում տնտեսական ակտիվության վրա զգալի ազդեցություն է թողել դրամական փոխանցումների ծավալների նվազումը, ինչը սպառողական ծախսերի ֆինանսավարման կարևոր աղբյուրներից է։ Նշված բոլոր երկչներում օտարերյա տրանսֆերների ծավալը համեմաատելի է պետական բյուջեի ծավալների հետ և էական ազդեցություն ունեն առևատրի և ծառայութնների ծավալի վրա։
Ղրղզստանում և Տաջիկստանում աշխատանքային միգրանտների փոխանցումները կազմում են ՀՆԱ–ի մոտ 30%–ը, Հայաստանում` շուրջ 11%–ը։
Պոտենցիալ թողարկման աճի տեմպերը 2020 թվականի առաջին կիսամյակում նվազել են ԵԱԶԲ անդամ այն երկրներում, որոնք լայնածավալ կարանտինային միջոցներ են իրականացրել։ Այսպես 2020 թվականի երկրորդ եռամսյակում ցուցանիշի նվազումը Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում նախաճգնաժամային մակարդակի համեմատ գնահատվում է մոտ 0,2–0,5%։ Պոտենցիալ աճի կրճատումը կարող է կապված լինել ձեռնարկությունների և կազմակերպությունների մի մասի փակման հետ, ներդրումային ակտիվության անկման և կորոնավիրուսի բռնկման պատճառով աճած անորոշության։
Հայաստանի ՀՆԱ–ի պոտենցիալ աճը ներկա պահին գնահատվում է մոտ 4,8%, Բելառուսինը` 1,5%, Ղազախստանինը` 2,2–2,7%, Ղրղզստանինը` 3,4–3,6%, Ռուսաստանինը` շուրջ 1%, Տաջիկստանինը` 6,9%։
Նշենք, որ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը  7,6%– էր կազմել։ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում ի սկզբանե կանխատեսվել էր 4.9 տոկոս տնտեսական աճ, սակայն հետո կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝  փոխվեց  կանխատեսումը, այժմ Հայաստանի ԿԲ-ն ակնկալում է  2 տոկոս տնտեսական անկում: Այս ֆոնին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառույցի 4,8% աճի կանխատեսումը, իսկակական «գրեֆը»Նիկոլ Փաշինյանի համար։ 

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 6293 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am