Մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը՝ տենդենցի սահմաններում

Այսօր պարզ դարձավ, որ գալիք 6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինելու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Հանձնաժողովի փակման լուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտի համար կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվել: Բնականաբար փոփոխությունները բացասական են: Ժամանակները տարբեր են Հանձնաժողովը ստեղծվել էր ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պարտավորություններին համապատասխան 2008 թվականին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ոլորտն ընդգրկում է մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, երեխայի իրավունքներ, հասարակական միավորումներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր և այլն: Հանձնաժողովի ստեղծման տարին՝ 2008 թ., Հայաստանի համար կարևոր պահ էր․ Եվրամիության կողմից ստեղծվում էր Արևելյան գործընկերությունը, Հայաստանը սերտացնում էր կապերը արևմուտքի հետ՝ պատրաստակամություն հայտնելով որոշակի բարեփոխումներ կատարել երկրի ներսում ի նպաստ մարդու իրավունքների և ժողովրդավարության: Սակայն, այս միտումները կարճ կյանք ունեցան և ընդամենը հինգ տարի անց՝ 2013-ին, Հայաստանը շուռ եկավ դեպի Մաքսային միություն և ապա նաև Եվրասիական տնտեսական միություն: Այսօր՝ այդ միությանը միանալուց ընդամենը երկուսուկես տարի անց Հայաստանը հստակ քայլերով նմանվում է միության մյուս՝ առավել ավտորիտար անդամներին, կրկին բացասական իմաստով: ԵԱՏՄ մյուս երկրներ Բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովներ ԵԱՏՄ մյուս երկրներում գոյություն չունեն: Ռուսաստանում, օրինակ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը կարող է դիմել Պետդումային՝ առաջարկելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, սակայն նմանօրինակ մշտական կառույց ռուսական խորհրդարանում գոյություն չունի: Ավելին, գործող հանձնակատար Տատյանա Մոսկալենկոն 2016 թ. այս պաշտոնը ստանձնելիս շատ ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ պատրաստվում է իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքային հարաբերություններին վերաբերող խնդիրների և արտասահմանում ՌԴ քաղաքացիների իրավունքների վրա: Նա հայտարարել էր, որ պատրաստվում է պայքարել «արևմուտքի կողմից մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելու» դեմ: Իսկ ահա Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ընդհանրապես չեն ենթարկվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, իսկ Ռուսաստանի օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս Կրեմլին վերապահումներով մոտենալ դրանց: Հարց է ծագում․ ինչու՞ է նորաստեղծ ԱԺ-ն որոշել լուծարել այս հանձնաժողովը: Բնականաբար, ոչ ՀՀ քաղաքացիների իրավունքների բարելավման համար: Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի լուծարումը Հայաստանում, վստահաբար, ևս մեկ քայլ է դեպի ավտոկրատ, ոչ ժողովրդավարական կառավարման համակարգ: Այս որոշումը վերջին շրջանում Հայաստանում ԵԱՏՄ անդամակցության ֆոնին ժողովրդավարական անկման ընդհանուր գործընթացի մաս է: Օրինաչափ է Հիշեցնենք, որ թե «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» և թե «Ֆրիդոմ Հաուս» միջազգային հետազոտական կազմակերպությունները այս տարի ժողովրդավարական հետընթաց են արձանագրել Հայաստանում: Տարեցտարի Հայաստանում ավելի շատ խաղաղ ցուցարար է ձերբակալվում, ավելի է վատթարանում մամուլի ազատությունը և անկում է ապրում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը: Այդ ֆոնին ամբողջությամբ օրինաչափ է դիտվում Մարդու իրավունքերի մշտական հանձնաժողովի փակումը: Մարդու իրավունքները տարեցտարի ավելի քիչ հարգող պետության Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովն էլ է «ավելորդ»: Աննա Փամբուխչյան «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am