Սահմաններին նոր լարվածության ռեժիմում. ինչո՞ւ է Ադրբեջանն անպատիժ զգում

Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ): Մայիսի 15-ին մի տեղեկատվություն հայտնվեց նախ ադրբեջանական կայքերում, ապա նաև այն Արցախի պաշտպանության նախարարությունը հաստատեց: Ադրբեջանը կառավարվող հրթիռից կրակ էր բացել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող: Արցախի ՊՆ-ն, սա հերթական սադրանք էր անվանել, նշելով, որ «հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա»: Արցախի ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ապա Արցախի ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Հայաստանի ՊՆ-ն խստորեն դատապարտեց ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները, նշելով, որ դրանք հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Արդյոք Ադրբեջանի քայլն ընդամենը «հերթական սադրանք» է՞, որի արդյունքում, փաստորեն խափանվել է մարտական տեխնիկայի մեկ միավոր, իսկ դա` ՀՕՊ միջոց էր: Ադրբեջանը, փաստացի, ՀՕՊ միջոցի ոչնչացման համար ժամանակակից հրթիռ է օգտագործել: Արդյոք հայկական կողմը ունի՞ բավարար հիմքեր պնդելու, որ ադրբեջանական կողմը դիմել է «հերթական սադրանքի», այլ ոչ թե սանձազերծում ռազմական նոր գործողություններ, կամ` ավելի լայնածավալ պատերազմ, քան ապրիլի քառօրյան էր: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ պատրաստվում է նոր պատերազմի, իսկ ռազմական փորձագետների համոզմամբ` հաջորդ պատերազմը լինելու է գերճշգրիտ զինատեսակների պատերազմ, ժամանակակից սպառազինության պատերազմ, և այն բոլորովին էլ նման չի լինելու ոչ 90-ականների ղարաբաղյան պատերազմին, ոչ էլ ապրիլյան քառօրյային: Իհարկե, չհպարտանալ մեր զինվորների հայրենասիրությամբ, քաջությամբ ու սպաների նվիրումով` չենք կարող, մանավանդ, որ նրանց ոգին հպարտանալու առիթ է: Իսկ ինչ դասեր քաղեցին Հայաստանի իշխանությունները, այստեղ խոսքը նախևառաջ Հայաստանի դիվանագիտության պատասխանատուներին է վերաբերվում: Ինչ արեց Հայաստանի ԱԳՆ-ն, որպեսզի Ադրբեջանն այսօր իրեն անպատիժ չզգա ու չդիմի «հերթական սադրանքի»: Խնդիրը շատ կոնկրետ է և հարցը բավական հստակ` ապրիլից ղարաբաղյան կարգավորման գործընթացը, այսպես ասած, Ռուսաստանի ձեռքում է` Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանի, հետևաբար` ինչու՞ է Ադրբեջանն այդքան անպատիժ իրեն զգում... Ի դեպ, հաշվի առնելով ադրբեջանական լրահոսի տարածած կեղծ տեղեկությունները, չի կարելի բացառել, որ այդկերպ Բաքուն ոչ միայն փորձում է արդարացնել 2 օր առաջ իր գործողությունները, այլև իրավիճակն էլ ավելի սրելու քաղաքականություն է իրականացնում: Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու Ադրբեջանի պաշտպանության նախարարի Հասանովին տեղափոխող ուղղաթիռը: Թամար Բագրատունի

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am