Հանրային խորհրդի նախագահ, թե հանրային զազրախոս

Հանրային խորհրրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը երեկ անդրադարձել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իջեւանյան այցին եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածել: Սաֆարյանը նշել էր՝ իբր Ոսկեվանի համագյուղացիներին իրեն տեղեկացրել են, որ Ծառուկյանի եւ համագյուղացիների հանդիպմանը միջամտել է ոստիկանություն, քանի որ ԲՀԿ ղեկավարը դիմակ չի կրել. «Ու դրանից հետո կինո է սկսվել. "դիմակ դրեք, խնդրեմ", "չեմ դնում", "դիմակ դրեք, խնդրեմ", "չեմ դնում", "դիմակ դրեք, խնդրեմ", "չեմ դնում".... Այդ գյուղում կորոնավիրուսի գեթ մեկ դեպք չի արձանագրվել, որովհետեւ մարդիկ պահում էին կանոնները։ Մայիս ամսին, երբ առաջին անգամ գնացի, այնքան զայրացած էին կորոնավիրուսը "անխնա տարածող" երևանցիներիս վրա, որ կատակով ասում էին' "շլանգբաում ենք դնելու, որ ձեր վիրուսը մեզ մոտ չբերեք"... Հիմա սա ինչի՞ է նման Պարոն Ծառուկյանը և իր կուսակցությունը մարտից սկսած դիտավորյալ, ուղղակի և անուղղակի դեմ են արտահայտվել դիմակներին, արտակարգ դրությամբ սահմանված խիստ միջոցառումներին, տակավին ամռանը Երևանում ռիսկային բողոքի ակցիաներ կազմակերպեցին, որից հետո թվերն ավելացան»,- հեռուն գնացող այսպիսի հետեւություններ էր արել Սաֆարյանը :Եւ սա դեռ ամբողջը չէ:

ՀԽ նախագահի գրառումից ժամեր անց համացանցում հայտնվեց Ծառուկյանի այցի տեագրությունը, որից պարզ է դառնում, որ սկզբից մինչեւ վերջ թե Ծառուկյանը, թե նրա ուղեկցող անձինք կրել են դիմակներ: Ստացվում է, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ոչ միայն քաղաքական չեզոքություն չի կարողանում պահպանել, ինչ իր պաշտոնի պարագայում պարտադիր պահանջ է, այլեւ իրականությունն է
կեղծում հանուն իշխանության, զբաղված է ստի եւ կեղծիքի պրոպագանդայով:
Շուտով կլրանա Սաֆարյանի այս պաշտոնում նշանակման մեկ տարին, փաստենք, որ առաջին իսկ օրվանից նա զբաղված է ընդդիմության դեմ հակաքարոզչությամբ, իսկ սոցիալական հարթակներում նրա գրառումները և մեկնաբանությունները ուղեկցվում են հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով, պիտակավորումներով՝ ստեղծելով ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ։
Սաֆարյանը հատկապես անհարգալից մոտեցում է ցուցաբերում և տարածում է ատելություն խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ոչ իշխանական ուժերի նկատմամբ. փոխարենը խրախուսում է ինքնադատաստանով զբաղվող զանազան խմբակների գործունեությունը, ինչպիսի հեղափոխությա պահապաններն են: Որ Ստյոպա Սաֆարյանը հետհեղափոխական Հայաստանում ակնհայտորեն «սպասարկում է» ներկայիս իշխանության շահերը և ոչ եթերային բառապաշարով քննադատում նախկին իշխանության ներկայացուցիչներին, ներկայիս իշխանության քննադատներին և այլախոհներին՝ նրանց տարբեր պիտակավորումներ տալով՝ չդրսևորելով քաղաքական չեզոքություն, բավական է անցնել Սաֆարյան ֆեյսբուքյան էջով եւ նրա գործունեության պատկերն ամբողջական կդառնա:
Մեկն օրինակ վերջին օրերի գրառումներից .«Փաստորեն Ասրյան Խաչիկի եռամիասնության կոնցեպտում Աստծո տեղը 10 տարի Սերժ Սարգսյանն էր բռնազավթել։ Հեղափոխության շնորհիվ Աստված վերադարձավ իր տեղը։ Բա Սերժի վախտ խի չէր կարողանում վերադառնալ՞», բայց իշխանության պես իր հիմնական անելիքը Քոչարյանի դեմ պայքարում է «Ցնդելու բան է՝ 2 բառում 4 տառասխալ, դրանցից 3-ը՝ մեկ բառում/ ՀաԽթանակած երիտասաՌԹուԹ(Յ)ուն։ Նոր եմ հասկանում, թե ժողովուրդն ինչու էր ենթագիտակցորեն իրեն նախակե ասում․․․․ Շատ համարժեք է», կամ՝ «Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման քրգործի 80-ից ավել հատորներում նաև մեկ այլ քրեական գործ է, թե ինչպես է բառացիորեն այդ շրջանում ու օրերին Քոչարյանի որդու՝ Սեդրակի բանկային հաշվեհամարներին նստեցվել միլիոնավոր դոլարներ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը դրա մասին հաստատապես գիտի, որ հենց Քոչարյանի ընտանիքի ֆինանսական միջոցների տվյալ մասը, իսկ միգուցե գույքի ու միջոցների այլ մասեր էլ կապ ունեն առերևույթ հանցագործության հետ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ է որոշում այդպիսի գույքի վրա դրված կալանքի հարցով դատական նիստն անցկացնել դռնփակ կամ ընդհանրապես քննարկել այդ հարցը, եթե դատարանում կարող է հաստատվել այդ հանցագործությունն ու միլիոններն էլ առգրավվեն հօգուտ պետության․ որպեսզի Քոչարյանը, իր ընտանիքը կամ պաշտպանները հայտարարեն թե գույք չունե՞ն, ինչպես որ հայտարարում են, թե 80-ից ավել հատորներում շուրջ 800 վկայի հարցաքննություններն ու ապացույցները ջուր են, թե չե՞ն ուզում, որ հանրությունն իմանա դրա իրական չափերը, կամ՝ որպեսզի այդ միջոցների վրա արգելանքը սուսիկ-փուսիկ հանեն ու միջոցները հեռացնե՞ն Հայաստանից, թե՞ բոլորը միասին․․․»:
Այսքանից հետո հարց է առաջանում՝ այս մարդը Հանրային խորհրդի նախագահ է, թե հանրային ստախոս, բանսարկու, պիտակավորող, հայհոյող ու վիրավորող:

Անի Սահակյան

դիտվել է 3502 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am