Իշխանության պարգեւը իր «ստրուկներին»

Իշխանության պատգամավորները հանկարծ հայտնաբերել են, որ դատավորների կենսաթոշակը քիչ է, բաց կա օրենքում եւ ափալ-թափալ լծվել են
սոցիալապես այդ անապահով խավին ծանր վիճակից դուրս բերելու, օրենքը փոխելու եւ նրանց իրենց աշխատավարձի 75 տոկոսոով կենսաթոշակ տրամադրելու գործին:
Պատգամավորների այս գործողության համար հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի որոշումը, որով վերջինս Սահմանադրությանը հակասող է ճանաչել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի մի շարք հոդվածներ, ըստ որոնց՝ դատավորները կենսաթոշակ պետք է ստանան աշխատավարձի 55 տոկոսի չափով: «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների կենսաթոշակի չափը պետք է ոչ միայն համարժեք լինի նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվության աստիճանին, այլև ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրանց պաշտոնավարման դադարմանը նախորդող վարձատրության չափի հետ այն հաշվով, որ դատավորի սոցիալական անկախության երաշխավորված մակարդակն էապես չնվազի նրա պաշտոնավարման դադարման հիմքով, առավել ևս չփոփոխվի՝ կախված սոսկ ընթացիկ քաղաքական գործոններից»,- նշված է ՍԴ որոշման մեջ:
Ըստ հեղինակների՝ ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է ապահովելու դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը, ինչն էլ իր հերթին կապահովի արդարադատության շահերի պաշտպանությունը:

Կմտածեք՝ ինչ կա այստեղ արտառոց, ամեն ինչ կարծես օրինաչափ է եւ պատգամավորները պարտավոր էին վերացնել հակասահմանադրական այդ օրենքը Այո, արտառոց ոչինչ չէր լինի, եթե խնդիրը չվերաբերեր մեր հեղափոխականներին, ովքեր երկու տարի շարունակ ոչ Սահմանադրությունը գիտեն ինչ է, ոչ հակասահմանադրականությունը, նրանք առաջնորդվում են սեփական շահերով՝ անտեսելով անգամ միջազգային կառույցների հորդորները: Նրանք որքան այդպիսի հակասահմանադրական օրենքներ են ընդունել, հիմա առավել եւս, երբ խոսքն իրենց կողմից այդքան քննադատված, նախկինում «զանովի արդարադատություն» ,իսկ այսօր էլ իբր նախկիններին սպասարկող, պատերի տակ վնգստացող դատավորների մասին է, ինչու են գնում նման շռայլության: Հիշենք անցած տարի Փաշինյանի բնորոշումը դատակարն համակարգին. «Հիմա վերեւ բարձրանանք, թե իջնենք, ջղայնանաք, թե ժպտանք, այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է: Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում եք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք…Բա չորս հարյուր հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր, էն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»: Սա նշանակում է արդյոք, որ հիմա տերը ինքն է, իսկ դատավորներն իր ստրուկները եւ դրա համար էլ իշխանությունը որոշել է նրանց արժանապատիվ կենսաթոշակ սահմանել, որպեսզի առջում ապօրինի գւյքի բռնագանձման գործընթաց է սկսվում, դատավորները կաշվից դուրս գան բավարարելու Փաշինյանի քմհաճոիյքները: Ոչինչ որ երկրում մոլեգնում են սոցիալական խնդիրներով դժգոհ քաղաքացիների բողոքի ակցիաները,առևտրականները բողոքում են բազմապատիկ բարձրացած մաքսավճարներից, ռուսաստանաբնակ քաղաքացիներն իրենց կոտորում են հայրենիքի սահմանները լքելու, ընտանիքների հետ վերամիավորվելու, օրվա հաց վաստակելու համար, բողոքի ամենօրյա ցույցեր անում, ու որևէ հոդաբաշխ պատասխան չեն ստանում: Թքա՛ծ...Կարեւորը իշխանությունն ու իրենց կամակատարները լավ ապրեն: Կարևորը` ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հերթական կարգադրությունն է ստորագրել ամենամսյա պարգևատրումները սահմանված կարգով, ժամանակին վճարելու մասին։

Անի Սահակյան

դիտվել է 1996 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am