Փաստաբանների միջև ծեծի գործը կքննվի մի վարույթում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ապրիլի 27-ին փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի իրական հանգամանքները. հարուցված 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է հարուցված երկու քրեական գործ՝ փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում Տ.Աթանեսյանին, Ա.Սողոմոնյանին, ինչպես նաև Ս.Բաբայանին, Վ.Խաչիկյանին և Ա.Հարությունյանին ծեծելու դեպքերի առթիվ։ Նշված անձինք ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։ Նկատի ունենալով, որ քրեական գործերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Տ.Աթանեսյանի, Ա.Սողոմոնյանի, Ս.Բաբայանի, Վ.Խաչիկյանի և Ա.Հարությունյանի նկատմամբ բռնությունները գործադրվել են նույն միջադեպի ժամանակ՝ քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 2 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին։ Տուժողներին պատճառված վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ըստ փորձագետների՝ տուժողներից երկուսին պատճառված վնասվածքներն առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, մեկի առողջությանը պատճառվել է թեթև, մյուսին՝ միջին ծանրության վնաս։ Այսպես՝ Ա.Սողոմոնյանին մարմնական վնասվածքներ են պատճառվել՝ ճակատի միջին մասի, աջ դաստակի երրորդ մատի շրջանի սալջարդ վերքերի, ձախ աչքի վերին կոպի արյունազեղման և ձախ աչքի ստորին կոպի արյունահավաքի ձևով, որոնց հետևանքով, ըստ փորձագետի եզրակացության, առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Վ.Խաչիկյանը մարմնական վնասվածքներ է ստացել փոշտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, իսկ Ս.Բաբայանը՝ ձախ այտոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Ա.Հարությունյանը, ըստ փորձագիտական եզրակացության, մարմնական վնասվածքներ է ստացել` ձախ աչքի ստորին կոպի շրջանի արյունազեղման, աջից ստորին ծնոտի գլխիկի ներհոդային աննշան տեղաշարժով կոտրվածքի ձևով, որով նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am