Բանակից թռածը իրավունք չունի օրենք գրել բանակում ծառայելու մասին

 

Շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, համաձայն որի 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև՝ հանրային ծառայության անցնելու հնարավորություն։ Այս մամսին ՖԲ էջում գրառում էր կատարել ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Օրինագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը և Անդրանիկ Քոչարյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Առաջարկվող նախագիծն ուղղված է կարևորագույն երկու խնդիրների լուծմանը, առաջինը՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության բնագավառում ծագող հասարակական հարաբերությունների պաշտպանության նպատակով խստացվում են քրեաիրավական կարգավորումները ՝ երկարաձգելով 327-րդ հոդվածով արգելված արարքների համար սահմանված վաղեմության ժամկետները և բարձրացնելով ազատազրկման ձևով պատիժների նվազագույն և առավելագույն չափերը, ինչը զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթի լավագույն կանխարգելումն է, որը հետադարձ ուժ չունի: Երկրորդը՝ հայրենադարձության ապահովման նպատակով հետադարձ ուժ ունեցող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածում լրացվող նոր խրախուսող նորմն է»,- ասված է Ազգային ժողովի կայքում հրապարակված՝ նախագծի հիմնավորման մեջ։
Այսպիսով, հեղափոխական իշխանավորները փորձում են կանաչ լույս վառել բանակից խուսափողների համար։ Հատկանշական է, որ օրինագծի հեղինակները բանակում չեն ծառայել, ինչպես հայտնի է՝ Արման Բաբաջանյանի դեմ հայտնի դատական գործը հենց բանակից խուսափելու համար է հարուցվել։ Թերևս սեփական կյանքի սև էջը մաքրելու համար էլ որոշել է օրենքով լուծում տալ այդ հարցին։
Խնդիրն առաջին հերթին ունի բարոյական կողմ․ բանակից թռածն իրավունք չունի օրենք գրել բանակում ծառայելու մասին։

Բանակից թռած օրենսդիրները հազիվ թե իմանան, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում զորակոչի ֆունկցիան ոչ միայն տվյալ պահին բանակի համար զինվորներ ապահովելն է, այլ նաև պատրաստված պահեստազորի ռեզերվ ստեղծելը։


Նման օրենքը, եթե իհարկե այն ընդունվի, ոչ միայն հարցականի տակ կդնի մարտունակ ռեզերվ ունենալու հարցը, այլ նաև օրենքի ուժով կստեղծի հնարավորություն, որ փող ունեցողները բանակում չծառայեն։ Փոխարենը նրանք կփախնեն Հայաստանից, կսպասեն մինչև զորակոչի տարիքը լրանա, հետո կգան, կվճարեն այդ փողը և կապրեն հանգիստ կյանքով։

Ամեն դեպքում, հուսով ենք, որ Պաշտպանության նախարարությունը թույլ չի տա, որ այս անհեթեթությունը օրենք դառնա։ Իրականում սակայն խայտառակություն է, որ այս նախագծի հեղինակներից մեկը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն է։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3972 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am