«Սպիտակ ագռավի» տեսակը պահելու հաղթական քայլը

Շուրջ մեկ ամիս ու դեռ ավելի է, որ Սերժ Սարգսյանը Հանրապետականներին լարվածության մեջ է պահում՝ չհայտնելով նոր խորհրդարանում պաշտոնների մասին: Ամենաինտրիգայինը , այդուհանդերձ, ԱԺ խոսնակի հարցն է: Այս ընթացքում մամուլում խորհրդարանի խոսնակի թեկնածուների բազում անուններ են շրջանառվել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի, Տաշիր գրուպի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի, նաեւ գործող խոսնակ Գալուստ Սահակյանի անունները: Այսօր՝ մայիսի 17-ին վերջապես Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով է զբաղեցնելու նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնը: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ԳՄ նիստ է հրավիրված, որին կհաջորդի խորհրդի նիստը, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե հարցը որոշում են խմբակային, այլ ոչ թե միայն Սերժ Սարգսյանը: Այս ընթացքում հավանական թեկնածուները սահուն շրջանցել են ԱԺ նախագահ դառնալու իրենց ուղղված հարցերին: Թե Շարմազանովը, թե Գալուստ Սահակյանը պատասխանել են, որ հարցը կուսակցության որոշելիք խնդիրն է: Գալուստ Սահակյանը անգամ ասել է, որ իրեն պետք է որպես Գալուստ Սահակյան ընդունել, որ պաշտոնին էլ ինքը լինի: Բայց, ահա, նախագահի ընտրությունից մեկ օր առաջ իր թեկնածությունը արանքից հանեց Կարեն Կարապետյանը՝ հայտնելով ԱԺ նախագահ դառնալու ցանկության բացակայության մասին: Առաջին լրատվականի-ի հարցին, թե որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը՝ Կարապետյանը պատասխանել է. «Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում, -ասել է Կարեն Կարապետյանը և հավելել.« Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, միթե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով…»: Տարօրինակ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը լռեր ու իր այսպես կոչված դատավճիռը թողեր Սերժ Սարգսյանին, ով Կարապետյանների հետ այս պարտիայում , անշուշտ, գրանցելու է իր օգտին հաղթանակը եւ չի նշանակելու նրանց թեկնածուին: Բանն այն է, որ պատգամավոր Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում <<սպիտակ ագռավի>> կարգավիճակ է կերտել ու բոլոր ժամանակներում եւ իրավիճակներում նա իրեն զատել է ամբոխից, սեփական դիրքորոշումը հայտնել, կուսակցությունից տարբեր եւ հաճախ նաեւ քննադատական կարծիքներ հնչեցրել: Խորհրդարանական ընտրություններից հետո նա բառացիորեն ասաց, որ մի ընտրեք ՀՀԿ-ին, որ այդ կուսակցությունը վնասում է իր հեղինակությանը եւ այլն:Իհարկե, այսպիսի հայտարարություն ՀՀԿ-ում ամենը մեկը չէ, որ կարող է անել, Կարեն Կարապետյանը ամուր թիկունք ունի, եղբայրը Հայաստանի տնտեսության դոնորներից մեկն է ու ֆինանսական կապիտալի ներդրման դիմաց քաղաքական հատուցում է ակնկալում յուրայինների համար: Սպիտակ ագռավի տեսակը պահելու ակնհայտ խնդիրը եւս ցույց է տալիս, որ Կարապետյանը ապագայի հետ կապված, իսկապես, պլաններ ունի, գուցե առավել բարձր պաշտոն զբաղեցնելու ցանկություն, որով էլ պայմանավորված դեռ չի ցանկանում պարտված դուրս գալ խաղից: Խնդիրն այն է, որ շատերը, այդ թվում եւ Կարապետյանները հասկանում են, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին չի նշանակի խորհրդարանի խոսնակի պաշտոնում, քանի որ դա կնշանակի, որ իշխանությունը փոխանցում է Կարապետյաններին: Ի դեպ, վերջին ժամանակներս Տաշիր գրուպի սեփականատեր եղբայրների եւ վարչապետ Կարեն Կարապետյանի կոալիցիոն պայքարն ընդդեմ Սերժ Սարգսյանի բացահայտ է դարձել: Վարչապետը նախ հայտարարեց 2018-ից հետո վարչապետ դառնալու իր ցանկության մասին, իսկ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին էլ , երբ լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք վարչապետը Կարեն Կարապետյանին տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում, վերջինս նշել էր. «Այո, ինչու ոչ»: Այնպես որ այս թեւում 2018-ից հետո իշխանությունը վերցնելու բացահայտ քայլեր են նկատվում՝ հայտարարությունների տեսքով: Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am