Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, հեղափոխությանս կեսը կտամ նրան

 

Հայակական ժողովրդական հեքիաթներից մեկում թագավորն ասում է՝ ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան։ Նիկոլ Փաշինյասնն ամեն անգմ ինքն իրեն դնում է հենց այդ թագավորի տեղը։
Կառավարության վերջին նիստում նա հայտարարեց, թե ով այս տարվա օգոստոսին, Հայաստանում ավելի շատ աշխատատեղ է եղել, քան անցած տարի նույն ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613062 աշխատատեղ: Խոսքը վճարվող աշխատատեղերի մասին է, որտեղ մարդիկ աշխատել են ու աշխատավարձ են ստացել: 2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թվականի հուլիսին: Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը, այսինքն՝ այն աշխատավարձը, որ համախառն ստացել են բոլոր աշխատողները, այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով ավելի է կամ 8.3 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին, և մեկ մարդու միջին աշխատավարձն ավելի է 13841 դրամով կամ 7.14 տոկոսով: Վարչապետը նաև հույս ունի, որ օգոստոսին այս ցուցանիշներն ավելին կլինեն։
Իսկ առևտրի շրջանառությունը, ընդամնեը 2,5 տոկոսով է նվազել, որը ըստ Փաշինյանի, շատ փոքր ցուցանիշ է՝ վկայող իրավիճակի վատրթացման մասին։ Կարևորն այն է, որ սոցիալական ճգնաժամ մեզ մոտ չկա։ Ճգնաժամի բացակայության մասին պատկերացումները Փաշինյանը փորձեց բացահայտել իր ընդարձակ և արքայության կսեից հրաժարավելու նախադրյսլ հիշեցնող ճառում․ <<Հարցը հետևյալն է՝ կա՞ն արդյոք ցուցանիշներ, որոնք կօգնեն մեզ հասկանալ, թե սոցիալական իրավիճակի ինչպիսի վատթարացում է տեղի ունեցել երկրում:
Ես կարծում եմ, որ հսկիչ դրամարկղային կտրոններով առևտրի շրջանառության մասին տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետև խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, որը շատ կոնկրետ գումար է: Այսինքն՝ այդ թվերը վերլուծությամբ չեն ստացվում, այլ կոնկրետ արված առևտրով և բաց թողնված հսկիչ դրամարկղային կտրոնով: 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ՝ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առևտրի օբյեկտներում նվազել է 2.5 տոկոսով: Ընդ որում՝ այսպիսի ցածր ցուցանիշի մենք նոր ենք հասել, որովհետև մարտից սկսած այդ ցուցանիշը բավական բարձր էր, հիմա նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի այն մասին, որ, այո՛, իհարկե, անկասկած, որևէ կասկած չկա՝ սոցիալական խնդիրներ կան: Բայց սոցիալական խնդիրներ եղել են նաև 2019 թվականին, և մենք սոցիալական կոլապս և սոցիակալան ճգնաժամ չունենք միանշանակ:
Իհարկե, կարող է փաստարկ հնչել, որ տեսեք՝ առևտրի շրջանառությունը 2.5 տոկոսով նվազել է օգոստոսից օգոստոս, բայց այստեղ են, օրինակ, մարդիկ՝ տասնյակ, գուցե հազարավոր, գուցե ավելի շատ, ովքեր նախորդ տարի Հայաստանում չէին և արտագնա աշխատանքի էին մեկնել: Հիմա նրանք այստեղ են և ենթադրում եմ, առևտուր անում են, բայց, այնուամենայնիվ, առևտրի նվազում ունենք: Բայց, մյուս կողմից, այստեղ չեն զբոսաշրջիկները, ովքեր ակնհայտորեն և տրամաբանորեն շատ ավելի են ծախսում Հայաստանի Հանրապետությունում գտնվելիս, քան տեղացիները բոլոր պարագայում: Բացի այդ, չեն աշխատում կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները՝ զբոսաշրջիկների հետ կապված, և ոչ միայն զբոսաշրջիկների, Երևանի հյուրանոցներն ընդհանրապես դատարկ են, տեղի մեր քաղաքացիների կողմից ուղևորափոխադրումների խնդիրը կա, այսինքն՝ մարդիկ տոմս չեն գնում, չեն մեկնում կամ գնում են շատ քիչ ծավալի, այսինքն՝ այդ տոմսերն էլ են ՀԴՄ շրջանառություն ապահովում: Հարսանիքների թիվը - ըստ էության, մինչև օգոստոսի կեսը մինչև 20 հոգու մասնակցությամբ ենք հարսանիքներ և միջոցառումներ թույլ տվել, օգոստոսի կեսից մի քիչ ավելի մեղմվել է - էլի սահմանափակ է: Էլ չեմ ասում, որ ՀԴՄ կարգապահությունը, համավարակով պայմանավորված, ամենաբարձր մակարդակում չէ, չնայած մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ այն լինի հնարավոր բարձր մակարդակում:
Նկատի ունեմ՝այս թվերն աներկբայորեն ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, սոցիալական ճգնաժամ չկա>>,- հայտարարել է նա: և հավելել, թե ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է՝ դեպի Ռուսաստան նույնպես։
Իրականում, եթե սոցիալական ճգնաժամի բացակայության մասին պնդումը տեքստից հանենք, մնացած ողջ շարադրանքը հենց ճգնաժամի նկարագրություն է։
Ինչի՞ հաշվին են ավելացել աշխատատեղերը, եթե տնտեսությունը անկում է ապրում։ Եթե ոչ մի ոլորտում աճ չկա, աշխատատեղերի աճ չի կարող լինել․ սա ոչ թե վիճակագրության, այլ պարզ գտրամաբանության հարց է։ Եթե անգամ, պաշտոնապես գրանցված աշխատատեղերն ավելացել են, դա ընդամենը մի բան կարող է նշանակել․ նախորդ տարիներին ստեղծված աշխատատեղերը այժմ գրանցվել են, սակայն դրանց մեջ նոր սետղծված աշխատատեղ չկա։ Հակառակը, իականում աշխատատեղերը նվազել են, որովհետև, ինչպես ինքը՝ Փաշինյանն է փաստում արտաքին տուրիզմի ոլորտը չի աշխատել, ռեստորոնները չեն գործել և այլն։

Աբսուրդն նրանում է, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանը ոչ ճգնաժամային իրավիճակ է համարում։ Այստեղից էլ ածանցվում է մնացած ամբողջ թյուրիմացությունը, թե մեզ մոտ ճգնաժամ չկա։ Ճիշտ նույն կերպ, երբ համավարկը նոր էր սկսվել, Նիկոլ Փաշինյանը մի մեծագույն պաթոսով հայտարարեց, թե համավարկը մեզ համար տնտեսական հեղափոխություն անելու նոր ու աննախադեպ հորիզոններ է բացում։
Տեսնես կա այնպիսի սուտ, որին Նիկոլ Փաշինյանը չի հավատում։
Հայկ Դավթյան

 

դիտվել է 2191 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am