Ուր են տանում Ջուլֆալակյանի «հրաժարականի» թելերը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, աշխարհահռչակ ու նաև սիրված ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը շարունակում է հանրային քննարկումների տիրույթի թոփ հորիզոնականներում մնալ:
Հանրությունը կարծում ենք, որ դեռ երկար կքննարկի՝ որն էր , ի վերջո, Ջուլֆալակյանի հեռանալու իրական պատճառը: Քանզի բերված փաստարկն ամենեւին համոզիչ չէ ու հարցն էլ այն է, թե հատկապես ի՛նչ ու որքա՛ն անհաղթահարելի տարաձայնություններ ունի Արսեն Ջուլֆալակյանը՝ կրթության, գիտության, մշակույլթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որ նրա պատճառով վայր է դնում մանդատը: Առհասարակ, Արայիկ Հարությունյանի հետ տարաձայնություններ ունեն Հայաստանի բոլոր ազգային մտածելակերպ ունեցող քաղաքացիները:

Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու քայլը ինքնին հետաքրքիր է, բայց ոչ միայն դրդապատճառների ու շարժառիթների համատեքստում, այլեւ քաղաքական առկա իրողությունների:

Գրեթե ոչ մեկը չի կասկածում, որ Ջուլֆալակյանը չէ կարող ինչ որ նախարարի հետ ունեցած անհամաձայնության պատճառով վայր դնել մանդատը, նա այդ քայլին գնացել է շատ ավելի լուրջ պատճառներով, ի վերջո  այս փաստարկը ոչ միայն համոզիչ չէ, այլեւ ծիծաղելի: Քանզի հեչ պարտադիր չէ, որ պատգամավորը համաձայն լինի նախարարի հետ, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում եթե կուզեք խորհրդարանն ու կառավարությունը միմյանց փոխզսպող, հակակշռող մարմիններ են եւ երկուստեք քննարկումների ու դեբատների արդյունքում է գտնվում պետություն կառավարելու ոսկե միջինը:

Մտածել, որ Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքականապես այն աստիճան տհասներից է ձեւավորված, որ այսքանը չի հասկանոմ, անշուշտ, կարելի է, բայց Արսեն Ջուլֆալակյանի հրապարակային գործունեությունը, հարցազրույցները հանուն արդարության իր մասին նման պատկերացում կազմելու հիմքեր չի տվել: Եւ ուրեմն, խնդիրներն ու հրաժարականի թելերը պետք է փնտրել այլ տեղ:


Կամ Ջուլֆալակյանին ասվե՛լ է, որ մանդատը վայր դնի, իսկ «ասողը» կա՛մ Փաշինյանը պետք է եղած լինի, կա՛մ նրա լիազոր ներկայացուցիչներից մեկը, իսկ նման պահանջ ներկայացնելու հիմքը Արայիկ Հարությունյանի նկատմամբ Ջուլֆալակյանի հրապարակային ըմբոստությունը կարող է լինել, պատգամավորը բազմիցս է քննադատել նախարարին եւ նրա ղեկավարած ոլորտը: Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք չեն սեփական կարծիք ունեցող, ինքնուրոյն անձինք, նրան հլու-հնազանդ կամակատարներ են պետք, քանզի իր ձեւավորած միապետական իշխանությունում չի կարող հանդուրժել բազմակարծություն, սա անձիշխանություն է, որտեղ կա միայն Փաշինյանը, իսկ մնացյալը դեկորատիվ ֆոն են ապահովում: Կամ էլ Արսեն Ջուլֆալակյանն, ինքը լինելով սկզբունքային, տեսնելով իշխանության վարքուբարքը որոշել է իր քայլն անել, բայց հասկանալով, որ հետագայում կարող է խնդիրներ ունենալ կուժնուկուլան փորձել է կոտրել ԿԳՍՄ նախարարի վրա:

Պետք է փաստել, որ իշխանության հետ Ջուլֆալակյանն ավելի շատ կորցնում, քան շահում էր, նա չընգրկվել օլիմպիական հավաքականում, մամուլը գրեց, որ զարմանալիորեն թիմը չաջակցեց արժանի մարզիկին այս հարցում:
Լուրեր են տարածվել նաեւ, որ Ջուլֆալակյանը ծանր է տարել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Իմ Քայլի անմարդկային վերաբերմունքը, երբ իրեն պարտադրեցին մի կողմ դնել անցյալի մտերմությունը ու կողմ քվեարկել անձեռմխելիությունից զրկելուն: Եզրափակելով՝ նշենք, որ ըստ էության մարզիկը երկու տարվա ընթացքում ճաշակել է քաղաքականության եւ հատկապես իր թիմի բոլոր ստոր հարվածները եւ որոշել է վերադառնալ արմատներին:

Անի Սահակյան

դիտվել է 5705 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am