Դիմակ չկրելու համար կարող են մեզ ազատազրկել.կարանտինային դաժան օրենքները սկսված են

Այսպիսով՝ այսօր արտակարգ դրությունը կավարտվի, կսահմանվի կարանտին եւ ինչպես երեւում է՝ երանի ենք տալու արտակարգ օրերին : Կարանտինային ռեժիմի համար իշխանությունները այնպիսի սահմանափակկումներ են ամրագրել օրենսդրական փաթեթում եւ այնպիսի կամայական ձեւակերպում տվել, որ օրինակ
բոլոր նրանք, ովքեր չեն հանդուրժի, չեն ենթարկվի դիմակի պարտադիր կրման ապօրինի ու հակասահմանադրական պահանջին, շատ շուտով կհայտնվեն մեղադրյալի աթոռին`ՀՀ քրեական օրենսգրքում մի քանի օր առաջ կատարված խայտառակ հոդված 277.2-ով:
Քրեական օրենսգրքում արված լրացումով քրեականացվել է կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում: Դիմակ կրելը եւս համարվում է «անհատական պաշտպանության» միջոց: Բայց վերոնշյալ այս ձեւակերպումն այնքան անորոշ է, որ անձինք կարող են ազատազրկվել դիմակ չկրելու պատճառով, ասենք չի բացառվում, որ դիմակ չկրող անձանց թեստավորեն եւ եթե թեստավորման արդյունքում պարզվի, որ նրանք կրում են վիրուսը, իսկ մենք հաճախ ենք ականատես լինում, երբ թեստերը սխալվում են: Ինչպե՞ս է ապացուցվելու, որ հենց անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու արդյունքում է անձը վարակվել, դա մեդալի մյուս երեսն է: Դիմակամանիայով տառապող իշխանությունը դրա ճանապարհն էլ կգտնի: Ուստի կարանտինային ժամանակներում չի բացառվում դիմակի գործով ազատազրկվածներ ունենանք: Այն պարագայում, երբ արտակարգ դրության անցած վեց ամիսներին իրավաբաններն ու սահմանադրագետները փորձեցի ապացուցել, որ դիմակ կրելու պարտականության սահմանումը Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված ազատ գործելու իրավունքի սահմանափակում է, իսկ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներն էլ մասնագիտական հիմնավորումներով փորձեցին իշխանությունն երին հասկացնել, որ առնվազն բաց տարածքներում դիմակ կրելը խելագարություն է :
Բայց ինչպես պարզ է դառնում՝ օրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «շեղված» է դիմակների վրա: Դիմակն այս իշխանության հակավարակային կամ վարակի դեմ պայքարի միակ «իրեղեն ապացույցն» է, անկյունաքարը, տուգանային եկամտի աղբյուրը (շուրջ 150 հազար մարդ է տուգանվել), չհաշված՝ սեփական երկրի բնակչության դեմ ոստիկանական տեռորը:
Այն, որ դիմակը զուտ մարդկանց ճնշելու և տուգանելու միջոց է, իսկ հակավարակային առումով ընդամենը դետալ, պարզորոշ հիմնավորվում է այն իրողությամբ, որ հազարավոր մարդիկ տուգանքի և ոստիկանական բռնության թիրախ չդառնալու համար, շաբաթներով կրում են միևնույն դիմակը: Սա է ողորմելի իրականությունը:

Անի Սահակյան

դիտվել է 4171 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am