Ագրեսիվ Էրդողանի զավթողական ծրագրերը մինչև 2023 թվականը

«Bloomberg» միջազգային լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի միջերկրածովյան նկրտումների վերաբերյալ։ Ըստ հոդվածի՝ Թուրքիան նպատակ չունի զուտ գազ որոնել։ Նրա քայլերն ուղղված են ընդհանուր առմամբ ուժի ցուցադրություն իրականացնելու և աշխարհին ցույց տալու, որ Միջերկրական ծովի արևելքում գլխավոր դերակատարն ու ամենամեծ ուժը հենց ինքն է։
Նշվում է, որ Թուրքիան Արևմուտքի իր ավանդական թշնամիների հետ դարձյալ հակամարտության մեջ է մտնում։ Հոդվածի հեղինակ, Կալիֆորնիայի Ծովային հետազոտությունների ինստիտուտում ազգային անվտանգային հարաբերությունների պրոֆեսոր և Թուրքիայի վարած ծովային քաղաքականության գծով մասնագետ Ռայան Գինգերասը կարծում է, որ Թուրքիան ուզում է իր հեղինակությունն ընդունել տալ աշխարհում և դրա համար պատրաստ է նույնիսկ ուժային միջոցների դիմել։

Նրա գնահատմամբ գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու հիմքում շատ ավելի խորը աշխարհաքաղաքական խնդիրներ են դրված։ Այս առումով Թուրքիայի առջև դրված խնդիրներից և նպատակներից մեկն էլ ռազմավարական առումով անկախության հասնելն է։

Հոդվածագիրը նշում է նաև, որ Էրդողանի նպատակն է մինչև 2023 թվականը Թուրքիան դարձնել բոլոր զինատեսակներով հագեցած երկիր, որն այդքան էլ իրատեսական չէ։ Բացի այդ՝ 750 միլիարդ դոլարանոց տնտեսությամբ գերհզոր ուժ դառնալու թուրքական երազանքը, ըստ ամերիկացի մասնագետի, խիստ կասկածելի է, մանավանդ որ Եվրամիությունն էլ որոշում է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հարևան երկրների հետ, մասնավորապես, Միջերկրականի արևելքում Հունաստանի հետ աճող լարվածության ֆոնին շարունակում է հանդես գալ ագրեսիվ հռետորաբանությամբ։ Սեպտեմբերի 7-ին կայացած Թուրքիայի կառավարության նիստից հետո Էրդողանն ասել է, թե Թուրքիային դեմ գնացող երկրները բանակցային սեղանի շուրջ նստելու փոխարեն օգտագործում են իրենց խարխլված ռազմական ուժերը՝ ստուգելու Անկարայի դիվանագիտական ջանքերի ու ռազմական գործողությունների ունակությունը։

Էրդողանի խոսքերը հաջորդեցին Հունաստանի հայտարարությանը։ Աթենքը հայտնել է զենք գնելու, իր զինված ուժերը հզորացնելու և ռազմական արդյունաբերությունը արդիականացնելու պլանների մասին։ ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն աճել է, երբ Թուրքիան Միջերկրականի էներգետիկ պաշարներով հարուստ արևելյան շրջանում մեկ ամսի առաջ սկսեց ընդերքի ուսումնասիրություններ կատարել, չնայած ծովային այդ շրջանը վիճահարույց տարածք է Հունաստանի ու Թուրքիայի միջև

Հիշեցնենք,որ Թուրքիան երկարաձգեց Միջերկրական ծովում գազի հանքավայրերի հետազոտման աշխատանքները` հենվելով իր և Լիբիայի միջև տնտեսական բացառիկ գոտու մասին համաձայնագրի վրա: Ռազմանավերի պաշտպանության տակ գտնվող իր սեյսմիկ հետազոտական նավի ուսումնասիրությունից բացի, Անկարան հայտարարում է, որ Կիպրոսի հարավ-արևմտյան ծովային տարածքի մոտակայք է ուղարկում հորելու աշխատանքների համար նախատեսված նավ: Այս գործողությունները պետք է տևեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Ի պատասխան, Հունաստանը և Եգիպտոսը ստորագրեցին բացառիկ տնտեսական գոտու մասին իրենց համաձայնագիրը: Չնայած Եվրամիության կոչերին, Հունաստանի կտրուկ քննադատությանը և տարածաշրջանում ֆրանսիական և իտալական ռազմական ներկայության ուժեղացմանն ու Հունաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններին՝ Թուրքիան նախազգուշացրել է, որ կտրուկ կարձագանքի հետազոտական աշխատանքներին միջամտելու յուրաքանչյուր փորձի:

Օրեր առաջ Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը ընդունեց ՆԱՏՕ-ի ռազմաքաղական ղեկավարությանը՝ Արևելյան Միջերկրածովի վերջին զարգացումները քննարկելու համար: Հանդիպումը կայացավ Անկարայում:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի կոչը`Թուրքիայի և Հունաստանի միջև տեխնիկական բանակցություններ սկսելու մասին: Հանդիպման ընթացքում Աքարը հայտարարել է, որ Անկարան ողջունում է Ստոլթենբերգի երկխոսության կոչը և ակնկալում, որ մյուս երկրները կհետևեն ՆԱՏՕ-ի համերաշխության ոգուն: Հիշեցնենք, որ հանդիպմանը նախորդել էր ՆԱՏՕ-ի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցություններ են սկսվել Արևելյան Միջերկրածովում լարվածությունը նվազեցնելու համար:

Էրդողանը Հունաստանին անցյալ շաբաթ օրը հորդորել էր սկսել բանակցություններ միջերկրածովյան տարածքների շուրջ, որոնք կողմերից յուրաքանչյուրը համարում է իր սեփականությունը: Բանակցություններից հրաժարվելու դեպքում Էրդողանը նախազգուշացրել է վատ հետևանքների մասին: «Նրանք կամ պիտի հասկանան քաղաքականության ու դիվանագիտության լեզուն, կամ պիտի զգան ցավոտ հետևանքները», ասել էր նա:

Հիշեցնենք, որ մի կողմից Հունաստանի ու Կիպրոսի, մյուս կողմից Թուրքիայի միջև ծագել է անհամաձայնություն՝ կապված Միջերկրական ծովի արևելքում էներգետիկ պաշարների պատկանելիության հարցի շուրջ: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Անկարան վիճահարույց տարածք ուղարկել Օրուք Ռեյս սեյսմիկ հետազոտական նավը: Ֆրանսիան, Իտալիան, ԱՄԷ-ը, Եգիպտոսն ու այլ երկրներ աջակցություն են հայտնել հունական կողմին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1489 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am