«Թավշյա» կառավարությունը «քցում» է իր նվիրյալ ընտրազանգվածի ներկայացուցիչներին

Սկզբունքորեն ցանկացած կառավարության օրոք եղել են ու լինելու են հասարակության տարբեր շերտերի, գործունեության տարբեր բնագավառների ներկայացուցիչների բողոքի ցույցեր՝ այս կամ այն խնդրի վերաբերյալ: Փաշինյանի «ժողովրդական» կառավարությունը ևս բացառություն չէ: Ավելի շուտ հակառակը. վերջին երկու տարիներին՝ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարությունը որքան կարողացել է, նույնիսկ կարողացածից ավելի չափով՝ բողոքների ու ցույցերի առիթ է տվել, լինեն անասնապահները (սպանդանոցների հարցով), ավտոներկրողները, թե, ասենք՝ գազավորված ըմպելիքներ արտադրողները:

Սկզբունքորեն, բողոքի ու դժգոհությունների այդ դրսևորումները հետաքրքրական են նաև այն տեսանկյունից, որ բողոքավորներից շատերը Նիկոլ Փաշինյանի «նվիրյալ» ընտրազանգվածի ներկայացուցիչներ են: Հատկապես, երբ տաքսու վարողներն են դժգոհում Փաշինյանի կառավարությունից...

Մյուս հետաքրքրական պահն այն է, որ տեսնելով, թե Փաշինյանն ինչպես «քայլելով ու փողոց փակելով» հասավ իշխանության, այսինքն՝ լուծեց իր «վարդագույն երազանքի» հարցը, հիմա էլ այդ մարդիկ են ցանկանում իրենց հարցերը իրենց կամեցած ձևով լուծել, հասկանալի է, նույն մեթոդներով:

Ճիշտ է, հիմա նրանք ավելի շուտ և ավելի շատ բախվում են ոչ «թավշյա» ոստիկանությանը, հաճախ նաև՝ ոստիկանական բռնության, դառնում են «տուգանքի մատերիալ»... Մի խոսքով, իրենց ուսերի և «դմփ-դմփ-հու»-երի վրա իշխանության եկածները, եթե բացահայտ չեն արհամարհում, ծաղրում կամ կոպտում, ապա ինչ-որ մի «խուճուճ» բան հորինում կամ բարձրաձայնում են, որից բխում է ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը և իր պաշտոնյաները միշտ ճիշտ են, իսկ բողոքողները ոչ միայն միշտ սխալ են, այլև պարտավոր են հարկվել կրկնակի, եռակի, տուգանվել բազմապատիկ: Դա էլ զուտ նրանց, այսինքն՝ ժողովրդի հանդեպ սիրուց դրդված, որպեսզի խեղճ թավշիշխանավորները պարգևավճարի փող ունենան, որը «հայրական տուն» չեն տանելու, իհարկե...

Միով բանիվ: Այսօր էլ, օրինակ, Թուրքիայից, Չինաստանից, «դուբայներից» հագուստեղեն և կոշկեղեն ներկրող-իրացնողներն էին ելել փողոց: Մարդկանց իրենց միջին-բիզնեսային վաճառասրահիկներից փողոց էր դուրս բերել թուրքիաներից բերվող շորեղեն-կոշկեղենի մաքսազերծման նոր կարգը: Եթե մինչ այժմ ըստ ապրանքի կշռի կամ, եթե կուզեք՝ քաշի էին մաքսազերծում այն (1 կգ-ն՝ 3 դոլար 25 սենթին համարժեք ֆիքսված չափով), ապա հիմա «իրողություն է փոխվել», և պահանջվում է ապրանքը մաքսազերծել ըստ տեսակի, որակի, գնի և այլն:

Բողոքողները, որ կառավարություն-ՊԵԿ երթուղով շարժվելով փորձում էին իրենց ձայնը տեղ հասցնել, ասում էին, որ նոր տարբերակով մաքսազերծելու դեպքում դա իրենց վրա եռապատիկ թանկ «կնստի» ու, որպես հետևանք, առնվազն 2,5-3 անգամ իրենք էլ ստիպված կլինեն թանկացնել իրենց վաճառած ապրանքը: Իսկ առևտուր, ինքներդ էլ հասկանում եք, այս պայմաններում գրեթե չկա կամ գրեթե կանգնած է:

Չէ, ամեն ինչ հրաշալի է, տնտեսությունը հսկայական ցակտեր է կատարում, այնպես, որ շուտով կարող է առհասարակ գահավիժել: Եթե Փաշինյանին լսես, ապա Հայաստանը բոլորից առաջ է, ժողովուրդը գոհ ու երջանիկ (պարզապես չգիտի դրա մասին) և այլն: Բայց իրական կյանքում իրական մարդիկ Փաշինյանի լայվից չեն ճաշ պատրաստում և, որքան էլ հիացմունք կեղծեն ու արդեն սովորական երկերեսանիություն անեն, միևնույն է, սեփական գրպանի ու մաշկի վրա զգում են թե՛ թանկացումները, թե՛ մնացած տնտեսական «թավշյա» նվաճումները:

Մի խոսքով, նրանք պահանջում էին, որ քանի դեռ այս կորոնավարակային, ոչ այն է՝ արտակարգ իրավիճակ է, ոչ այն է՝ կարանտին, շարունակեն աշխատել մինչ այժմ եղած տարբերակով:

ՊԵԿ-ը կարծես համաձայն չէ, համենայն դեպս, բողոքավորների հետ զրույցները, նրանց համոզելու քայլերը դեռևս արդյունքի կամ որոշակի պայմանավորվածության չեն հանգեցրել:

Բողոքավորներն, իհարկե, ծայրահեղ հակահեղափոխական պահանջներ են դնում: Նրանք չեն գիտակցում, որ այսօր առավել, քան երբևէ, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը փող է պետք, շատ փող: Հապա խեղճերը ինչի՞ հաշվին պիտի պարգևավճարներ ստանան, նոր ու շքեղ ավտոների ու առանձնատների տոկոսները մարեն, կառավարական առանձնատները «ռեմոնտ անեն»... Բա հո «հորանց տուն» չե՞ն տանելու այդ հարկերը, մաքսատուրքերը, փողը, մի խոսքով:

Հետաքրքիր ու տարօրինակ մարդիկ են այդ բողոքավորները: Մեկն, օրինակ, դժգոհում էր, թե՝ «ստացվում է, այսինքն իրենք ոնց ուզեն, պետք է անեն, մեզ չպետք է լսեն, մենք էլ չպետք է աշխատե՞նք...»:

Չէ, իրոք տարօրինակ է, իսկ իրենք ի՞նչ էին ցանկանում:

Առհասարակ, դա կյանքի փորձարկված կանոն է. երբ հեղափոխություն ես անում, որ իբր, ավելի լավ ապրես, սկսում ես կրկնակի ավելի վատ ապրել: Փոխարենը ստանում ես աղքատությունը գլխի մեջ և իր ու ազգական-բարեկամների սոցիալ-կենցաղային միջավայրում հաղթահարած իշխանապետ, որը սկսում է գլուխդ արդուկել, թե՝ անգրագետ Պողոս, իրականում դու ավելի լավ ես ապրում, իսկ եթե լավ չես ապրում, ապա կա՛մ աղքատությունը գլխիդ մեջ է, կա՛մ նախկիններն են մեղավոր, կամ էլ... պարզապես հակահեղափոխականի մեկն ես:

Արմեն Հակոբյան

.7or.am

դիտվել է 698 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am