Կարգին Հայկոյի երկու տարին․ Երևանի ձախողված տարիները

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, թե առաջիկայում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական է ներկայացնելու՝ առողջական խնդիրների պատճառաբանությամբ։

Կա նաև տեղեկություն, թե նա նախկինում արդեն իսկ հրաժարականի փորձ արել է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել հրաժարականը։ Ամեն դեպքում, Հայկ Մարությանը ավագանու վերջին նիստը չի վարել։ Նիստում նշվել է, թե աշխատանքի չներկայանալու պատճառը նրա վատառողջ լինելն է։ Սեպտեմբերի 23-ին կլրանա ուղիղ երկու տարին, երբ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի անմիջական կոչով և հորդորով ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Հենց Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու տխրահռչակ գաղափարը։ Ինչևէ, սևերի ու սպիտակների պատմությունն արդեն անցյալում է, եկել է գործերի մասին խոսելու և սպիտակ լինելու մասին փաստեր ներկայացնելու ժամանակը։
Իսկ փաստերը ոչ մի լավ բանի մասին չեն վկայում։ Երկու տարվա ընթացքում Երևանում որևէ արժանահիշատակ գլոբալ նախագիծ չի դեռևս չի մեկնարկել։ Այդպես էլ չսկսվեց Աջափնյակի մետորյի կայարանի շինարարությունը, որը նրա նախընտրական խոստումներից մեկն էր։ Մետրոյի նոր կայարանի մասին քաղաքապետը խոսեց ընտրվելուց կարճ ժամանակ անց, ԶԼՄ-ներում հրապարակվեցին նոր կայարանի էսքիզները, նշվեց, որ մետրոյի նոր կայարանների 1 կմ կառուցման գինը տատանվում է 50-100 մլն դոլարի սահմաններում, և չնայած գումարի մեծ չափին` հայտարարվեց, թե ներդրումային ծրագիրն արդեն գործնական փուլ է մտել: Արդեն անցել է բավական ժամանակ, փաստացի մետրոյի նոր կայարանը, որը պետք է կանգառ ունենար Թումոյի այգու մոտ, դեռևս գտնվում է թղթի վրա։
Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո Երևանում կտրուկ վատացավ աղբահանության և տրանսպորտի վիճակը։ Մի պահ Երևանին անգամ աղբային հակահեղափոխություն էր սպառնում, քանի որ սպիտակ քաղաքապետը չէր կարողանում նոր աղբահանություն կազմակերպել, աղբը օրերով կուտակվում էր բակերում, աղբամաններ ու աղբատարներ չկային։ Ի վերջո Հայկ Մարությունյանին օգնության հասան նախկին իշխանություններին սերտաճած, Սերժ Սարգսյանի հովանու տակ բարգավաճած օլիգարխները։ Ինչպես հայտնի է, Սամվել Ալեքսանյանը աղբատար մեքենաներ նվիրեց Երևանի քաղաքապետարանին, ինչի արդյունքում աղբային կոլապսը հաղթահարվեց։ Նույնը սակայն տրանսպորտի մասին ասել չի կարելի։ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը վերաբերում էր տրանսպորտի խնդրին:
Մարությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում օրինակ էր բերում եվրոպական քաղաքների տրանսպորտային համակարգերը և դրանց զարգացածությունը համեմատում իշխանությունների՝ իրենց քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի հետ: Հայտարարում էր, թե ամոթալի է համարում Երևանի քաղաքացիների «կռացած գործի գնալն ու գալը»: Արդեն երկու տարի է, ինչ Հայկ Մարությանը, նույն ինքը՝ կարգին Հայկոն Երևանի քաղաքապետն է, իսկ երևանցիները շարունակում են «կռացած գործի գնալ և գալ»: Տրանսպորտի հարցի լուծման և բարելավման ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ արված չէ։ Ճանապարհաշինական ծրագրերը նույնպես Երևանում կանգնած են։
Կանաչ տարածքների ավելացման և ոռոգման ցանցի ընդլայնման, վերելակների նորոգման և քաղաքային տնտեսության բազմաթիվ հարցերի լուծման ուղղությամբ ևս Հայկ Մարությունը կատարել է զրո քայլ։
Նրա նախընտրական մյուս խոստումը, թե Երևանում ներդրվելու է նոր ինստիտուտ և համայնքային կարևոր խնդիրների լուծման տարբերակները պետք է դրվեն հանրաքվեի, նույնպես մնացել են թղթի վրա։ Միակ բանը, որ Հայկ Մարությանի գործունեությունից կարելի է հիշել, դա հրապարակում դրված թանկարժեք տոնածառն էր։ Նրա շնորհիվ 2020 թվականի Ամանորը դիմավորեցինք 71 մլն դրամ արժողությամբ շքեղ տոնածառով։ Իհարկե, այնպես չէ, որ մեզ միայն տոնածառն էր պակասում։ Բայց մենք ունենք այն, ինչ որ ունենք։


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1772 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am