Նիկոլ Փաշինյանից ազատվել են ուզում նաեւ յուրայինները

Քաղաքացիական ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, ով հայտի է որպես գործող իշխանությունների ակտիվ կողմնակից, այսպես կոչված , հեղափոխության պահապանների գնդի կարկառուն ներկայացուցիչ, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով , որ, եթե պետք լինի ժողովուրդը նոր հեղափոխություն կանի և այս անգամ կհեռացնի արդեն Նիկոլ Փաշինյանին: Երիտասարդը դժգոհություն է հայտնել, մասնավորապես, Փաշինյանի վերջին հայտարարության վերաբերյալ՝ «Մի շիշ քիչ արաղ խմեք, երկու «պաշկա պաբիրոս» քիչ ծխեք », Ջիվանի դուրը չէր եկել այն, որ Փաշինյանը և իր շրջապատը մեծ-մեծ պարգևավճարներ են ստանում:
«Ավելի լավ է արաղ չխմելու կոչերի փոխարեն պարգեւավճար չստանաք, մի հատ քիչ քֆուր ուտեք, դրա փոխարեն գործ անեք, ասֆալտը սարքեք» ասում է նա ու սպառնում Նիկոլ Փաշինյանին․«Եթե պետք լինի էլի հեղափոխություն կանենք, էդ ենթադրել եք, որ դուք Ազատիչն եք, եկել մեզ ազատե՞լ եք։ Մի հատ Ազատիչ ռադ ենք արել, ձեզ էլ ռադ կանենք։ Մենք ոչ վանդալներ ենք, ոչ էլ արաղ լակող հասարակություն, պետք եղավ նորից հեղափոխություն կանենք» տեսանյութում ասում է նա։ Այս երիտասարդի եւ իր ընկերների «փառահեղ» գործունեության մասին արդեն գիտեն բոլորը, նրանք խոստանում էին «ջարդել» Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի գլուխը, նրանք ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանին թոռնիկի հետ զբոսանքի ժամանակ քաշքշեցին, նրանք հարձակվեցին «Հայելու» վրա, նրանք ամենուր սպառնում են բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությանը, հատկապես, Փաշինյանին։ Իսկ նրանց «ամենալուրջ» աշխատանքն, անշուշտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցույցերն էին, կամ ավելի ճիշտ Մարտի 1-ի գործով դատական նիստերին դատարանի բակում ընդդեմ Քոչարյանի ցույցեր կազմակերպելը ։ Թե ինչ պատահեց , որ մեկ օրում Փաշինյանի մոլի երկրպագուն, հեղափոխության մոլի պահապանը հանկարծ որոշեց դառնալ Փաշինյանի քաղաքական ախոյանը, սպառնալ իշխանափոխությամբ, կարելի է գուշակել։
Հասկանալի է, որ նա իշխանությանը չէր աջակցում հենց այնպես, ամեն ինչ, այդ թվում այդ աջակցությունն իր գինն ուներ, քանզի դժվար է հավատալ, որ հատկապես վերջերս կարելի է աջակցել իշխանությանը։ Ամենայն հավանականությամբ երիտասարդի փողը ուշացրել են, կամ որոշել են, որ էլ չեն տալու, տղան էլ արդար պահանջով բողոքի ձայն է բարձրացնում։ Կարծում ենք պատահական չէ, որ Ջիվան Աբրահամյանը այդ պահանջը բարձրացրեց այն բանից հետո, երբ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հայտարարեցին, որ այլեւս չեն մասնակցելու դատավարությանը, այսինքն էլ կոնտր հանրահավաքներ անելու անհրաժեշտություն չի լինելու ու երիտասարդը հավանաբար զրկվել է ապրուստի միջոցից։ Մենք բազմիցս ենք գրել, որ իսկզմանե նրանց հովանավորության եւ կուրացիայի հարցն իր վրա էր վերցրել Դոն Պիպոն, ապա Իմ Քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը, իսկ հիմա ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է այդ աշխատանքները կազմակերպում։
Փաստորեն, կամ Փաշինյանն իրական աջակիցներ չունի եւ դա անում են միայն փողի դիմաց, կամ էլ ստացվում է, որ հիմա յուրայիներն են անգամ ուզում ազատվել Նիկոլի իշխանություններից:

Անի Սահակյան

դիտվել է 5258 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am