Ինչո՞ւ են աշխատանքից ազատել Ամատունի Վիրաբյանին

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ աշխատանքից ազատել են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին։

Ամատունի Վիրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ որոշումը համարում է անհիմն, քանի որ աշխատանքից ազատման պատճառը 2016-2018 թթ. Հայաստանի ազգային արխիվի հարկեր չվճարելն է եղել, որը պայմանավորված է եղել համակարգային խնդրով, ոչ թե տնօրենի թերացմամբ։ Ըստ Ամատունի Վիրաբյանի՝ 2016-ին պետությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չի հատկացրել։ Այսինքն՝ այդ պահին բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել այդ հարկը։ Ավելի ուշ պետությունը պահուստային ֆոնդից բոլոր ՊՈԱԿ-ներին  ֆինանսավորում է հատկացրել, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվին՝ մոտ 800 միլիոն դրամ, և իրենք վճարել են հարկերը։
«Հարկեր չվճարելու համար քրեական պատասխանատվություն է հասնում, բայց ինձ քրեական պատասխանատվության չեն ենթարկել, որովհետև այդտեղ ես ոչ մի մեղք չեմ ունեցել։ Այդ հարկերը չեն վճարել Հայաստանի բոլոր ՊՈԱԿ-ները, և հետո կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է հատկացրել, այդ թվում՝ մեզ, և մենք այդ գումարները վճարել ենք»,- վստահեցրել է Ամատունի Վիրաբյանը։
Հայաստանի նոր իշխանությունների այս որոշման մեջ նա հետապնդում և միտում է տեսնում, քանի որ 2018-ին՝ իշխանափոխությունից անմիջապես հետո ևս, փորձել են ստիպել, որ Ամատունի Վիրաբյանը աշխատանքից ազատման դիմում գրի, բայց նա հրաժարվել է։

 Այն, որ ներկա իշխանությունները նախկինների նկատմամբ գենետիկ անհամատեղելիություն ունեն, գաղտնիք չէ։ Նախկին կոռումպացված իշխանություններ արտահայտութունը դարձրել են ինքնապաշտպանական վահան և ամեն անգամ այդ արտահայտությունը արտաբերելիս փորձում են հերթական բաժանարար գիծը քաշել հանրությանը երկատելու և բաժանելու ուղղությամբ։ Բայց կյանքը նաև ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա հեղափոխական քայլիստներն անհամատեղելի են միայն այն նախկինների հետ, որոնք իրենց պատկերացրած ծառայությունները օրվա իշխանությանը չեն առաջարկում։ Նրանք, ովքեր Փաշինյանի թրի տակով անցել են ու առաջարկել իրենց ծառայությունների սերվիսը, վաղուց դարձել են Փաշինյանի աչքի լույսը։ Օրինակ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատարյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մի շարք դատավորներ ու նախկիններին ծառայած մի խումբ մտավորականներ հիմա արդեն դարձել են Փաշինյանի աջակիցը։ Բայց կան նախկինում աշխատած մարդիկ, որոնցից ազատվելու համար ներակները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, ընդհուպ մինչև Սահմանադրությունն ու օրենքներն են պատրաստակամորեն խախտում, ինչպես դա եղավ ՍԴ-ի դեպքում։ 
Ըստ էության Ամատունի Վիրաբյանի դեպքն այդ շարքից է։ Ամատունի Վիրաբյանը Հայաստանի ազգային արխիվը գլխավորում է շուրջ 20 տարի շարունակ՝ 2001 թվականից։ Բացի տնօրեն և վարչարար լինելուց՝ նաև մտավորական ու գիտնական է։ Նա ոլորտին քաջատեղյակ է, ունի անձնական, գիտական և մասնագիտական կարևոր ներդրում արխիվի պահպանման և հարստացման գործում։ Վիրաբյանը պատմական գիտությունների դոկտոր է, Արխիվների միջազգային խորհրդի Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Նախկին իշխանությունների ժամանակ էլ երբեք իրեն չի դրսևերել որպես քաղաքականացված գործիչ։ Հետևաբար ինչը կարող էր խանգարել ներկաներին՝ շարունակելու աշխատել մտավորականի և գիտնականի հետ։

Ազգային արխիվն այն բացառիկ կառույցներից է, որտեղ ի պահ են տրվում շատ կարևոր փաստաթղթեր՝ կապված նաև ներկա ժամանակաշրջանի հետ։ Կա հայտնի ճշմարտություն․ ով տիրապետում է արխիվին, կարող է տնօրինել պատմությունը։ Ըստ երևույթին իշխանություները Ամատունի Վիրաբյանից արխիվացվող կամ էլ արդեն արխիվացված փաստաթղթերի հետ կապված որոշակի ակնկալիքներ են ունեցել, որոնք սակայն չեն արդարացվել։ Թերևս եթե Վիրաբյանը փորձեր ընդառաջել և հասականալ, թե ինչ են սպասում իրենից հեղափոխականները, ազատման հրաման չէր լինի, այն էլ այդպիսի անհեթեթ հիմնավորմամբ։


 Հայկ  Դավթյան


Նշենք, որ Ազգային արխիվի շուրջ 250 աշխատակիցներ նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամատունի Վիրաբյանի ազատման հարցով։ Հաշվի առնելով նրա ծառայությունները՝ նրանք խնդրում են հնարավորություն տալ Ա. Վիրաբյանին շարունակելու պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը:

 

դիտվել է 2310 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am