Սովորական սադրա՞նք, թե՞ պատերազմի նախապատրաստություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ը զրուցել է Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ – Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ ռազմական ի՞նչ խնդիրներ է փորձել լուծել ադրբեջանական կողմը՝ հարվածելով ՀՕՊ միջոցին: – Ես, իհարկե, չեմ կարող պատասխանել Ադրբեջանի հրամանատարության փոխարեն, թե ինչ առաջադրանքներ են իրենց առջև դրված կամ ինչ խնդիրներ են նրանք ուզում լուծել, բայց ընդհանրապես, ըստ գաղափարի՝ ՀՕՊ-ը ճնշելն, անշուշտ, նախապատրաստություն է ավիացիոն հարվածի համար։ Ըստ էության, սա հարձակման նախապատրաստվելու ծայրահեղ քայլ է, առավել ևս, երբ Ղարաբաղը չունի իր սեփական ռազմաօդային ուժերը։ Սա հեշտացնում է Ադրբեջանի գործերը։ Այսինքն՝ հարկավոր է ոչնչացնել ՀՕՊ-ը, և այդ ժամանակ նրանց օդուժը կարող է ազատ գործել՝ ազատելով ցամաքային ուժերի գործողությունները։ – Իսկ ինչո՞ւ են ՀՕՊ միջոցները տեղակայվել առաջնագծում’ օդուժի հարվածը կանխելու նպատակո՞վ: – Կրկին պիտի նշեմ, որ Ղարաբաղի հրամանատարության փոխարեն ես չեմ կարող պատասխանել: Իմ կարծիքով’ զենիթահրթիռային համալիրներն անմիջապես ճակատային գծում տեղակայելը ճիշտ չէ, որովհետև զենիթահրթիռային համալիրները շատ խոցելի են հենց այդպիսի հարվածների համար: – Այս միջադեպից հետո որքանո՞վ է մեծացել հակամարտության նոր սրացումների հավանականությունը: – Ես բազմիցս ասել, գրել եմ և հերթական անգամ կկրկնեմ, որ մի օր անպայման տեղի կունենա ևս մի պատերազմ Ղարաբաղի համար, բայց դա կարող է լինել հինգ տարի անց և կարող է լինել երկու օրից: – Իսկ ինչի՞ց է դա կախված’ քաղաքակա՞ն, թե՞ այլ գործոններից: – Դա կախված է հսկայական թվով գործոններից, և հենց այդ պատճառով ես պատրաստ չեմ կանխատեսումներ անել, թե երբ տեղի կունենա պատերազմը: – Հրադադարի վերջին խախտումները կբարձրացնե՞ն լարվածության աստիճանը շփման գծում: – Դա կախված է նրանից, ինչ արդեն ասացի’ սա մեկանգամյա գործողությո՞ւն է, թե՞ պատերազմի նախապատրաստություն: Հնարավոր չէ որևէ բան հստակ ասել: Դա ցույց կտա մոտ ապագան»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am