Ինչու «սարքեցին» Տարոն Մարգարյանի գլխին

Երեւանի ավագանու ընտրություններն աննախադեպ ընթացք ունեցան, այդ ընտրության դեմ քննադատության գլխավոր պատճառը, անշուշտ, ոստիկանության բարբարոս գործողություններն են։ Մնացյած բոլոր միջոցները, որոնք կիրառվեցին հանուն ավագանու ընտրության, երկրորդում էին նախկին բոլոր համապետական ընտրությունների «զինանոցը», այսինքն՝ մեծ հաշվով որպես այդպիսին աշխարհացունց բան տեղի չի ունեցել։ Բայց կիրակի կայացած ընտրությունները քննադատում են բոլորը ու առանձնակի դաժանությամբ։ Մինչդեռ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսակն ու գործունեությունը իրականության մեջ բոլորովին հակառակ տրամադրություն է առաջացնում, քան ցանկացած ՀՀԿ-ականի դեպքում։ Որպես «երեւանցի տղա» նա ընդունելի է լայն զանգվածների համար, նույնքան սրտացավ ու հոգատար նաեւ մայրաքաղաքի հարցում։ Բոլորն են հասկանում, որ գլոբալ ու մեծ շահեր հետապնդող երեւույթների, կառուցապատումների եւ նման տեսակ գործընթացների վրա նա երկրորդական ազդեցություն ունի, այդ հարցերը լուծվում են ավելի «վերեւներում», իսկ ինչ իրենից է կախված՝ համայնքների բարեկարգում, տրանսպորտի հարց, կանաչապատում եւ այլն, Տարոն Մարգարյանը սահուն քայլերով առաջ է տանում այս բոլոր հարցերի լուծումը։ Չի կարելի չնկատել նաեւ երեւանցիների ստվար զանգվածի սերն ու համակրանքը ՀՀԿ քաղաքապետի թեկնածու եւ արդեն իսկ վերընտրված քաղաքապետի հանդեպ, հետեւաբար ում-ում, բայց նրան հեչ պետք չէր այդպիսի աղմուկ-աղաղակ, այդպիսի վայրագություններ ու Տարոն Մարգարյանին ցուցադրական աջակցություն, որոնք թույլ տվեց ոստիկանությունը ընտրությունների ժամանակ։ Ամենաաղմկոտ իրադարձությունը, ըստ էության, Ավանում Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցածն էր, երբ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակներով ուղղորդման վերաբերյալ ահազանգի հետքերով ժամանել էր այդ շտաբ եւ պահանջել ցույց տալ ցուցակները, որից հետո տեղի էր ունեցել քաշքշուկ: Այնուհետեւ ժամանել էր ոստիկանությունն ու նրան ուժով հեռացրել շտաբից: Ոստիկանությունը զավեշտալի նրբերանգներ տվեց այդ միջադեպին, իր տարածած հայտարարության մեջ Զարուհի Փոստանջյանի արարքը որակել է ներխուժում եւ «իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ»: Դրանից բացի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ոչ տղամարդավայել կերպով քարշ տալով, բռնությամբ շտաբից հանեցին Փոստանջյանին եւ նրա դստերը, ով ուղեղի ցնցումով տեղափոխվեց հիվանդանոց։ Ոստիկանների ագրեսիվ գործողությունները աչք էին զարնում առաջին իսկ րոպեներից, ինչը որեւէ կերպ չէր ընկալվում։ Ինչ կարող էր փոխել մի ցուցակը, որի հանրայնացման դեմ կենաց-մահու կռիվ տվեցին ոստիկանության ներկայացուցիչները, մնում է անհասկանալի, քանի որ բառացիորեն դրանից երկու օր առաջ ՀՀԿ-ի շտաբերում Ելք դաշինքի ակտիվիստների նմանօրինակ բացահայտումից ՀՀԿ-ում առանձնապես չէին նեղվել ու փաստերը ներկայացրել էին իրենց օգտին։ Գուցե ոստիկանությունը գիտեր ավելին, քան մենք։ Չէ՞ որ Ելք-ի ներկայացուցիչները ՀՀԿ-ի շտաբից ոչ միայն սովորական ցուցակներ էին նախօրեին հայտնաբերել, որոնցում տրված էր ընտրակաշառք բաժանելու սխեման, այլ դուրս տարված աղբից փաստաթղթեր էին հայտնաբերել, որոնցում կար նաեւ ՊՊԾ գնդի ցուցակ, որտեղ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի համար։ Գուցե ոստիկանության՝ ՀՀԿ-ի օգտին գործունեությունը այդ ցուցակով չէր ավարտվում, ինչի պատճառով էլ վտանգի տակ դրեցին ընտրությունների վարկանիշը ու գնացին առճակատման, որպեսզի խուսափեն նոր խայտառակությունից։ Անի  Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am