Ուշագրավ վիճակ Հայաստանի սահմանակից երկրում. Կլինի՞ նոր «վարդերի հեղափոխություն»

Վրաստանում երեկ մեկնարկեցին ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2020» զորավարժությունները: Սակայն ՆԱՏՕ-ի զորավարժություններին զուգահեռ՝ բավական ուշագրավ ներքաղաքական իրավիճակ է ստեղվում Վրաստանի ներքաղաքական կյանքում...

«Վրաստանը պարտավոր է անդադար ջանքեր գործադրել իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար», - երեկ Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանիի ռազմաբազայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող «Արժանի գործընկեր 2020» (Noble Partner 2020) զորավարժությունների հանդիսավոր բացման ժամանակ հայտարարում էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

«Արժանի գործընկեր 2020» զորավարժությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն, դրանց գլխավոր նպատակը Վրաստանի բանակի մարտունակության բարձրացումն է։ Այս զորավարժությունները մեր բանակի համար առանցքային նշանակություն ունեն նախևառաջ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման համատեքստում։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ նման զորավարժությունների անցկացումը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու խաղաղ կյանքի, ողջ երկրի համար խաղաղության պահպանման երաշխիք են», - հայտարարում էր Գախարիան՝ երախտագիտություն հայտնելով Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայացնող այն պետություններին, որոնք այս տարի ևս չնայած կորոնավիրուսի համաճարակին որոշեցին չհրաժարվել Վրաստանում 2015 թվականից անցկացվող ամենամյա այս զորախաղերին մասնակցելուց։

Զորավարժությունների մասնակիցների թիվը բավական մեծ է՝ շուրջ 3000 զինծառայող հինգ պետություններից։ Վրաստանից բացի, «Արժանի գործընկեր 2020» զորախաղերին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի անդամ չորս երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի զինվորականները։ Պաշտոնական Թբիլիսիի համար, սակայն, առանցքայինը զորավարժություններին ամերիկացի զինվորականների ակտիվ մասնակցությունն է։

«Այս զորավարժությունների հյուրընկալումը Վրաստանի կողմից միանշանակորեն վկայում է, որ մեր երկրի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը երբեք նման բարձր մակարդակի վրա չի եղել։ Այս զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն հինգերորդ անգամ, և դրանց հիմնական ուղերձը հետևյալն է՝ ուժը գործընկերության մեջ է։ Այդ գործընկերությունը զարգացնելու ցանկությունն է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին այսօր այստեղ է հավաքել ավելի քան 2700 զինվորականների Վրաստանից, ԱՄՆ-ց, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից», նշեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

Զորավարժություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի զինվորականների շարքում, սակայն, ամերիկացի զինվորականներն առանձնանում են իրենց ակտիվությամբ։ Ամերիկացի առաջին զինծառայողները Վրաստան ժամանեցին զորավարժությունների մեկնարկից մեկ շաբաթ առաջ՝ բառացիորեն օդով։ ԱՄՆ-ի զինված ուժերի 135-րդ դեսանտային բրիգադի զինծառայողներին, որոնց մշտական տեղակայման վայրը իտալական Վիչենցա քաղաքն է, Hercules մակնիշի ռազմա-տրանսպորտային օդանավից պարաշյուտներով Թբիլիսիի մերձակայքում դեսանտավորեցին սեպտեմբերի 1-ին։

Երկկողմ ռազմական համագործակցության ևս մեկ ցուցադրություն դարձավ ամերիկյան ցամաքային ստորաբաժանումների ժամանումը Վրաստան։ Նախօրեին Փոթիի նավահանգստում ափ իջեցվեց զորավարժություններին մասնակցող ամերիկյան զրահատեխնիկան։ Ամերիկյան և վրացական դրոշներով մեկ տասնյակից ավելի զրահամեքենաներն ու տանկերը մի քանի ժամում հատեցին Վրաստանի ողջ տարածքը՝ արևմուտքից արևելք` կիրակի ուշ երեկոյան ժամանելով Վազիանի։

ՆԱՏՕ-ի զորավարժություններին զուգագեռ՝ ուշագրավ ներքաղաքական իրավիճակ է ձևավորվել նաև Վրաստանի ներքաղաքական կյանքում:

Օգոստոսի 27-ին հայրենիք վերադառնալու մտադրության մասին հայտարարեց Սաակաշվիլին: Վրաստանի ընդդիմադիր ուժերը՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն ու «Ուժը միասնության մեջ է» միավորումը որոշել են Սաակաշվիլիի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում՝ գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում: Ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 31-ին:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն երեկ հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է լինելու: «Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և դեմ առ դեմ պետք է լինի իր ժողովրդի հետ: Հենց այդ պատճառով ՄԱՇ-ը և միավորված ընդդիմության բոլոր կուսակցությունները որոշում են ընդունել նրան առաջադրել որպես Վրաստանի վարչապետի թեկնածու», ասաց Վաշաձեն:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին տարածել էր տեսանյութ, որտեղ թույլ տրված սխալների համար ներողություն էր խնդրում վրաց ժողովրդից և հայտարարում, որ վերադառնալու է: Երեկ նա ևս մեկ հայտարարություն տարածեց՝ Վրաստան իր վերադարձի հնարավորության մասին:

Երեկ երեկոյան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հայտարարեց, որ հայրենիք կվերադառնա այն ժամանակ, երբ իր ժամանումն անկարգությունների և դիմակայության չի հանգեցնի երկրում, և ինքը կկարողանա իշխանության գալ խաղաղ ճանապարհով: «Շատերն ինձ հարցնում են, թե երբ եմ վերադառնալու Վրաստան: Ես կգամ այն պայմանների դեպքում, որոնք դիմակայություն և անկարգություն չեն առաջացնի երկրում: Շատ կարևոր է, որ ամեն ինչ տեղի ունենա խաղաղ, քանի որ ժամանակին ես իշխանությունը խաղաղ ճանապարհով եմ փոխանցել և այժմ իսկապես չեմ պատրաստվում անկարգություններով գալ իշխանության»,- ասաց Սաակաշվիլին, որի ելույթը հեռարձակեց վրացական հեռուստաալիքը:

Այսպես, Վրաստանում թվում էր, թե կարող է հասունանալ նոր «վարդերի հեղափոխության» մթնոլորտ: Բայց Սաակաշվիլին ցույց է տալիս, որ հեղափոխության կողմնակից չէ՝ ինչպես ինքն է խաղաղ հանձնել իշխանություն, այնպես էլ՝ խաղաղ ցանկանում է իշխանություն վերցնել:

Բայց Սաակաշվիլիի ցանկությունը մի բան է՝ նրան սատարողներինը՝ այլ բան: Չի բացառվում, որ արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն ցանկանան կրկնել 2000-ականների «վարդերի հեղափոխության» սցենարը հենց հիմնական դերակատար Սաակաշվիլիի մասնակցությամբ:

Այնպես որ, Հայաստանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվում: Հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրություններից առաջ Վրաստանում կարող է ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3099 անգամ
Լրահոս
Պապոյանը խեղաթյուրում է իրականությունը, կեղծ խաղաղությամբ թմրեցնում հայ հանրության զգոնությունը. լրագրող Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարդ հարցերի լուծումն ակնկալվում է բանակցությունների վերջում․Պետքարտուղար Մոլագարի աշխատաոճը խափանվում է Ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյախառն բառերով ծեծում էին Մայր Աթոռի դուռը, իսկ մենք պաշտպանում էինք. Տեր Սարգիս Ակամա բարենորոգիչ Նիկոլը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Մեքենաներ են բախվել, ճանապարհը ամբողջությամբ փակվել է Բաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված Արցախի նախկին պաշտոնյաները Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի, աղոթք կհնչի ազատազրկված հոգևոր հայրերի համար 68-ամյա հետիոտնը վրաերթի է ենթարկվել Ռուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը Պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին «Գաղտնի»՝ ՍիվիլՆեթի, «բաց»՝ Civic-ի համար. ԱԱԾ-ն ընտրովի է տրամադրում Եզրաս արքեպիսկոպոսի գործը Լեհաստանը շահագործումից հանված խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ կփոխանցի Ուկրաինային Եկեղեցին միշտ ծառայել է պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահի․ Հայր Ասողիկ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարում Եպիսկոպոսաց ժողովի գումարումը. համապատասխան հանձնարարականներ են տրվել Անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ-ն․ Մանուկյան ՀՀ ԱԱԾ-ն վաղուց արդեն գոյություն չունի, Նիկոլի ձեռքում բութ գործիքի է վերածվել․ փորձագետ Պետական գաղտնիքի «ընտրովի գաղտնազերծում», ԱԱԾ–ի «տեղեկատվությունը»՝ ներքաղաքական պայքարի գործիք «Երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»․ Մարի Պետրոսյան Վեդիում եղբայրները ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը. BBC Եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա Եզրաս սրբազանը գործել է հանուն իր պետության անվտանգության․ Արսեն Բաբայան Բլոգեր Օնիկ Հարությունյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am